Նոր հրատարակություններ

         
         
         

Մենագրություններ

  • Գրքեր

    Կարինե Բազեյան

    Մենագրությունը նվիրված է Շիրակի գործվածքի մշակույթին, նկարագրվել են ոստայնանկության մեջ մտնող բոլոր արհեստները, որոնք ներառում են աշխատանքի բոլոր փուլերը:


    Արկադի Ակոպով

    Մենագրությունը նվիրված է պատմական Տայք աշխարհի Արսյացփոր գավառի պատմաճարտարապետական հուշարձաններին:


    Հասմիկ Մատիկյան

    Մենագրությունը նվիրված է հայ ժողովրդական օրորոցային երգերի արդի նմուշներին, դրանց ժանրային, հորինվածքային, կառուցվածքային և արտահայտչական յուրահատկություններին:


    Հասմիկ Մատիկյան

    Մենագրությունը նվիրված է Շիրակի մանկական բանահյուսության արդի և ավանդական դրսևորումներին մեծահասակների և երեխաների միջավայրերում:


    Հ. Մատիկյան, Ա. Մելիքսեթյան
    Շ. Նիկողոսյան, Գ. Թումանյան

    Մեթոդական ձեռնարկը նվիրված է մանկական բանահյուսության արդի կենցաղավարմանը Շիրակի մանկապարտեզային միջավայրում։


    Հասմիկ Հարությունյան

    Աշխատությունը նվիրված է հայ աշուղական արվեստում համքարային ավանդույթների ձևավորման հարցերին և աշուղական նշանավոր կենտրոններում համքարությունների գործունեության կարևոր առանձնահատկություններին:


    Հասմիկ Ափինյան

    Ժողովածուն ընդգրկում է երաժշտագետ-ֆոլկլորագետ Հասմիկ Պարույրի Ափինյանի տարբեր տարիներին հրատարակած հոդվածները, գիտական զեկուցումների հիմնադրույթները:


    Արկադի Ակոպով

    Մենագրությունը նվիրված է պատմական Տայք աշխարհի Ազորդացփոր և Ճակք գավառների պատմաճարտարապետական հուշարձաններին:


    Կարինե Բազեյան

    Ժողովածուն ընդգրկում է Ալեքսանդրապոլի գավառի 1918-1921 թթ. իրողությունների ու դրանց սոցիալ-տնտեսական ու մշակութային հետևանքների մասին:


    Հասմիկ Մատիկյան

    Մենագրությունը՝ որպես բանահյուսական ժառանգության պահպանման և բանահյուսական լեզվամտածողությունը վեր հանելու բացառիկ ընտրանի:


    Ինգա Ավագյան

    «Մեծ եղեռնը վերապրածները» մատենաշարի հիներորդ գիրքն է, որը, ստեղծվել է իրական դեպքերի և փաստերի հենքի վրա:


    Արմեն Հայրապետյան

    Ժողովածուն նախատեսված է բուհերի մասնագիտական բաժինների ուսանողների, մասնագետ-պատմաբանների և ընթերցող լայն հասարակության համար:


    Թորգոմ Աղանյան

    Նվիրվում է 1988 թ. Սպիտակի երկրաշարժը վերապրած Աղետի գոտու բնակչության սոցիալ-մշակութային հարմարվողականության գործընթացի:


    Ինգա Ավագյան

    «Մեծ եղեռնը վերապրածները» մատենաշարի հիներորդ գիրքն է, որը, ստեղծվել է իրական դեպքերի և փաստերի հենքի վրա:


    Ինգա Ավագյան

    Հեղինակի՝ «Մեծ եղեռնը վերապրածները» մատենաշարի չորրորդ գիրքն է: Այս անգամ մշակվել, պատմական փաստերի հետ համադրվել է Արևելյան Հայաստանում 1918- 1920թթ.


    Ինգա Ավագյան

    Պատմական փաստերի հետ համադրվել և գրքի տեսքով ընթերցողի սեղանին են դրվել Էրիախի երկրի և հարևանների մասին վանտոսպյան արձանագրությունները:


    Կարինե Բազեյան, Գրիգոր Աղանյան

    Նվիրվում է Ալեքսանդրապոլ քաղաքի ազգագրական պատկերի վերլուծությանը, որն ընդգրկում է XIXդ. 30-ական թթ. մինչև XXդ.-ը:


    Լաուրա Աթանեսյան

    Աշխատանքում առաջին անգամ համապարփակ ներկայացվում են հայ գրաֆիկայի ներկայացուցիչ Գևորգ Բրուտյանի կյանքին ու ստեղծագործությանը:


    Կարինե Ալեքսանյան

    Ժողովածուի փաստաթղթերը արտացոլում են Մեծ եղեռնի հետևանքով հայրենազուրկ դարձած արևմտահայերի մի ստվար զանգվածի ապրած ողբերգությունը:


    Արկադի Ակոպով

    Նվիրված է Մեծ Հայքի XIV աշխարհ Տայքին, ներկայացնում է XVI դարից մինչև XIX դարի I երեսնամյակը Կարսի, Ախալցխայի և Էրզրումի նահանգները:


    Արմեն Հայրապետյան

    Վիճակագրական փաստաթղթերի հարուստ հավաքածու է՝ բաղկացած 325 աղուսյակներից, որոնք վերաբերումեն XIX դ. և XX դարասկզբին:


    Կարինե Սահակյան

    Ամփոփում է Սուրբ Սարգսին նվիրված ժողովրդական, կրոնածիսական, պատմական և ազգաբանական պատկերացումներ:


    Կարինե Սահակյան

    Մենագրությունը աղետի հետևանքների ազգահոգեբանական ուսումնասիրության փորձ է: Վերլուծված են 1988թ. երկրաշարժի բազմաթիվ նյութեր:


    Լարիսա Եգանյան

    Նվիրվում է Շիրակի միքանի անտիկ դամբարանադաշտերի՝ Կարմրաքարի (1986), Առափիի (1989), Վարդբաղի (1989) և Բենիամինի (1989-2001) պեղումներին:


    Հասմիկ Հարությունյան

    Նվիրվում է հայ երաժշտության պատմության մեջ աղբյուրագիտական մեծ արժեք ներկայացնող V-XVդդ. մատենագրական սկզբնաղբյուրների համահավաք քննությանը:


    Հասմիկ Ափինյան

    Նվիրվում է XX դ. երկրորդ կեսի հայ անվանի աշուղ Իգիթի (Գեղամ Մարտիրոսյան) կյանքին ու ստեղծագործությանը:


    Ինգա Ավագյան

    «Մեծ եղեռն վերապրածները» մատենաշարի երրորդ գիրքն է, որը ստեղծվել է իրական դեպքերի և փաստերի հենքի վրա:


    Սարգիս Պետրոսյան

    Փաստական նոր նյութի ընդգրկումով խորացվում է հայկական նշանագրերի մեհենագրեր լինելու, ինչպես գաղափարագրեր, այնպեսէլ հնչյունագրեր ընթերցվելու տեսակետը:


    Սարգիս Պետրոսյան

    Նվիրվում է Հայկական լեռնաշխարհում դասերի առաջացման խնդիրներին, հնդեվրոպական հեռավոր անցյալից եկող և հայ իրականությանը:


    Արմեն Հայրապետյան

    Մենագրությունը պատմաժողովրդագրական ուսումնասիրություն է՝ նվիրված պատմական Շիրակ գավառի արևելյան հատվածին:


    Սերգո Հայրապետյան

    Նվիրվում է գրաբարի պարզ նախադասության շարահյուսական կառուցվածքի կարևոր բաղադրամասերից մեկի՝ շարադասության քննությանը:


Գիտական աշխատություններ

Մատենագրություններ

Գիտական աշխատություններ ժողովածուի
1-10 հատորների մատենագրություններ

Գիտական աշխատություններ ժողովածուի
11-20 հատորների մատենագրություններ


Շիրակի պատմամշակութային ժառանգություն


Գիտաժողովի նյութեր