Շիրակի Պատմամշակութային Ժառանգությունը

  • Աշնանային Գյումրին Շիրակի պատմամշակութային ժառանգությանը նվիրված հերթական միջազգային գիտաժողովի հարյուրավոր մասնակիցներին դիմավորեց գյումրիական ջերմությամբ: Սեպտեմբերի 23-ին բացվող այս գիտաժողովին կազմակերպիչը՝ ՀՀ ԳԱԱ Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնը ինչպես միշտ, նախապատրաստվել էր պատասխանատվությամբ ու սիրով: Նախ, որ այն մեր երկրի պատմության վերջին 30-ամյակում անընդմեջ՝ 11-րդ անգամ գումարվող հայագիտական եզակի միջոցա ռումներից մեկն է՝ իր մշտական ու անընդհատ ավելացող մաս¬նակիցների մեծ քանակով, արտերկրի մի քանի տասնյակ հայագետների ամենագործուն մասնակցությամբ, այն նաև Գյումրու մտավորականության կյանքում սպասվող կարևոր իրադարձություն է, որի շնորհիվ Գյումրին՝ արվեստների ու արհեստների, ազգային երգ-երաժշտության ու սպորտի քաղաքը, այսօր նաև գիտության քաղաքի ազնիվ անունն է կրում: «Մեր նախորդ հանդիպումից անցել է երեք տարի.- իր ողջույնի խոսքում նշեց հայագիտական կենտրոնի տնօրեն Ա. Հայրապետյանը, - Այս ընթացքում աշխարհում շատ բան է փոխվել: Անփոփոխ է մնացել թերևս մեր կամքը՝ երեք տարին մեկ հավաքվել Գյումրիում, քննարկելու համար Շիրակի պատմամշակութային ժառանգության ուսումնասիրության արդի վիճակը, ուրվագծելու հայագիտության ընդհանուր համատեքստում գավառի հարուստ ազգագրության, բանահյուսության, պատմության, արհեստների ու արվեստների ուսումնասիրության հետագա ընթացքն ու առաջնահերթությունները:»

    Միջազգային գիտաժողովի հարյուրավոր մասնակիցները իրենց խոնարհումը բերեցին ադրբեջանական վերջին ագրեսիայի արդյունքում զոհված հայորդիների հիշատակին, ապա մասնակիցներին ողջունեցին ու գիտաժողովին հաջող ընթացք ու արդյունավետություն մաղթեցին ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս քարտուղար, ակադեմիկոս Յու. Սուվարյանը, ՀՀ Շիրակի մարզպետ Ն.Բաղդասարյանը, Գյումրու քաղաքապետի գլխավոր խորհրդական Հ. Սուլթանյանը։

    Շիրակը հոգևոր և նյութական մշակույթի անսպառ գանձեր ունի՝ հնա¬գիտական ու պատմական մեծարժեք հուշարձաններ, անկրկնելի բանահյուսություն, անզուգական կենցաղ, դարերի խորքից եկող ավանդույթներ, զարմանահրաշ ճարտարապետություն, բազմազան արհեստներ, ժողովրդական մեծարվեստ երգ ու երաժշտություն: Այլ խոսքով՝ պատմամշակութային հսկայական ժառանգություն, որի ուսումնասիրության վերջին քառորդ դարն անխզելիորեն կապված է ԳԱԱ Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնի գործունեության հետ, երբ 25 տարի առաջ Գյումրիում սկիզբ առավ պատմությունը մեր երկրում առայսօր միակ ակադեմիական ոչմայրաքաղաքային հայագիտական կառույցի, որի գոյության տարիները եղան ինքնահաստատման ու արժեքավոր ձեռքբերումների տարիներ: Բենիամինի հնավայրի պեղումներ, Անիի քարանձավային արվարձանի, Հայկաձորում ուրարտական ամրոցբնակավայրի, Մեծ Սեպասարի վաղբրոնզիդարյան տաճարական համալիրի և Ազատանի Ք.Ա. I հազարամյակի եռաշերտ հուշարձանի հայտնաբերում և ուսումնասիրություննր, պեղումներ Ջրաձորի ամրոց-բնակավայրում, Ջրա¬փիի ջրասույզ դամբարանադաշտում, ինչպես նաև մարզի Լեռնակերտ և Պեմզաշեն համայնքների բարձրլեռնային գոտիներում: Շիրակի հնագույն պատմության մի շարք հիմնախնդիրների՝ Ք.Ա. I հազարամյակում Ախուրյանի ավազանի երկրների և ցեղային միությունների տեղադրման, նրանց տեղորոշման, հատկանունների ստուգաբանության, բնակչության էթնիկ պատկանելության, նրա հնդեվրոպական հիմքի ճշգրտման, լեզվին, կրոնական հավատալիքներին ու սովորույթներին վերաբերող վիճահարույց հարցերի քննություն: Գիտական սպառիչ մեկնաբանություններ Շիրակին հարակից պատմական տարածքների, մասնավորապես, Տայքի հուշարձանների ազգային պատկանելության և վարչաժո¬ղովրդագրության, բնակավայրերի տեղագրության, այլակրոն հայերին առնչվող մի շարք արդիական, նաև վիճահարույց հարցերի շուրջ: Բազմաթիվ նախատիպերի հաղթահարում ու կնճռոտ հարցերի նորովի մեկնաբանում Ալեքսանդրապոլի գավառի պատմաժողովրդագրական պատկերի և սոցիալտնտեսական կյանքի ուսումնասիրության, 1918 և 1920 թթ. Ալեքսանդրապոլի թուրքական ռազմակալման, գավառակենտրոնի՝ այդ շրջանի սոցիալ-տնտեսական, հասարակական - քաղաքական ու մշակութային կյանքի, նաև բարոյահոգեբանական վիճակի՝ վայրիվերումներով լի պատկերի գիտական ուրվագծում:

    Ալեքսանդրապոլի տնտեսական զբաղմունքների, տնտեսվարման օժանդակ ձևերի, արհեստների, համքարությունների, կեն¬ցաղի, բնակարանի, ծիսատոնական համա¬կար¬գի, բառուբանի յուրահատկությունների վերաբերյալ կատարված ուսումնասիրությունների հիմքի վրա Ալեքսանդրապոլ-Լենինական-Գյումրի պատմազգագրական ծավալուն հետազոտություն, «աղետի բանահյուսության» ու նրա փոխակերպումների, ժողովրդական տոների ու ծիսակատա¬րությունների ձևափոխությունների հարցերի քննու¬թյուն, Ալեքսանդրապոլի աշուղական դպրոցի, XXդ. կեսին Լենինականում ստեղծագործած գուսանների վաստակի ըստ ամե¬նայնի արժևորում, Գյումրիում և գյու¬ղա¬կան բնակավայրերում ժողովրդական երգի ու պարի կատարումների արդի փոխակերպումների քննություն, կենտրոնի վաղամեռիկ գիտաշխատողներին նվիրված հանրա¬պետական ամենամյա հայագիտական ընթերցումների, ազգագրական և ծիսական տո¬նա¬կատարությունների կազմակերպում, բազմաթիվ մենագրությունների, գիտական հոդվածների, գիտաժողովների նյութերի, վերջապես ՀՀ ԲՈԿ-ի ցուցակում գտնվող «Գիտական աշխատություններ» պարբերականի շուրջ 3 տասնյակ հատորների հրատարակում, արդյունավետ համագործակ¬ցու¬թյուն տարբեր գիտական կենտրոնների հետ և այլն: Կենտրոնի կողմից կազմակերպվող միջոցառումներից շատերը վերածվել են բարի ավանդույթի. հայագիտության դասեր մարզի տարածքում տեղակայված զինմասերում, ամեն աշուն Գյումրին զարդարող «Հացի տոն» ազգագրական փառատոներ, երիտասարդ գիտնականի ամառային դպրոցներ, ազգագրական գիտար¬շավ-ներ, գիտական ընթերցումներ և այլն: Թվարկված և բազմաթիվ այլ իրողություններով է հյուսված 25-ամյա կենտրոնի պատմությունը, որը սեպտեմբերի 23-24-ին հարստացավ հոբելյարին արժանի ևս մեկ ձեռք-բերումով՝ ավանդաբար հրավիրվող «Շիրակի պատմամշակութային ժառանգությունը. հայագիտության արդի հիմնահարցեր» խորագրով միջազգային 11-րդ գիտա¬ժողովով: Ող¬ջու-նելով այն՝ ԳԱԱ հայագիտության և ՀԳ բաժանմունքի ղեկավար, ակադեմիկոս Յու. Սուվարյանը կարևորեց նման գիտաժողովների նշանակությունը հայագիտության զարգացման բնագավառում, մարզպետ Ն. Բաղդասարյանի խոսքում առանձնակի կարևորվեց մարզում երիտասարդ հայագետների պատրաստման գործում այսպի¬սի գիտական միջոցառումների և նրա կազմակերպչի՝ Շիրակի ակադեմիական կենտրոնի դերը։ Սամցխե-Ջավախքի պետական համալսարանի ռեկտոր Մ. Բերիձեն ընդգծեց իրենց բուհում Շիրակի կենտ¬րոնի գիտնականների դասատվության կարևոր նշանակությունը և իրենց լավագույն շրջանավարտներին կենտրոնի հետ կապելու անհրաժեշտությունը:

    Անդրանիկ լիագումար նիստում մեծ ուշադրությամբ լսվեցին բան. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Դ.Գասպարյանի «Չարենցն ու պատմականությունը», Գ.Աղանյանի «Ալեքսանդրապոլի քաղաքային համայնքը 1890-1910-ական թվականներին», արվ. դոկտոր, պրոֆեսոր Ա.Ասատրյանի «Գ.Լևոյանը և երաժշտության հարցերը «Գեղարվեստ» հանդեսի էջերում» զեկուցումները: Գիտական արդյունավետ աշխատանքի համար կենտրոնի մի շարք գիտաշխատողներ արժանացան ՀՀ ԳԱԱ նախագահության, Շիրակի մարզպետարանի ու Գյում¬րու քաղաքապետարանի պարգևների: Կենտրոնի աշխատակազմի և գիտաժողովի մասնակիցների անունից տնօրեն Ա. Հայրապետյանը խորին երախտագիտություն հայտնեց գիտաժողովի կայացմանն էապես աջակցած ՀՀ Նախագահ Վ. Խաչատուրյանին, ԳԱԱ նախագահ Ա.Սաղյանին, Շիրակի մարզպետ Ն. Բաղդասարյանին, Գյումրու քաղաքապետ Վ. Սամսոնյանին գիտության հանդեպ նրանց ցուցաբերած հոգատարության համար: Ընդմիջումից հետո գիտաժողովի աշխատանքներն ընթացան 5 մասնաճյուղերում. Հնագիտության և վիմագրության մասնաճյուղային նիստը տևեց մինչև ուշ երեկո: Տրամադրող էին և՛ գիտնականներով ու ուսանողներով լի լսարանը, և՛ օրվա 10 զեկուցումների ուշագրավ թեմաները, որոնց շուրջ ծավալվեցին արդյունավետ քննարկումներ:

    Բանավեճի և ակտիվ քննարկման ոգով անցավ պատմագիտության մասնաճյուղի առաջին օրվա նիստը, որին մասնակցելու էին եկել նաև ՇՊՀ հումնիտար մասնագիտու-թյունների և պատմության ֆակուլտետի բազմաթիվ ուսանողներ, մարզի դպրոցների պատմու¬թյան ուսուցիչներ: Ազգաբանության մասնաճյուղի առաջին նիստը նույնպես բովանդակալից անցավ, լսվեցին 9 զեկուցումներ, որոնցից 7-ի հեղինակները ԳԱԱ ՀԱԻ ազգագրագետներն էին, զեկուցումների առյուծի բաժինը՝ շիրակյան թեմաներով էր՝տնտեսություն, ժողովրդա¬գրու-թյուն, կենցաղ, սովորույթներ: 4-րդ՝ արվեստագիտության և ճարտարապետության մասնաճյուղի առաջին օրվա նիստում բազմաթիվ ուսանողներ կային կոնսերվատորիայի ու գեղարվեստի ակադեմիայի Գյումրու մասնաճյուղերից: Շատերին էին հետաքրքրում Գյումրու 100-ամյա նկարչական դպրոցի պատմությանը, գյումրիաբնակ հայրենադարձ նկարիչների հետագա ճակատագրին, Գարեգին Լևոնյանին, Գ.Տիգրանովի «Նամուս» օպերային, գյումրիական օրորերգերին վերաբերող հարցերը: Հետաքրքրությամբ լսվեցին և քննարկվեցին Տայքի պատմաճար-տարապետական հուշարձանների արդի վիճակի, Անի քարանձավային համալիրների նորագույն ուսումնասիրության և այլ հարցեր: Գիտաժողովի առաջին օրը բազմամարդ էր նաև 5-րդ՝ բանասիրության մասնաճյուղի նիստը: Տոն տվողները գերազանցապես ԳԱԱ լեզվի ինստիտուտի, Շիրակի հայագիտա¬կանի գիտաշխատողներն էին, նաև ՇՊՀ հայոց լեզվի և գրականության ամբիոնի լեզ¬վաբանները: Արդեն ուշ երեկո էր, երբ ավարտվեցին վերջին զեկուցումները: Առջևում ևս մեկ աշխատանքային օր կար՝ նույնքան հագեցած, նույնչափ հետաքրքիր: Նախորդ օրվա գրեթե բոլոր զեկուցողները տեղում էին, ավելացել էին նրանք, ովքեր հանդես էին գալու երկրորդ օրվա նիստերին, որտեղ ընդհանուր առմամբ լսվեց շուրջ 50 զեկուցում. 9-ը հնագի¬տության, 14-ը պատմագիտության, 7-ը բանագիտության և թանգարանագիտության, 10-ը բանասի¬րու-թյան գծով: Ունկնդիրների մեջ կրկին շատ էին ուսուցիչները և ուսանողները: Երեկոյան լիագումար նիստում մասնաճյուղերի համանախագահների կողմից ներկայացվեցին և ամփոփվեցին գիտաժողովի արդյունքները: Իր եզրափակիչ խոսքում Շիրակի հայա¬գիտական կենտրոնի տնօրենը գոհունակությամբ ու դրվատանքով ընդգծեց ներկա-յացված զեկուցումների մեծագույն մասի բարձր որակը, արդիականությունը, հայագիտությանբ զբաղվելու լուրջ հավակնություններ ցուցաբերող երիտասարդների թվի նկա¬տելի աճը, նման գիտաժողովների դերը նրանց գիտական հասունացման ճանապարհին: Նիստի վերջնամասում տեղի ունեցավ համագործակցության երկու նոր հուշագրերի կնքման արարողություն. Շիրակի հայագիտականը համագործակցության հուշագիր վավերացրեց ՌԴ հարավային դաշնային համալսարանի սոցիոլոգիայի և տարածաշրջանային հետազոտությունների ինստիտուտի հայագիտության կենտրոնի և Ղազախստանի գիտության կոմիտեի Ա. Մարգուլաևի անվան հնագիտության ինստիտուտի ներկայացուցիչների հետ: Ս. Հայրապետյան

  • «Շիրակի պատմամշակութային ժառանգություն. հայագիտության արդի հիմնահարցեր» խորագրով միջազգային գիտաժողովները, որ ավանդաբար հրավիրվում են Գյումրիում, ՀՀ ԳԱԱ Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնի անուրանալի ձեռքբերումներից են՝ մեծամասշտաբ միջոցառումներ ոչ միայն Գյումրու, այլև հանրապետության գիտական ու մշակութային կյանքում: Ունկնդիրների հսկայական լսարանով /Գյումրու և մարզի գիտական մտավորականություն, ուսուցչություն, բուհերի հայագիտական ամբիոնների պրոֆեսորադասախոսական կազմ և ուսանողություն/, քննարկվող հարցերի թեմատիկ լայն շրջանակով, մասնակիցների հեղինակավոր ու ներկայացուցչական կազմով, մշտապես մասնակցողների ու երիտասարդ գիտնականների մեծ քանակությամբ 10-րդ միջազգայինը, որ նաև հոբելյանական էր, գերազանցեց նախորդները: Հոբելյանական էր մի քանի առումներով. նախ՝ թվով 10-ն էր, ապա՝ գումարվում էր այս գիտաժողովների պատմության 25-րդ տարում և, որ անչափ խորհրդանշական է, գումարվում էր շքեղ վերաշինված մի մշակութային օջախում, որի կիսամութ ու կիսավեր դահլիճում 1994-ի ցուրտ աշնանային մի օր վերարկուների մեջ ցրտից սրթսրթացող բազմաթիվ նշանավոր հայագետների օրհնությամբ այն լույս աշխարհ եկավ՝ նաև ազդարարելու որ Աղետը չի մարել Գյումրիում գիտության լույսը: «Շիրակի պատմամշակութային ժառանգությունը» վերտառությամբ անցկացվող գիտաժողովները սկզբից ևեթ եղան և շարունակում են մնալ հայագիտական շրջանակների ուշադրության կենտրոնում: 10-րդ միջազգային գիտաժողովի մասնակիցների թիվը անցավ 150-ից, այդ թվում՝ 20-ը՝ արտասահմանյան 9 երկրներից /Վրաստան, Ղազախստան, Ուկրաինա, Թուրքիա, Նիդեռլանդներ, Իտալիա, Թուրքմենստան, Ֆրանսիա, Հունաստան, Գերմանիա/: Զեկուցումների գերակշիռ մասի հեղինակները ՀՀ ԳԱԱ համակարգի և բուհերի հայագիտական ու հասարակագիտական ամբիոնների ներկայացուցիչներ էին` հիմնականում հանրապետության /և ոչ միայն/ գիտական շրջաններում հայտնի հնագետներ,բանագետներ, ազգագրագետներ, պատմաբաններ, ժողովրդագետներ, ֆոլկլորիստներ և բանասերներ, ընդ որում մասնակցության համար հայտավորվել էր նաև երիտասարդ գիտնականների բավականին ներկայացուցչական կազմ: Գիտաժողովի աշխատանքի երեք օրերին հնագիտության և վիմագրության մասնաճյուղում լսվեցին 21 զեկուցումներ, պատմագիտության և ժողովրդագրության մասնաճյուղում` 47, ազգաբանության մասնաճյուղում`37, ճարտարապետության և արվեստաբանության մասնաճյուղում`18, բանասիրության մասնաճյուղում`26, որոնց ճնշող մեծամասնությունն աչքի ընկավ հեղինակների՝ ուսումնասիրվող խնդիրների խորը իմացությամբ, քննարկման ներկայացվող հարցադրումների լայն ընդգրկմամբ ու հաճախ նաև` նորովի մեկնաբանություններով: Եռօրյա գիտաժողովի բացման հանդիսությանը, որ կայացավ սեպտեմբերի 27-ին Գյումրու մշակութային կենտրոնի մեծ դահլիճում, ներկա էին նաև հասարակական-քաղաքական գործիչներ, պետական այրեր: Ողջույնի խոսքով հանդես եկան Շիրակի մարզպետ Տ. Պետրոսյանը, Գյումրու քաղաքապետ Ս. Բալասանյանը, Կենտրոնի տնօրեն Արմեն Հայրապետյանի խոսքում ընդգծվեց այն կարևոր դերակատարումը, որ վերջին քառորդ դարում Շիրակի մշակութային հսկայական ժառանգության ուսումնասիրության մեջ ունի Գիտությունների ազգային ակադիմիայի Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնը: Անդրանիկ լիագումար նիստում մեծ հետաքրքրությամբ լսվեցին բանասիրության դոկտոր Դ.Գասպարյանի հաղորդումը Եղ.Չարենցի գյումրիական օրերի մասին, ռուս հայագետ Անդրեյ Իվանովի՝ Գյումրու ժողովրդական ճարտարապետության առանձնահատկություններին նվիրված զեկուցումը, ազգագրագետ Գ.Շագոյանի, պարագետ Գ. Գինոսյանի, մոսկվաբնակ պրոֆեսոր Կ.Բալյանի ուշագրավ գիտական հաղորդումները: Այնուհետև գիտաժողովի աշխատանքները ծավալվեցին հինգ մասնաճյուղերում.

    1. Հնագիտություն, մարդաբանություն, վիմագրություն
    Հնագիտական նյութի ուսումնասիրման բավականին լայն թեմատիկ շրջանակ էին ներկայացնում հաղորդումները՝ սկսած Շիրակի մարզի բնակավայրերի ու թաղումների կենդանական մնացորդներից /կ.գ.թ. Ն.Մանասարյան/, Արցախի Տիգրանակերտի անտիկ սպասքից /Ա.Գաբրիելյան/, վաղ­բրոն­զիդարյան Մեծ Սեպասարի կոթող-զոհասյուներից /պ.գ.թ. Լ.Եգանյան/, վաղ երկաթի շրջանի աճյուն չպարունակող դամբաններից /Բ.Վարդանյան/ մինչև անտիկ Հայաստանի սյան խարիսխները /պ.գ.թ. Ա.Կանեցյան/, Շիրակի Շենգավիթյան մշակույթի խեցեղենի զարդագոտիների տիպաբանության /Ա.Ազիզյան/, Վարդբաղի դամբարանադաշտի թվագրության /պ.գ.թ. Ի.Ավագյան/, Հայկական լեռնաշխարհի վիշապաքարերի «ջրային» կոդի /պ.գ.թ. Ա.Բոբոխյան/, հայաստանյան և փոքրասիական մշակույթներում եղջերվի և արևի պաշտամունքի կապի /պ.գ.թ. Հ.Հմայակյան/ բացահայտման հարցերը: Բուռն քննարկումների մթնոլորտում անցան հայ-գերմանական հնագիտական արշավախմբի /Հ.Խաչատրյան, Լ.Եգանյան. Լ.Պետրոսյան, Ա.Ֆուրթվենգլեր, Դ.Մաուերման/՝ Ազատանի եռաշերտ մշակույթ ունեցող հնագիտական հուշարձանի պեղումներին, Լճաշենի երկրորդ դամբարանադաշտի /Լ.Պետրոսյան/, Հայաստանի միջին պալեոլիթի ոչ օբսիդիանային արտադրամասերի /Հ.Հայդոսյան/, Արտենիի հուշարձանի /Ի.Քալանթարյան, Բ.Պերելլո/, Դաշտադեմի ամրոցի 17-18-րդ դդ. գտածոների և Շիրակում 2008-2016թթ. անտիկ շրջանի նորահայտ դամբարանների հնագիտական հետազոտություններին վերաբե­րող զեկուցումները: Վիմագրական ուսումնասիրությունների նոր արդյունքներ ներկայացվեցին պ.գ.թ. Ա.Հարությունյանի «Միջնադարյան Երևանը վիմագրական արձանագրություններում», Կ.Թոխաթյանի «Մեծ Հայքի հյուսիսի ժայռապատկերները», պ.գ.թ. Ս.Ադամյանի «Մակար եպս. Բարխուդարյանցի կյանքն ու վիմագրագիտական գործունեությունը» թեմայով հաղորդումներում, արժանին մատուցվեց ճարտարապետ Դ.Չիսլյանի /Չիսլիև/ այն հսկայական ավանդին, որ ունեցավ նա Արթիկ-տուֆի ստեղծման, հանքավայրի ուսումնասիրման, գործարկման ու հանրահռչակման հայրենանվեր գործում /երկր.գ.թ. Հ.Մելիք-Ադամյան/:

    2.Պատմագիտություն, ժողովրդագրություն
    Գիտաժողովի բոլոր օրերին մասնաճյուղը գործեց մեծ ծանրաբեռնվածությամբ. լսվեցին և քննարկվեցին ավելի քան հինգ տասնյակ հաղորդումներ, որոնց մեջ պատկառելի քանակ ունեին Շիրակի ու հարակից տարածքների հին ու նոր պատմությանը նվիրված ուսումնասիրությունները՝ պ.գ.թ. Կ.Ալեքսանյանի «Ալեքսանդրապոլի գավառի պատմության տարընկալումներ /1918-1920թթ./», պ.գ.թ. Գ.Այվազյանի «Գյոթեի Ֆաուստ»-ի բեմադրությունը Ալեքսանդրապոլում», թուրք պատմաբան Է. Ալթընքայնաքի «Անին գեներալ Յ.Քեֆելիի հուշերում», պ.գ.թ. Ա.Հայրապետյանի «Պադվալի Վաղո. ազատագրական պայքարի ընդհատակի լեգենդը», Հ.Ղազարյանի «Ալեքսանդրապոլ-Լենինական-Գյումրու պարբերական մամուլի մասին», պ.գ.թ. Ա. Մալոյանի «Կարսի պատմության 18-19դդ. մի քանի ժողովրդագրական տվյալների շուրջ», պ.գ.թ. Ա. Մանուչարյանի «Մի ալեքսանդրապոլցու տապանագրություն Նոր Նախիջևանից», պ.գ.թ. Հ.Սու­քիասյանի «Մշակութային գործունեության կազմակերպումը Ալեքսանդրապոլի գավառում 1920-ական թթ.», պ.գ.թ. Ա. Ակոպովի «Խոտրջուրը 19-րդ դ. երկրորդ կեսին» և այլն: Արծարծվեցին աղբյուրագիտական բնույթի մի քանի հարցեր՝ նորովի մեկնաբանություններով. դրանք վերաբերում էին՝ հայ-վրացական հարաբերությունների պատմության որոշ իրողություններ լուսաբանող մի քանի արխիվային նորահայտ փաստաթղթերի /պ.գ.դ. Ռ.Կավրելիշվիլի, Վրաստան/, Քանեսի գրավոր աղբյուրների՝ որպես Հայկական լեռնաշխարհի արևմտյան շրջանների Ք.ա. 20-18-րդ դդ. պատմության սկզբնաղբյուրի ուսումնասիրությանը /պ.գ.թ. Ռ.Ղազարյան/, Ակ Կոյոնլուների տերության անկման վերաբերյալ հայկական աղբյուրների քննությանը /պ.գ.թ. Գ. Մարգարյան/, 1835թ. օսմանյան մարդահամարի տվյալների ուսումնասիրությանը՝ որպես Վե­րին Բասենի սանջակի տարածքի հայկական ծագում­նա­բանության աղբյուրի /Ա.Նահապետյան, Մոսկվա/, միջնադարյան հայկական ձեռագրերում Համշենի վերաբերյալ նյութերին /բ.գ.թ. Լ.Սահակյան/, Քսենոֆոնի՝ Հայաս­տանը հիշա­տակող որոշ տեղեկությունների /պ.գ.թ. Լ.Պետրոսյան/, Հայաստանի և հայերի մասին օտար գրավոր աղբյուրի՝ Ա.Ֆրայհեր ֆոն Հաքստհաուզենի «Անդրկովկաս» աշխատության մեջ առկա վկայություններին /Գ.Շախկյան/: Անդրադարձներ եղան նաև հայոց պատմության, ժողովրդագրության տարբեր խնդիրների լուսաբանմանը. պ.գ.թ. Հ.Սարգսյան՝«Էթնոժողովրդագրական գործընթացները Խորհրդային Հայաստանում 20-30-ական թթ., պ.գ.թ. Հ. Մուրադյան՝«Հյուսիսկովկասյան մահմեդական ժողովուրդների բնակեցումը Կարսի գավառում», պ.գ.թ. Լ.Քոսյան՝ «Կ.Պոլսի հայոց պատրիարքարանի որբախնամ գործունեության պատմությունից», Ռ.Գասպարյան՝ «Մուսալեռան ինքնապաշտպանական մարտերն առաջնային աղբյուրներում և դրանց ազդեցությունը տեղային ինքնության փոխակերպման և սոցիալական հիշողության վրա», բ.գ.թ. Դ.Հայրապետյան՝ «Օսմանյան կայսրության համքարությունները որպես բռնի իսլամացման միջոց», պ.գ.թ. Գ.Այվազյան՝ «Ադրբեջանի աղվանա-ուդիական եկեղեցին Արցախյան հարցի համատեքստում», փ.գ.դ. Մ.Արպենտևա /ՌԴ/՝ «Ղարաբաղյան հակամարտությունը և հայագիտության հիմնախնդիրները», Դ.Դիմիդյուկ /Ուկրաինա/՝«Հայաստանի Բագրատունյաց շրջանի գուրզերը», պ.գ.թ. Ռ.Ցականյան՝ «Հայ-մարական հարաբերությունների որոշ խնդիրների շուրջ», պ.գ.դ. Ս.Պետրոսյան՝ «Առասպելաբանված եղջյուրի և միեղջյուրի մասին», պ.գ.դ. Ս.Սարգսյան՝ «Հայ ժողովրդական կուսակցության տեղն ու դերը Հայաստանի առաջին Հանրապետության քաղաքական կյանքում»: Մի քանի զեկուցումներ նվիրված էին արտերկրի հայկական համայնքների կյանքին, հայ հասարակական, քաղաքական և տնտեսական գործիչներին, ինչպես՝ «Հայազգի կուսակցական և պետական գործիչները Միջին Ասիայի խորհրդային հանրապետություններում» /պ.գ.թ. Հ.Ալեքսանյան/, «Կ.Պոլսի «Բուլվեր» թիվ 891 օթյակի հայ անդամները» /պ.գ.դ. Ֆ.Մովսիսյան/, «Լ.Միրզոյանի գործունեությունը և ներդրումը Ղազախստանի զարգացման մեջ» /Մ.Մորյակովա, Ղազախստան/, «Թուրքմենստանի հայ համայնքը» /բ.գ.թ. Ա.Պետրոսյան/, «Նոր զարթոնք. Գեզի զբոսայգին և հայ երիտասարդության ակտիվության խթանումը Թուրքիայում» /Գ.Պետրոսյան/, «Երուսաղեմի գործոնը արաբա-իսրայելական խաղա­ղության գործընթացում և հայկական համայնքը» /պ.գ.թ. Ա.Հովհաննիսյան/, «Հովսեփ արքեպս. Արղությանի դավանաբանական գործունեությունը» / պ.գ.թ. Հ.Ամիրջանյան/ և այլն: Ուշադրությամբ լսվեցին նաև հաղորդումներ քաղաքականության և իրավագիտության պատմությանը վերաբերող հարցերի շուրջ, մասնավորապես Մերձավոր Արևելքում ամերիկյան արդի քաղաքականության հետևանքների մասին /Ա.Հայրապետյան/, համաշխարհային քաղաքակրթության ցիկլային շարժընթացում հայկական քաղաքակրթության տեղի վերաբերյալ /պ.գ.թ. Ա.Ներսիսյան/, ինչպես նաև կատարվեց երիտթուրքական վարչակարգի ցեղասպան քաղաքականությանը զուգահեռ իրագործված՝ հայերի ունեզրկման «օրենսդրական» մեխանիզմների հանգամա­նալի վերլուծություն /պ.գ.դ. Ա.Մարուքյան/, ըստ ամենայնի ներկայացվեցին ժամանակակից իրավական պետության հիմնաքար հանդիսացող իրավական մշակույթի խնդիրը /ի.գ.թ. Ք.Ղազարյան/, արծարծվեցին Հայաստանում կամավորական շարժման պատմությանն ու ներկա վիճակին վերաբերող հարցեր /պ.գ.թ. Լ.Ասոյան/:

    3.Ազգաբանություն
    Հարուստ թեմատիկ-բովանդակային համատեքստում ուշագրավ ու արժեքավոր անդրադարձներ եղան դասական ազգագրության բազմաթիվ հարցերի. Շիրակ-Ջավախքի կանանց տարազի գեղազարդման առանձնահատկություններին /պ.գ.թ. Ս.Պողոսյան/, Ղարագյոզ ծիսական տիկնիկին ու ստվերների թատրոնին /բ.գ.դ. Թ.Հայրապետյան/, Շիրակում Տյառնընդառաջի ծիսատոնական սովորույթին ու ժողովրդական հավատալիքներին /Ռ.Հովհաննիսյան/, Գյումրիում զատկական տոնի ժողովրդական ավանդույթին /հ.գ.թ. Կ.Սա­հակ­յան/, հայոց մեջ միջէթնիկ հյուրընկալության առանձնահատկություններին /պ.գ.թ. Ռ.Օհանջանյան/, հայկական հարսանեկան համակարգի խորհրդանիշներին /բ.գ.թ. Ն.Վարդանյան/, հայ հոռոմների ավանդույթ-ավանդազրույցներին /Գ.Ղազարյան, Հունաստան/, քրիստոնեական նավակատիքում հաղորդության արխայիկ դրսևորումներին /պ.գ.թ. Հ.Աբրահամյան/, ժամանակի լուսանկարների հիման վրա 19-րդ դ. Ալեքսանդրապոլի քաղաքային կենցաղին ու մշակույթին /պ.գ.թ. Կ.Բազեյան/, 20-րդ դ. Շիրակի բնակչության շարժի օրինաչափություններին /պ.գ/թ. Ա.Բոյաջյան/, աշխատանքային միգրանտների շրջանում ամուսնալուծությունների հիմնախնդրին /պ.գ.թ. Մ.Գալստյան/, հայ կաթոլիկների գյուղերում հարսանեկան ծիսակարգի առանձնահատկություններին /Ս.Գրիգորյան/, հայոց ավանդական և ժամանակակից հարսանիքում հրավերի ու հրավիրատոմսի դերին /պ.գ.թ. Ե.Դեգալցևա/, 18-20-րդ դդ. հայկական զարդերի խորհրդանշական իմաստներին /Ա.Իսրայելյան/ և այլն: Պ.գ.թ. Թ.Աղանյանի հաղորդումը հետխորհրդային Հայաստանում ինքնասպանությունների սոցիո-մշակութային դիտարկման հաջողված փորձ էր: Այդպիսին էր նաև պ.գ.թ. Մ.Գաբրիելյանի և Ռ.Ծատուրյանի հաղորդումը 1823-1830թթ. արևմտահայության գաղթի ու մշակույթի վերարտադրության մոդելավորման մասին, արդիական հնչեղություն ուներ Գ.Հակոբյանի զեկուցումը՝ նվիրված սիրիահայոց շրջանում հայրենիքի մասին ընկալումներին, պարբերական մամուլի նյութերի սպառիչ վերլուծություն էր Վ.Մելքոնյանի հաղորդումը Ալեքսանդրապոլի 19-րդ դ. տնտեսության մասին, ավանդույթի և ինովացիայի համադրման կարևոր խնդիրն էր շոշափում Մայկոպի հումանիտար հետազոտությունների ինստիտուտի դոցենտ, պ.գ.թ. Ռ.Կոնդորի հաղորդումը: Բանահյուսական թեմաներ էին արծարծվում բ.գ.թ. Է.Խեմչյանի «Խիկար Իմաստունի սյուժեները Շիրակի ու Կարսի բանահյուսության մեջ», բ.գ.թ. Մ.Խեմչյանի «Կարսի հրաշապատում հեքիաթները որպես հայ ժողովրդական հեքիաթների բաղկացուցիչ մաս», բ.գ.թ. Տ.Դալալյանի «Միաչքանի հսկայի մասին առասպելի փոփոխակները Հայաստանում և Կովկասում», Գ.Կուրբանովայի /Թուրքմենստան/ «Ազգային ինքնատիպության արտացոլումը հայկական և թուրքմենական առածներում և ասացվածքներում», բ.գ.թ. Հ.Մատիկյանի «Մանկական բանահյուսության ընդհանուր նկարագիրը ժողովրդական բանահյուսության համատեքստում», բ.գ.թ. Ա.Սարգսյանի «1988-ի երկրաշարժի արտացոլումը հայկական անեկդոտներում», Ս.Վարդանյանի «Իսլամացած համշենահայերից գրառված մի զվարճապատումի տարբերակների մասին», Ն.Խաչադուրեանի «Բուսական պատկերները հայ ժողովրդական օրորներում» և Ա. Հալիևայի /Թուրքմենստան/ ««Քյոռօղլի» էպոսի հայկական տարբերակի մասին» հաղորդումներում: Թանգարանագիտության արդիական հարցերի էին վերաբերում պ.գ/թ. Լ.Գեվորգյանի «Ազգագրական ուղղվածություն ունեցող ցուցադրությունները արդի հայ ինքնության ձևավորման գործընթացի համատեքստում», մշ.գ.թ. Լ.Ղուշչյանի /Ռուսաստան/ «20-րդ դ. կեսերին Հայաստան կատարված ազգագրական գիտարշավների նյութեր Ռուսաստանյան ազգագրական թանգարանի հավաքածուից» զեկուցումները:

    4.Ճարտարապետություն եւ արվեստաբանություն
    Աշխատանքային մասնաճյուղում գրեթե նույնաքանակ էին արվեստաբանության և ճարտարապետության հարցերին նվիրված հաղորդումները: Հետաքրքրությամբ լսվեցին և քննարկվեցին ճարտ.դ. Ա. Հայկազուն Գրիգորյանի «Հավասարակողմ եռանկյունիների հորինվածքային առանձնահատկությունները հայ մշակույթում», ճարտ.թ. Դ.Նահատակյանի «10-11րդ դդ. հայ քաղքեդոնական ճարտարապետության որոշ փորձերի մասին», պ.գ.թ. Հ.Չոլաքյանի «Քեսապի շրջանի հայոց նիւթական մշակոյթի ճակատագիրը», ճարտ.թ. Ա.Տեր-Մինասյանի «Հայաստանի վաղմիջնադարյան գմբեթավոր եկեղեցիների ճարտարապետական տիպի կիրառումն ու զարգացումը Անիում», պ.գ.թ Ի.Ավագյանի և Պ.Զաքարյանի Ալեքսանդրապոլ-Գյումրու մեմորիալ մշակույթը» զեկուցումները: Աշխույժ քննարկմաներ տեղի ունեցան արվեստագիտության խնդիրներին վերաբերող հաղորդումների շուրջ: Դրանք արծարծում էին և՛ արվեստի պատմության, և՛ արդիական հնչեղության հարցեր. «Կոմիտասը և Ալեքսանդրապոլի աշուղական ավանդույթները» /արվ.թ. Հ.Հարությունյան/, «Ալեքսանդրապոլի պրոֆեսիոնալ երաժշտության զարգացման ակունքներում. Ն.Տիգրանյան» /Ա.Ասատրյան/, «Լենինականի նկարչական դպրոցը գեղարվեստական կրթության ակունքներում» /արվ.թ. Ք.Ավետիսյան/, «Հայ դիրիժորական արվեստի պատմության էջերից» /Ա.Պետրոսյան/, «Ն.Շնորհալու երաժշտական ժառանգությունը» /Ա.Տեր-Մինասյան/, «1980-ականների Գյումրու գեղարվեստական կյանքը» /արվ.թ. Ա.Մարգարյան/,«Հայ կոմպոզիտորական արվեստում հայրենասիրական թեմայի որոշ դրսևորումների մասին» /Ռ.Աղայան/:

    5.Բանասիրություն
    Ներկայացված երկուսուկես տասնյակ գիտական զեկույցների մի խոշոր մասը վերաբերում էր բարբառագիտության խնդիրներին. «Լեզվամտածողության առանձնահատկությունների քննություն ըստ Շիրակի գյուղերի խոսվածքների գրառումների» /բ.գ.թ. Ջ.Բառնասյան/, «Գյումրու արդի խոսվածքում արևելյան լեզուներից բանավոր փոխառությունների մասին» /բ.գ.թ. Ս.Զաքարյան/, «Տեղաշարժեր Կարնո բարբառի Գյումրու խոսվածքի քերականական համակարգում» /բ.գ.դ. Ս.Հայրապետյան/, «Կարնո բարբառի ուսումնասիրության հարցեր» /բ.գ.թ. Հ.Մարտիրոսյան,Նիդեռլանդներ/, «Նախիջևանի տարածքի բարբառային համապատկերը» /բ.գ.թ. Ա.Վար­դանյան/, «Ննջեցյալի հիշատակին վերաբերող բարբառային բառաշերտը» /բ.գ.դ. Հ.Մեսրոպյան/և այլն: Մասնագիտական արժեքավոր տեղեկատվություն էր պարունակում բ.գ.դ. Լ.Խաչատրյանի «Լատիներեն լեզվաբանական եզրույթների պատճենումները հայերենում» զեկուցման մեջ, հետաքրքրությամբ լսվեցին բ.գ.թ. Հ.Թադևոսյանի «Կենդանիների անվանուններով ախտանունները միջնադարյան բժշկարաններում», բ.գ.թ. Հ.Զաքարյանի «Ճ սկզբնահնչյունով մի քանի բառերի ստուգաբանություն», բ.գ.թ. Լ. Ղամոյանի «Օտարաբանություններն ու փոխառությունները «հագուստ իմաստային դաշտում», բ.գ.թ. Ա.Ավագյանի «Հայերենում քերականական կարգերի տեղաշարժի մա­սին», բ.գ.թ. Լ.Պետրոսյանի «Բառաբարդումները Շիրակի վիմագիր արձանագրություններում», բ.գ.թ. Մ Միրումյանի «Համեմատության աստիճաններ չունեցող ածականների ուսումնասիրումն ավագ դպրոցում», Ա.Վարդանյանի «Բայական հիմնաբաղադրիչի խնդրառությունը գրաբարի իսկական բար­դություններում» և Հ.Հովհաննիսյանի «Ան. Շիրակացին և նրա «Տիեզերագիտություն և տոմար» աշխատության համաբարբառը» հաղորդումները: Լեզվաոճական հետաքրքիր հարցադրումներ էին առկա բ.գ.թ. Մ.Խաչատրյանի «Խոսքի գեղագիտությունն ըստ Ավ. Իսահակյանի պոեմների», բ.գ.թ. Ա.Հայրապետյանի «Դարձվածքները միջնադարյան տաղերգության մեջ», բ.գ.թ. Ա.Մխիթարյանի «Ճարտասանական ձևերը Հովհ. Շիրազի «Անի» պոեմում» և Ք.Նիկողոսյանի «Անձնա­վորումը որպես խոսքարվեստի ինքնատիպ միջոց Նար-Դոսի «Մեր թաղը» պատմվածաշարում» հաղորդումների մեջ: Մի շարք զեկուցումներ ունեին գրականագիտական ուղղվածություն. Ստեղծագործական զուգահեռներ գծվեցին բ.գ.թ. Ա Բեքերյանի «Բայրոնը և Իսահակյանը» հաղորդման մեջ, Շ.Խաչատրյանի՝ գեղարվեստական թարգմանության հարցեր արծարծող «Մ.Աուեզովի Աբայ» վեպի հայերեն թարգմանության շուրջ» զեկուցումում, հետաքրքրությամբ լսվեցին պ.թ.գ. Լ.Թումանյանի «Գրիգոր վրդ. Հեսվացու խորհրդապաշտական ստեղծագործությունները», փ.գ.թ. Ս.Հովհաննիսյանի «Արևմտահայության ազգապահպանման խնդիրները Դ.Վարուժանի գրական-հրապարախոսական դիտումներում» և բ.գ.թ. Կ.Մարտիրոսյանի «Լեռ Կամսարի պիեսները. ներկայացում Ալեքսանդրապոլում» հաղորդումները: Շիրակի պատմամշակութային ժառանգությանը նվիրված միջազգային 10-րդ գիտաժողովի կազմակերպմանը և իրականացմանը ԳԱԱ ՇՀՀ կենտրոնում մոտեցել էին մեծ պատասխանատվությամբ: Արվել էր առավելագույնը՝ ապահովելու մասնակիցների եռօրյա աշխատանքի տեխնիկական լավագույն պայմաններ, արված նվիրատվությունների շնորհիվ կենտրոնն ամբողջությամբ հոգացել էր մասնակիցների սննդի, գիշերակացի ու ժամանցի կազմակերպման խնդիրները: Հիրավի, անջնջելի էին տպավորությունները «Սև բերդ» մշակութային համալիրում կայացած Կոմիտասյան գալա-համերգից, անմոռանալի էին «Հրայրք» երիտասարդական ազգագրական համույթի կրակոտ ջահելների հետ շուրջպար բռնելու պահերը: Գիտաժողովը լավագույնս վկայեց, որ մեզանում վերջին տարիներին նկատելի առաջընթաց է արձանագրվում մեր ժողովրդի հսկայածավալ պատմամշակութային ժառանգության ուսումնասիրության գործում, մասնավորապես հայոց նորագույն շրջանի պատմության բազմաթիվ վիճահարույց հարցերի նորովի լուսաբանման մեջ ազգաշահ և իրատեսական մոտեցումներում, ավանդականի կողքին նոր ուղղությունների, նորաբնույթ հետազոտությունների, վերջին շրջանում հայագիտության բնագավառում երիտասարդ գիտական կադրերի թվաքանակի նկատելի աճի մեջ, որ դրսևորվեց նաև Գյումրու միջազգային գիտաժողովում, որտեղ բավականին նկատելի ու արդյունավետ էր ինչպես ՀՀ, այնպես էլ մասնակից մյուս երկրների երիտասարդ պատմաբանների, ազգագրագետների, հնագետների ու արվեստաբանների առկայությունը: Կարևորվեցին նոր սերնդի դաստիարակման գործում ազգամշակութային ժառանգության տեղին օգտագործման խնդիրը, ազգամշակութային տարածքում ազգային արժեքների փոխակերպումների ուսումնասիրության անհրաժեշտությունը, մշակութային կապիտալի դրսևորման ձևերն ու առանձնահատկություները, մշակութային երկխոսության և փոխառնչությունների արդիական հնչեղություն ունեցող հարցերը: Իրավացիորեն նշվեց նաև պատմամշակութային ժառանգության ուսումնասիրության գործում առկա դժվարություն­ների պատճառով /հիմնականում ֆինանսական/ ազգագրական ու բանահյուսական գիտարշավների և սոցիոլոգիական հարցումների պակասի, հատկապես արտասահմանյան գործուղում­ների անբավարար քանակի, արտերկրի միջազգային գիտաժողովներին մասնակցելու սուղ հնարավորությունների մասին: Գիտաժողովի բարձր մակարդակով անցկացմանը, անշուշտ, մեծապես նպաս­տեց ՀՀ նախագահ Ա.Սարգսյանի, Գյումրու քաղաքապետ Ս.Բալասանյանի, ՀՀ ԳԱԱ հայագիտական հիմնադրամի, ՀՀ գիտության կոմիտեի, ՌԴ դեսպանության հայ-ռուսական միության աջակցությունը: Նաև դրա շնորհիվ՝ մասնակիցների աննախադեպ քանակով, քննարկվող հարցերի թեմատիկ բազմազանությամբ, մասնակից երկրների լայն աշխարհագրությամբ ու արդյունավետ կազմակերպվածությամբ Գյումրու 10-րդ միջազգային գիտաժողովը դարձավ վերջին տարիներին հանրապետությունում տեղի ունեցած մեծամասշտաբ գիտագործնական միջոցառումներից մեկը, վերածվեց հայագիտության իսկական փառատոնի:

  • 2016թ. սեպտեմբերի 24-25-ին Գյումրիում գումարվեց «Շիրակի պատմամշակութային ժառանգությունը. հայագիտության արդի հիմնախնդիրներ» թեմայով միջազգային 9-րդ գիտաժողովը, որը կազմակերպել էր ՀՀ ԳԱԱ Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնը: Գիտաժողովը նվիրված էր ՀՀ անկախության 25-ամյակին: Ավանդաբար շիրակագիտության վերջին շրջանի ձեռքբերումներն ու խնդիրներն արծարծող այս գիտաժողովը այս անգամ մասնակիցներին հնարավորություն էր ընձեռել անդրադառնալու նաեւ հայագիտության արդի հիմնախնդիրներին, քանի որ գիտաժողովի թեմատիկ շրջանակներում ներառված էին հայագիտության բոլոր ոլորտները: Գյումրիում ավանդաբար հրավիրվող այս գիտաժողովները ՀՀ ԳԱԱ նախագահության և ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի աջակցությամբ վերջին շրջանում ձեռք են բերել միջազգային կարգավիճակ, նպատակ են հետապնդում հայտածել Հայաստանի հյուսիսի, մասնավորաբար պատմական Շիրակի հնագիտական, պատմագիտական, ազգաբանական ու բանագիտական ուսումնասիրության ժամանակակից մակար-դակը, բացահայտել տարաբնույթ հետազոտությունների իրականացման գործում առկա հիմնախնդիրները, առաջադրել ու քննարկել ուսումնասիրվող վիճահարույց իրողությունների նորովի գիտական մեկնաբանություններ և հնարավորության սահմաններում ուրվագծել հայագիտության ընդհանուր համատեքստում Շիրակի հարուստ ազգագրության, բանահյուսության, պատմության, արհեստների ու արվեստների ուսումնասիրության հետագա ընթացքն ու առաջնահերթությունները 21-րդ դարի առաջին քառորդին: Այս գիտաժողովին մասնակցում էին 104 գիտնականներ՝ ՀՀ գիտական, կրթական տարբեր ինստիտուտներից, կենտրոններից, բուհերից, ինչպես նաեւ Ռուսաստանից, Ուկրաինայից, Վրաստանից, Լիբանանից, Լեհաստանից, Գերմանիայից: Գիտաժողովի բացման հանդիսավոր արարողությանը մասնակցում էին հասարակական, քաղաքական գործիչներ, որոնցից ողջույնի խոսքով հանդես եկան Շիրակի հոգեւոր թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը, Շիրակի մարզպետ Հ.Սիմոնյանը, Գյումրու քաղաքապետ Ս.Բալասանյանը: ՀՀ ԳԱԱ ՇՀՀ կենտրոնի տնօրեն Ս.Հայրապետյանը խոսելով Շիրակի պատմամշակութային ծովածավալ ժառանգության տարբեր իրողությունների մասին, կարեւորեց այն փաստը, որ վերջին երկու տասնամյակը շիրակագիտությունը անխզելիորեն կապված է նաև Գյումրիում ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնի գործունեության հետ: Անդրանիկ լիագումար նիստում հանդես եկան ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, ԳԱԱ ակադեմիկոս, պ.գ.դ., պրոֆեսոր Ա.Մելքոնյանը, վաստակաշատ գրականագետ, բ.գ.դ. Դ.Գասպարյանը, Ադիգեյի պետ համալսարանի պրոֆեսոր պ.գ.դ. Ռ.Կանդորը, երաժշտագետ, արվ.թեկն. Հ.Հարությունյանը, ճարտարապետության դոկտոր, ՇՊՄԺ բոլոր գիտաժողովների մասնակից Մ.Հասրաթյանը, Բերդյանսկի /Ուկրաինա/ պետական համալսարանի դոցենտ, բ.գ.թ. Վ.Շկոլան: Գիտաժողովի աշխատանքները ծավալվեցին հինգ մասնաճյուղերում.

    1. Հնագիտություն, մարդաբանություն, վիմագրություն
    Թեմատիկ լայն շրջանակներ էր ընդգրկում հատկապես հնագիտական նյութը՝ Կուր-Արաքսյան խեցեղեն /Ա.Ազիզյան/, Շիրակի մարզի Սպանդարյան գյուղում հայտնաբերված մ.թ.ա. XI – IX դդ. վերաբերող գտածոներ /Ի.Ավագյան, Ա.Փիլիպոսյան/, Արցախի Տիգրանակերտի անտիկ խեցեղեն /Ա.Գաբրիելյան/, Մեծ Սեպասարի վաղ բրոնզի դարյան վանակատից նետասլաքներ /Լ.Եգանյան/, Երևանի հարավային ծայրամասի Աէրացիա թաղամասի և Նորագավիթ գյուղի միջև հայտնաբերված Օլդուվայան մշակույթ՝ յուրահատուկ քարե գործիքների համալիրով /Բ.Երիցյան/, (IX-X դդ. ջնարակած խեղեցեն կենտրոնների պատմաքննական արժևորում /Ա.Ժամկոչյան/, ըստ վաղ միջնադարյան աղբյուրների հայոց ամրությունների տիպաբանական դասակարգման փորձ /Հ.Խաչատրյան/, Ախուրյանի ավազանի ամրաշինական կառույցների մասին պատմագրական նյութի քննություն /Բ.Վարդանյան/: Հնագետների խմբի կողմից ներկայացվեց նաև Ազատանի հնագիտական հուշարձանը, որը գոյատևել է ուշ բրոնզի 3-րդ փուլից մինչև հելլենիստական ժամանակաշրջանը: Այն հնարավորություն է ընձեռում նույն տեղում դիտարկել մ.թ.ա. 13-րդից մինչև հելլենիստական ժամանակաշրջանի նյութական մշակույթի, ճարտարապետության, շինարվեստի, տնտեսական կյանքի, դամբարանների կառուցվածքի, թաղման ձևերի ու ծեսերի փոփոխություններն ու զարգացումը:Մարդաբանական նորագույն հետազոտությունների արդյունքները վերաբերում էին Շիրակում ուշ բրոնզի և վաղ երկաթի ժամանակաշրջանին, ինչպես նաև միջնադարյան Հայաստանի մշակույթին:Գիտնականները արծարծեցին աղբյուրագիտական նորահայտ մի շարք փաստեր. Օշականի միջնադարյան հուշարձանների, մասնավորապես Մեսրոպ արքեպիսկոպոս Սմբատյանցի անտիպ մի ձեռագրի մասին խոսեց Ս.Ադամյանը: Մրենի, Անիի, նաև Բջնիի իրավական բնույթի արձանագրությունները, ըստ Ա.Մանուչարյանի, հուշում են, որ 1251թ. բուն Հայաստանում, հավանական է Անի մայրաքաղաքում, հայոց և վրաց ամիրսպասալար Շահնշահ Ա Զաքարյանի գլխավորությամբ գումարվել է տեղական եկեղեցական ժողով, որտեղ հաստատել են Սսի Բ գումարման կանոնները և կարևորել պայքարը կաշառակերության, անարժան և տարիքային անհամապատասխանությամբ ձեռնադրությունների դեմ: Վերծանելով Հոռոմ գյուղում 1861թ. կառուցված եռանավ բազիլիկ եկեղեցու որմերից ԺԹ դարի երեք արձանագրությունները Ա.Հարությունյանը պնդում է, որ դրանք 1826-1828 թթ. ռուս-պարսկական և 1828-1829 թթ. ռուս-թուրքական պատերազմների հաղթական ավարտի քարեղեն վկայագրերն են, որոնք իրենց կերպի մեջ եզակի են տվյալ ժամանակաշրջանի համար:

    2.Պատմագիտություն, ժողովրդագրություն
    Գիտաժողովի աշխատանքների մեջ ներառված էին թեմաներ հայ ժողովրդի պատմության ամենատարբեր շրջանների վերաբերյալ՝ դրանք համալրելով նոր դրույթներով ու փաստերի նորովի մեկնաբանությամբ: Հիմնանյութն, անշուշտ պատմական Շիրակն էր ու հատկապես Ալեքսանդրապոլի գավառը: XIXդ. վերջերին ցարիզմը որոշակի քայլերի դիմեց Հայաստանյայց եկեղեցու իրավունքները սահմանափակելու համար: 1903թ. հունիսի 12-ին հաստատված օրենքով եկեղեցուն պատկանող անշարժ գույքն ու ավանդներն անցան պետական համապատասխան նախարարությունների տնօրինությանը: Օրենքն առաջ բերեց աշխարհասփյուռ հայության արդարացիընդվզումը: Երևանում, Ախալքալաքում, Գանձակում, Թիֆլիսում, Բաքվում և Անդրկովկասի հայաշատ այլ քաղաքներում տեղի ունեցան բազմահազարանոց ցույցեր: Տեղ-տեղ դրանք ուղեկցվեցին բնակչության և ոստիկանության միջև արյունալի ընդհարումներով: Դրան նպաստած Ս.Դ. Հնչակյան կուսակցության «Արագած» մասնաճյուղի 1903թ. գործունեությունը նորագույն արխիվային փաստաթղթերով լուսաբանվեց Ա.Հայրապետյանի հաղորդման մեջ: Ըստ Գ.Այվազյանի, Ալեքսանդրապոլի հասարակական միտքը 1850-1880-ական թթ. հայրենիքում մնալու, համախմբվելու, հայկական պետությունը հզորացնելու, ամուր լինելու, քաղաքակրթական բարձր արժեքներին հաղորդակցվելու, միմյանց խնայելու, խաղաղ գոյակցելու պատգամներ է թողնում իր ուսումնասիրողներին: 19-րդ դարի Շիրակին էին նվիրված նաեւ Հ.Մուրադյանի, Ա.Շահինյանի հաղորդումները: Խոսելով 1918-1921թթ. Ալեքսանդրապոլի գավառում թուրքական ժխտողական քաղաքականության դրսեւորումների մասին Կ.Ալեքսանյանը կարեւորեց այն, որ թեև միջազգային գիտական շրջանակներում ժխտողականությունն ընկալվում է որպես ցեղասպանության վերջնափուլ, երբ ազգի ոչնչացումից հետո արմատախիլ են արվում ազգի մշակույթը և պատմական հիշողությունը, Թուրքիայում այն դրսևորվել է ցեղասպանության իրականացման հետ միաժամանակ: Նույն ժամանակաշրջանին էր վերաբերում Գ.Մախմուրյանի հաղորդումը՝ ԱՄՆ բարեգործական կոմիտեների ծավալած գործունեության մասին նորահայտ արխվային փաստաթղթերի հիման վրա: Անդրադարձներ եղան նաեւ Հայոց պատմության, ժողովրդագրության տարբեր խնդիրների լուսաբանմանը. Ա.Ակոպովն իր զեկուցումը նվիրելով Հայոց Բագրատունյաց թագավորության անկման պատճաներին, եզրահանգել է, որ Վասիլ II-ի շուրջ հիսունամյա հետևողական և հեռատես քաղաքականության հետևանքով կայսրությունն առանց լուրջ ջանքեր գործադրելու ոչ միայն կարողացավ տիրանալ Դավիթ Կյուրապաղատի:

    3.Ազգաբանություն
    Այս մասնաճյուղում աշխատանքներ ծավալեցին ազգագրագետները, բանագետները, թանգարանագետները: Հարուստ թեմատիկ-բովանդակային համատեքստում անդրադարձ եղավ Շիրակում և Վանանդում օձի և օձամանուկի պաշտամունքի դրսեւորումներին /Ս. Եւ Լ.Պետրոսյաններ/, հայ ժողովրդական հավատալիքներում և սնահավատական զրույցներում թպղայի դրսեւորումներին /Հ.Գալստյան/, Կարսի բանահյուսական ժառանգությանը /Է. եւ Մ. Խեմչյաններ/, 1926 թ. Լենինականի և 1988 թ. Սպիտակի երկրաշարժերի համեմատական վերլուծությանը/Թ.Աղանյան/, 20-րդ դարի 80-ական թվականների Շիրակի երաժշտական կենցաղին /Հ.Պիկիչյան/, Գյումրի քաղաքի օրինակով՝ կրեատիվ քաղաքի էթնոհոգեբանական ասպեկտներին /Կ.Սահակյան, Ռ.Հովհաննիսյան/, Գյումրու Սբ Յոթ Վերք և Սբ Նշան եկեղեցիների արտաքին և ներքին հարդարանքին /Ք.Ավետիսյան/, Ալեքսանդրապոլում երեխաների սոցիալականացման ձևերին ու եղանակներին /Կ.Բազեյան/, Դվինի կրթամշակութային կենտրոնի արժեւորմանը /Ն.Հակոբյան/, XIX դ. Շիրակում գերմանացի ճանապարհորդների բնագիտական և մշակութաբանական ուսումնասիրություններին /Հ.Մելիք-Ադամյան/, Հայաստան ներգաղթած սիրիահայերի ազգագրական տեսանկյունին /Ա.Ստեփանյան/: Ա.Գյուլբուդաղյանը խոսեց հանրակրթական դպրոցում հայ ազգագրության, ազգային մշակույթի դասավանդման մեթոդամանկավարժական հարցերի մասին: Հետաքրքիր տեսակետներով գիտաժողովին ներկայացան թանգարանագետները. Ա.Ասոյանը՝ Հուշային թանգարանների առանձնահատկություններ, Մ.Հարոյանը՝ Ս. Մերկուրովի տուն – թանգարանի Կ.Նիգարյանի հեղինակային ցուցադրության սեմիոտիկ վերլուծություն, Լ.Գեւորգյանը՝ Ազգագրության բացօթյա թանգարանների ձևավորման սոցիալ–տնտեսական պատճառները, Ա.Գրիգորյանը՝ Շիրակի և Լոռու մարզի թանգարաններին` որպես կրթության ակտիվ տարածքներ, Ա.Նազարյանը՝ Գյումրու թանգարան­ներն առցանց հարթակում հաղորդումներով:

    4.Ճարտարապետություն եւ արվեստաբանություն
    Արվեստաբանները հիմնականում անդրադարձան Գյումրու ճարտարապետության ու կերպարվեստի արդի խնդիրներին, այդ թվում՝ Գյումրու գերեզմանատների հուշարձանների տիպաբանական և գեղարվեստական առանձնահատկություններին /Ա.Գրիգոր­յան/, Խաչատակի աստիճանաձև հորինվածքների խորհրդաբանական ստուգաբանությանը /Ա.Գրիգորյան/, Նախիջևանի Ցղնայի Սբ Աստվածածին եկեղեցու արտաքին հարդարանքին /Լ.Կարապետյան/, 1960–ականների Շիրակի գեղանկարչական դպրոցին, Գյումրու հետերկրաշարժյան մշակութային խնդիրներին /Ա.Մարգարյան/, զարգացած միջնադարի հայկական պաշտամունքային ճարտարապետության մեջ Եղեգնամոր (Չանգլի) տաճարի դերին /Դ.Նահատակյան/, անկախության տարիներին Հայաստանում ուսումնա­կան շենքերի ճարտարապետության զարգացումներին /Դ.Քերթմենջյան/:

    5.Բանասիրություն
    Գիտաժողովի ամենաստվարածավալ մասնաճյուղը բանասիրությունն էր, որտեղ քննարկվեցին լեզվաբանական եւ գրականագիտական բազմաթիվ թեմաներ՝ վերլուծական, համեմատական, գրախոսական, հրապարակախոսական ուղղվածությամբ: Հանդես եկան ինչպես անվանի գիտնականներ, այնպես էլ երիտաարդ հետազոտողներ, որոնց աշխատանքները մեծ հետաքրքրություն ու քննարկումներ առաջ բերեցին: Գիտաժողովի շրջանակներում տեղի ունեցավ նաև հանդիպում Բեյրութի Հայկազեան համալսարանի նախագահ՝ դոկտոր Ա. Հայդոստյանի և «Հայկազեան հայագիտական հանդէսի» խմբագիր՝ դոկտոր Ա.Դագեսյանի հետ, որոնք արդեն տարիներ շարունակ ակտիվ համագործակցում են ԳԱԱ Շիրակի ՀՀ կենտրոնի հետ: Հայկազեանի 36-րդ հատորի շնորհանդեսը, որ կազմակերպել էին կենտրոնի գիտաշխատողները, և որին տեղի գիտնականների հետ մեծ ոգևորությամբ մասնակցեցին նաև դրսեկ հյուրերը, ցուցադրեց երկու հայագիտական կենտրոնների միջև ստեղծագործական ու գիտական լուրջ կապերի գոյությունը և դրանք շարունակելու կարևորության գիտակցումը: Գիտաժողովն ուներ նաև մշակութային միջոցառումների մեծ ծրագիր, նրա կազմակերպիչները գիտաժողովի մեծաքանակ հյուրերին հնարավորություն ընձեռեցին մասնակցելու «Գյումրու օրվա» միջոցառումներին՝ կենտրոնի ազգագրագետների կողմից ավանդաբար կազմակերպվող «Հացի տոնին», ազգային կերակրատեսակների պատրաստմանը և համտեսմանը, ազգագրական մի շարք այլ բովանդակալից միջոցառումներին, ինչը անմոռանալի տպավորություն թողեց գիտաժողովի մասնակիցների, հատկապես դրսեկների վրա:

  • ՀՀ ԳԱԱ Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնը նախորդ համանման գիտաժողովից երեք տարի անց` 2010թ. հոկտեմբերի 22-24-ին, հրավիրեց ՙՇիրակի պատմամշակութային ժառանգությունը՚` թվով ութերորդ գիտական նստաշրջանը: Պարբերաբար անցկացվող հեղինակավոր այս գիտաժողովը ակնառու երևույթ է ոչ միայն Գյումրու, այլև հանրապետության գիտական և մշակութային կյանքում: Քաղաքի գիտական մտքիննոր թափ հաղորդելով` այն աստիճանաբար ավելի է ընդլայնում իր թեմատիկ և ներկայացուցչական շրջանակները: Այսպես. եթե նախորդ յոթ գիտաժողովները հանրապետական մասշտաբների մեջ էին տեղավորվում, ապա վերջինը` ութերորդը, հատկորոշվում էր այլ երկրների (Իտալիա, Ֆրանսիա, Գերմանիա, Ճապոնիա, ԱՄՆ, ՌԴ, Վրաստան) հայ­տի հայագետների գործուն մասնակցությամբ, որոնքիրենց արդյունավետ մասնակցությամբ, իրոք, միջազգային հարթության վրա դրեցին պատմական Շիրակ գավառի պատմամշակութային ժառանգության գիտաքննական արժեքավորումը: Երեք օր շարունակ Գյումրու ՙՊրոգրես՚ համալսարանի լսարաններում շիրակագիտությանն առնչվող իրենց արդիական ու հետաքրքիր գիտական հաղորդումներով, դրանց շուրջ բուռնու երբեմն էլ կրքոտ բանավեճերով, քաղաքի մտավորականների և ուսանող երիտասարդության հետ բովանդակալից հանդիպումներով հանդես եկան բազմաթիվ նշանավոր հայագետներ` հանրապետության մի շարք հեղինակավոր գիտական կենտրոններից: Ինչպես իր ողջույնի խոսքում նշեց ՇՀՀ կենտրոնի տնօրեն, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ս. Հայրապետյանը, նրանցից շատերը մեկ անգամ չէ, որ հանդես են եկել գիտական այս ֆորումում, և նրանց նոր ելույթներն սպասված են այստեղ: Միևնույն ժամանակ գիտաժողովը նշանավորվեց նորանոր հայագետների ակտիվ մասնակցությամբ ու ձեռքբերումներով: Գիտաժողովի մասնակիցներին ջերմորեն ողջունեցին և արդյունավետ աշխատանք մաղթեցին նաև ՀՀ ԳԱԱ Հայագիտության և հումանիտար գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս քարտուղար, գիտաժողովի կազմկոմիտեի նախագահ ակադեմիկոս Վլ. Բարխուդարյանը, Շիրակի փոխմարզպետ Ս.Պետրոսյանը, Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի հոգևորթեմից՝ Նարեկ եպս. Շաքարյանը: Գիտաժողովի առաջին լիագումար նիստը նվիրվեց Անիի եկեղեցական համալիրի զարդերից մեկի` Բագնայրի վանքի հազարամյա հոբելյանին: Վանական այս համբավավոր համալիրի մասին ծավալուն ու համակողմանի հաղորդումով հանդես եկավ Կ. Մաթևոսյանը (Մաշտոցյան Մատենադարան)` կարևորելով նախ՝ կառույցի ճարտարապետական բարձր արժեքը և ապա` այստեղ ծավալված գիտական գրչական գործունեության պատմական նշանակությունը: Հետաքրքիր ու բովանդակալից հաղորդումներով լիագումար նիստում հանդես եկան նաև բանասիրության դոկտորներ Ա. Իսահակյանը, Դ.Գասպարյանը, Ն.եպս. Շաքարյանը, դոցենտ Կ.Սահակյանը: Այնուհետև աշխատանքները ծավալվեցին մասնաճյուղերում:

    Ա մասնաճյուղում ընդգրկված էին հնագիտության, մարդաբանության, վիմագրության և պատմագիտության ոլորտները: Ցուցադրվող նյութերի առատությամբ ներկայացվեցին Շիրակի Մեծ Սեպասարի վաղ բրոնզիդարյան օջախների պատվանդաններին (Լ. Եգանյան, ՇՀՀԿ), Շիրակի հնագիտական հուշարձաններից հայտնաբերված գտածոներին (Հ.Աղեկյան, ՇԵԹ), Խաչի Ձորի վիմագրերին (Ա.Մանուչարյան, ԳԱԱ ՀԱԻ), հնդեվրոպական միգրացիաներին (Ա.Խուդավերդյան, ԳԱԱ ՀԱԻ), Էրիախի երկրի տնտեսությանը (Ի.Ավագյան, ԿԱԹ) նվիրված հաղորդումները: Շիրակի հնագույն շրջանի և XX դարասկզբի պատմագիտական թեմաների շրջանակում ներառված էին հնագույն աստվածությունների անունների (Ս.Պետրոսյան, ԳԱԱ ՇՀՀԿ), Օրոնտես-Երվանդի հակամակեդոնական գործունեության խորենացիական տվյալների (Լ.Պետրոսյան, ԳԱԱ ՇՀՀԿ),միջնադարում Տայքի և Անիի Բագրատունիների փոխհարաբերությունների (Ա.Ակոպով,ԳԱԱ ՇՀՀԿ), Ալեքսանդրապոլի գավառում վերաբնակված ռուսների (Ա.Հայրապետյան, ԳԱԱ ՇՀՀԿ), ՙԱրարատ՚ ամսագրում 1860-1880-ական թթ. Ալեքսանդրապոլի կրթական-հասարակական կյանքի լուսաբանման (Գ.Այվազյան, ԳԱԱ ՇՀՀԿ),1921թ. հունվար-ապրիլ ամիսներին Ալեքսանդրապոլում ժամանակավոր իշխանության մարմինների գործունեությանը (Կ.Ալեքսանյան, ՇՀՀԿ), Գ.Գյուրջիևի հայկական ինքնությանը (Ա.Մելիք-Սարգսյան, ՊՄՊ ՇԾ) նվիրված մի շարք նորահայտ փաստերի ու վարկածների քննական ուսումնասիրությունը: Դրանցից շատերի շուրջ ծավալվեցին բուռնքննարկումներ ու բանավեճեր: Ակնհայտ էր այդ հետազոտությունների շարունակականության և հետագա խորացման միտվածությունը: Գիտաժողովի Բ մասնաճյուղի թեմատիկ շրջանակներում ներառված էին ճարտարապետությանն ու արվեստաբանությանն առնչվող հաղորդումները: Գիտաժողովի մասնակիցները մեծ հետաքրքրություն ցուցաբերեցին երկու ճապոնացի գիտնականների` Ս.Սասանոյի և Յ. Ֆուջիտայի հաղորդումների նկատմամբ: Առաջինը նվիրված էր Արագածի Սբ Երրորդություն եկեղեցու ճարտարապետական ծագումնաբանությանը, մասնավորապես, եկեղեցու կառուցվածքի, նրա գմբեթի ճարտարապետական առանձնահատկություններին: Երկրորդում խոսվում էր Պեմզաշենի եկեղեցական համալիրի խաչաձև եկեղեցու գմբեթի կառուցվածքի շինարարական առանձնահատկությունների մասին: Հին Հայաստանի տաճարների կառուցվածքի, Մարմաշենի վանքի կաթողիկե եկեղեցու դեկորատիվ հարդարանքների մասին խոսեցին Հ. Հակոբյանը (ԵՊՀ) և Մ.Հասրաթյանը (ԳԱԱ ԱԻ): Վ.Մուտարելիի (Ֆրանսիա) հաղորդումը նվիրված էր Հայաստանում իրականացվող ճարտարապետական վերականգնումների խնդիրներին` Բենիամինի հնավայրի օրինակով: Ա.Ահարոնյանի ՙԴեպի Անի՚ ուղեգրությանն էր նվիրված Գ.Խաչիկյանի հաղորդումը, որտեղ տրված էր Բագրատունյաց մայրաքաղաքի ճարտարապետության արժևորումը` ուղեգրության հեղինակի կողմից: Մասնաճյուղում ներկայացված աշխատանքների մեջիր թեմայով ու բովանդակությամբ առանձնահատուկ էր Ա.Հայկազունի (ԵՃՊԹ) ՙՆոյյան տապանի կառուցվածքային հորինվածքը և աշխարհի քառակողմ ու եռաբաժան համակարգը՚ հաղորդումը: Կրոնական, առասպելաբանական, ազգաբանական հիմնադրույթների բաղդատական վերլուծության միջոցով հեղինակը առաջ քաշեց Նոյյան տապանի կառուցվածքին վերաբերող մի վարկած, որի հիմքում հայկական հնագույն պաշտամունքային կառույցների հավանական նմանությունն է տապանի եռաստիճան հորինվածքին: Բանախոսն իր դրույթները զուգակշռեց բազմաթիվ պատմամշակութային երևույթներիհետ, այդ թվում նաև` Հայկական լեռնաշխարհի հասարակական կյանքի և պետական վաղ գոյաձևերի եռադաս համակարգի հետ: Գիտաժողովի մասնակիցներին հաճելիորեն զարմացրեց և մեծ բավականություն պատճառեց Նոյին և Արարատ լեռանն առնչվող պատմամշակութային խնդիրների ինքնօրինակ քննությանը նվիրված մեկ այլ ելույթ ևս, որը ներկայացվեց գիտաժողովի եզրափակիչ լիագումար նիստում իտալացի հայագետ Ա.Վարդանյանի կողմից: ՙՆոյյան տապանի, մնացածների և հայերի հետքերիորոնում՚ թեմայով զեկուցմամբ ներկայացվեցին հեղինակի շուրջ 20 տարիների հետազոտությունների արդյունքները` կատարված Արարատ լեռան վրա: Վեր հանվեցին Նոյյան տապանի և հայերի խնդրահարույց փոխառնչությունների մի շարք ուշագրավ հարցեր:

    Բ մասնաճյուղում ներկայացված չորս երաժշտագիտական հաղորդումներում քննության առարկան Շիրակի աշուղական արվեստի խնդիրներն էին: Կենտրոնի գիտական քարտուղար Հ. Հարությունյանի հաղորդումը նվիրված էր երաժշտագետ-ֆոլկլորագետ, ՇՀՀ կենտրոնի ավագ գիտաշխատող, անժամանակ կյանքից հեռացած Հասմիկ Ափինյանի ՙՍիրո երգիչը. Աշուղ Իգիթ՚ գրքին, որը հրատարակության է պատրաստել ՇՀՀ կենտրոնը: Գրքի առաջին բաժինն ամբողջությամբ նվիրված է աշուղի կյանքի ու ստեղծագործական գործունեության կարևոր փուլերին, երկրորդն ամփոփում է աշուղի անտիպ երգերի 55 նմուշները: Բանախոսը փորձեց ներկայացնել հեղինակի մանրախույզ աշխատանքի արդյունքները, որոնք հիմնականում վերաբերում են աշուղի մեղեդիակերտման առանձնահատկություններին և որոնց բացահայտման շնորհիվ ստեղծվել է գրքի տեսական վերլուծական բաժինը: Ընդգծվեց այն, որ երաժշտագիտական խորը վերլուծությունը, որը Հ.Ափինյանի տաիներ ի վեր հետևողականորեն շարունակվող նվիրյալ աշխատանքի արդյունքն է, արժանի է բարձր գնահատականի: Այսօր նրա սկսած գործը Կենտրոնում շարունակվում է: Ալեքսանդրապոլի աշուղական դպրոցի փայլուն ներկայացուցիչ աշուղ Ջիվանու ազգայինհայրենասիրական երգերի վանկաչափական կառույցներին էր նվիրված Ա.Բաղդասարյանի /ԳԱԱ ԱԻ/ հաղորդումը: Յուրովի համակարգված ու մշակված ներկայացվեցին կցորդ բացականչությունների և բառերի ոտքատեսակներն ու արժևորվեց դրանց տեսակարար կշիռը Ջիվանու հայրենասիրական երգերում: Մեծ հետաքրքրություն առաջացրեց Զ.Թագակչյանի /ԳԱԱ ԱԻ/ հաղորդումը, որը նվիրված էր 1927թ. երաժշտագետ Ք.Քուշնարյանի՝ ֆոնոգրաֆով՚ ձայնագրած աշուղ Շերամի հեղինակային կատարումներին: Ներկայացվեց շուրջ 11 երգ, և արվեց դրանց նոտագրված վերծանությունների վերլուծական քննություն: Անտարակույս, աշուղ Շերամի կատարումները՝ որպես հայտնություններ, նորու համարժեք գնահատականների կարոտ են, բնականաբար դրանք այս ֆորումում բուռն քննարկման արժանացան: Բացի աշուղական երգերից, մասնաճյուղում ներկայացվեց նաև հաղորդում Ն.Տիգրանյանի այն մուղամների մասին, որոնք կոմպոզիտորը մշակել է եվրոպական կամերային տարբեր անսամբլների համար /Հ.Հարությունյան, Ե.Վարոսյան, ԳԱԱ ՇՀՀԿ/: Արևելյան պրոֆեսիոնալ դասական երաժշտության այս արժեքավոր նմուշների ձեռագիր պարտիտուրների հորինվածքային և ֆակտուրային լուծումները թույլ են տալիս դրանք դասել հայ կամերային գործիքային երաժշտության կարևոր ձեռքբերումների թվին: անախոսները նաև նշեցին, որ ԲԳԱԱ ՇՀՀ կենտրոնը ձեռնամուխ է եղել դրանց հրատարակման գործին: ՇՊՄԺ գիտաժողովներում ավանդաբար անդրադառնում են նաև անհատ արվեստագետների ստեղծագործությանն ու գործունեությանը: Այսպես. Լ.Աթանեսյանի /ԳԱԱ ՇՀՀԿ/ հաղորդման մեջ ամփոփված էին գյումրեցի գեղանկարիչ Վազգեն Ստեփանյանի ավելի քան 20 տարիների ստեղծագործական կենսագրությունը, նրա հետաքրքրությունների շրջանակը, սիրված թեմաները` ժանրային սյուժեների, քաղաքային ու գյուղական տեսարանների, բնանկարների վերլուծությամբ: Ա.Մարգարյանը /ԵԳՊԱ ԳՄ/ անդրադարձավ գյումրեցի հայտնի քանդակագործ Զավեն Կոշտոյանի կյանքին ու ստեղծագործության բնութագրին: Նշվեց, որ հեղինակի բազմաժանր ստեղծագործության մեջ, այդուհանդերձ, գլխավոր հերոսը հին ունոր գյումրեցին է` իր անկրկնելի կերտվածքով: Առավել ընդհանրացված էր Ա.Գևորգյա­նի /ԵԳՊԻ ԳՄ/ ելույթը` նվիրված Գյումրու կերպարվեստի արդի դրսևորումներին: Բանախոսը հիմնականում անդրադարձավ հետաղետյան Գյումրիում այլընտրանքային արվեստների միջոցների համատեղելիության հիմնախնդիրներին:Թատերագետ Լ.Մութաֆյանը /ԵԿԹՊԻ/ իր հաղորդումը նվիրել էր Գյումրու դրամատիկական թատրոնում Շեքսպիրյան ներկայացումների արժեքավորմանը` ընդգծելով, որ դրանք գոյավորեցին խորհրդահայ թատրոնում շեքսպիրյան բեմադրությունների նոր միտումներ և արտահայտչաձևեր, ռեժիսորական դերասանական մեկնաբանությունների ինքնատիպ հնարավորություններ:

    Գ մասնաճյուղում ընդգրկված էին ազգաբանության, բանագիտության և բանասիրության վերաբերյալ արժեքավոր հաղորդումներ: Աշխատանքները հագեցած էին բազմաբնույթ թեմաների արծարծմամբ, որոնք մեծ հետաքրքրություն առաջացրին թե՜ գիտաժողովի մասնակիցների, թե՜ Գյումրու հասարակայնության շրջանում: ՙԼոսանջելեսյան ՙՀամայնապատկեր՚-ը և Գյումրին՚ հաղորդումով հանդես եկավ գյումրեցի, այժմ ԱՄՆ-ում հրատարակվող ՙՀամայնապատկեր՚ մշակութային հանդեսի գլխավոր խմբագիր Ս.Գյոդակյանը, որը խոսեց հայրենիք-սփյուռք կապերի ամրապնդման գործում հանդեսի նշանակալի դերի ու ձեռքբերումների մասին: Շոշափվեցին բազմաթիվ հարցեր նաև Գյումրու մտավորականների և հանդեսի միջև տարիների ընթացքում ամրապնդված ստեղծագործական կապերի մասին: ՀՀ ԳԱԱ ՇՀՀ կենտրոնի տնօրեն, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ս.Հայրապետյանն անդրադարձավ Գյումրու արդի խոսվածքին, որը ձևավորվել է 19-րդ դարի առաջին կեսին արևմտահայերի հոծ զանգվածների դեպի Արևելյան Շիրակ ներգաղթի շնորհիվ: Վերջին տարիներին իրականացված ժողովրդական, բարբառագիտական, բանագիտական լուրջու մանրաքնին ուսումնասիրությունների հիման վրա ներկայացվեցին Գյումրու խոսվածքի հնչյունական, բառակազմական և քերականական իրողությունների ընդհանուր պատկերը, զարգացման առանձնահատուկ գծերը, արդի վիճակը: Հաղորդումը, որով քննության էր առնում արդի հայ բար­բառագիտության քիչ ուսումնասիրված իրողություններից մեկը, առանձնակի ուշադրության արժանացավ և բազմաբնույթ հարցադրումներ առաջ բերեց գիտաժողովի մասնակիցների ու ներկաների շրջանում: Ինչպես նախորդ, այնպես էլ այս գիտաժողովում մեծաթիվ էին Շիրակի ազգագրությանն ու բանահյուսությանը նվիրված հաղորդումները: Է.Խեմչյանը ԳԱԱ ՀԱԻ/ խոսեց Գյումրու բանահյուսական ավանդույթի մեջ Պոլոզ Մուկուչի կերպարին առնչվող արխիվային նյութերից, որոնք հավաքված են Հնագիտության և ազգագրության ինստիտուտում: Ժողովրդական բժշկության ավանդական եղանակներին էին նվիրված Կ.Բազեյանի /ԳԱԱ ՇՀՀԿ/, Ե.Զաքարյանի /ԳԱԱ ՀԱԻ/ հաղորդումները: Գյումրիում գրառված նյութերի հիման վրա Կ.Սահակյանի ու Ռ.Հովհաննիսյանի /ԳԱԱ ՇՀՀԿ/ հաղորդման մեջ ներկայացվեց Սբ Սարգիսը ժողովրդական պատկերացումներում: Ժ.Խաչատրյանը /ԳԱԱ ՀԱԻ/ անդրադարձավ Գյումրիում Անդաստան անելու եկեղեցական ծեսին, նաև ժողովրդական տոնախմբության տեղային առանձնահատկություններին: Հ.Ասատրյանի /ԳԱԱ ՀԱԻ/ հաղորդման նյութը վերաբերում էր գյումրեցի երեխաների կենցաղում մանկական խաղերի անունների բանաձևային նշանակությանը: Բուռն բանավեճի առիթ հանդիսացան Ն.Մարգարյանի /ԳԱԱ ՀԱԻ/ Գյումրու հանրային տարածքներում կանգնեցվող հուշաղբյուրների հարցի շուրջ կատարված դիտարկումներն ու մեկնաբանությունները: Գյումրու ավանդական ուտեստն այս անգամ ներկայացված էր ՙՏարի հացի՚ արարողության /Ն.Շամամյան, ԳԱԱ ՀԱԻ/ և 20-րդ դարի վերջիու 21-րդ դարի սկզբի Ամանորի ծիսակարգի շրջանակներում /Օ.Հարոյան, ԳԱԱ ՇՀՀԿ/: Լսվեցին հաղորդումներ՝ նվիրված արդի Գյումրու կրոնական համայնքներում կնոջ դերի, ինչպես նաև դրանց նկատմամբ շրջապատի պատկերացումների, վերաբերմունքի ու գնահատականի վերաբերյալ դաշտային հետազոտական աշխատանքների արդյունքենրի մասին /Ս.Պողոսյան, Ա.Ստեփանյան, ՀԱԻ: Գիտաժողովում արդի շեշտադրումներով ումոտեցումներով էր ներկայացված գրական կյանքը: Դ.Գասպարյանի ՙԿարսից դեպի հավերժություն՚ սուր շեշտադրումներով ելույթը առաջին լիագումար նիստում նվիրված էր Եղ. Չարենցի նորահայտ անտիպ ժառանգությանը: Ավ. Իսահակյանը խոսեց Իսահակյան տոհմի շիրակյան ակունքների մասին: Լենինականյան որբանոցների կյանքի գեղարվեստական վելուծությանն էր նվիրված Մկրտիչ Արմենի ՙՍկաուտ 89՚ վիպակի վերաբերյալ Գ.Խաչատրյանի /ԳՊՄԻ/ հաղորդումը: Հայաստանի գրողների միության Գյումրու բաժանմունքի նախագահ Ա.Կարապետյանը ներկայացրեց գրող Պատվական Ղուկասյանի դիմանկարը, ստեղծագործական ժառանգությունը: Միջմշակութային արդիական հարցեր արծարծվեցին Ա.Սարգսյանի /Գյումրու ՔՈՒԿ/, Ա. Սահակյանի /ԳՊՄԻ/, Ա. Տեր-Մինասյանի /ԲՀՏ/ հաղորդումներում: Բովանդակալից ու հրապուրիչ էր գիտաժողովին ուղեկցող մշակութային միջոցառումների շարքը` Հառիճավանք, Գյումրուօր, Շիրակի ազգագրական երգ ու նվագ և այլն: Բոլոր մասնաճյուղերի աշխատանքներն ամփոփվեցին և՜ աշխատանքային օրակարգի վերջում, և՜ գիտաժողովի եզրափակիչ լիագումար նիստում: Այստեղ ամփոփիչ ելույթներով հանդես եկան մասնաճյուղերի նախագահներ` Մ.Հասրաթյանը, Ս.Պետրոսյանը և Ս.Պողոսյանը: Նրանք հանգամանորեն անդրադարձան գրեթե բոլոր ելույթներին, տրվեցին դրանց գիտական բնութագրություններն ու գնահատականները: Այդպիսով, ամփոփվեց հայագիտությանը նվիրված ևս մեկ ֆորում, որը շարունակեց կենտրոնի կողմից տարիներ առաջ կյանքի կոչված հայագիտական հետազոտությունների այս ոլորտի լավագույն ավանդույթները: Իր եզրափակիչ ելույթում ՇՀՀ կենտրոնիտնօրեն Ս.Հայրապետյանը խոսեց ՇՊՄԺ միջազգային 8-րդ գիտաժողովի կայացման, նրա առաջադիր խնդիրների և նպատակների իրականացման, ինչպես նաև շիրակագիտության մեջ նրանով ըստ էության նոր հանգրվանի հասնելու մասին: Գիտական այդ մեծամասշտաբ միջոցառումը գնահատվեց ժամանակակից հայագիտության զարգացման համատեքստում, ինչիշնորհիվ ուրվագծվեցին Շիրակի հայագիտական ուսումնասիրության ուղենիշերը և առաջնահերթությունները 21-րդ դարի առաջին քառորդին:

  • 19 հոկտեմբերի, 2007թ. Բացվեց երկու-երեք տարին մեկ Գյումրիում ավանդաբար գումարվող հանրապետական արդեն յոթերորդ գիտաժողովը՝ նվիրված Շիրակի պատմամշակութային ժառանգությանը: Մասնակիցներին ջերմորեն ողջունեցին և արգասաբեր աշխատանք մաղթեցին գիտաժողովի կազմկոմիտեի համանախագահներ՝ Շիրակի մարզպետ Լ. Նանյանը, ԳԱԱ Հումանիտար և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս քարտուղար Վ. Բարխուդարյանը, գիտաժողովի պաշտոնական կազմակերպիչ հանդիսացող ԳԱԱ Շիրակի հայագիտական կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Ս.Հայրապետյանը: Վերջինս իր խոսքում նաև առանձնակի կարևորեց այն էական աջակցությունը, որ նման խոշորամասշտաբ գիտամշակութային միջոցառման նախապատրաստման հարցում կենտրոնին ցուցաբերեցին «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ ի դեմս նրա նախագահ Գ. Ծառուկյանի և ՀՀ ԱԺ-ում այդ կուսակցության ֆրակցիայի քարտուղար Ա.Սաֆարյանի, ինչպես նաև Գյումրուց ՀՀ ԱԺ պատգամավոր Մ.Գրիգորյանը: Այնուհետև անդրանիկ լիագումար նիստում լսվեցին ուշագրավ գիտական հաղորդումներ՝ Երևանի պետական համալսարանի հայ գրականության ամբիոնի վարիչ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ս. Մուրադյանի ՙՀովհաննես Շիրազը և Գյումրին՚, ԳԱԱ արվեստի ինստիտուտի առաջատար գիտաշխատող, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Լ. Երնջակյանի ՙԱլեքսանդրապոլի երաժշտական ավանդույթները Մերձավոր Արևելքի մշակութային փոխազդեցությունների համատեքստում՚, ՇՀՀ կենտրոնի գիտաշխատող Հ. Խաչատրյանի «Շիրակի հնագիտական ուսումնասիրությունը երեկ և այսօր» և Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դասախոս, թատերագետ, արվեստի վաստակավոր գործիչ Լ.Մութաֆյանի ՙԹատերական կյանքի ձևավորումը Ալեքսանդրապոլ-Գյումրիում՚ զեկուցումները: Ապա նույն երեկոյան և հաջորդ երկու օրերին գիտաժողովը շարունակեց աշխատանքները երեք մասնաճյուղերում՝


    ա. պատմագիտություն, հնագիտություն, վիմագրություն, մարդաբանություն
    բ. ազգաբանություն, բանագիտություն, էթնոսոցիոլոգիա
    գ. ճարտարապետություն, արվեստաբանություն, բանասիրություն

    Ա մասնաճյուղի աշխատանքն սկսվեց ՇՀՀ կենտրոնի գիտաշխատող, պատմական գիտությունների դոկտոր Ս. Պետրոսյանի ՙԳյումրու ուրարտական գոտու բեկորի մեհենագրերը՚ հաղորդումով: Հայաստանի պատմության ազգային թանգարանում պահվող Գյումրու հնագիտական ֆոնդերի մի խմբի մեջ հայտնաբերված ուրարտական գոտու բեկորի արծվառյուծի մեհենագրերի ընթերցումը հնարավորություն է ընձեռել բացահայտելու արծվառյուծի Սինամահավ(ք) անունը, որը նա կրել է Արուսյակ մոլորակի կենդանական դրսևորումը լինելու պատճառով: Վանի թագավորության ժամանակաշրջանում պատմական Շիրակին վերաբերող հատուկ անուններին էր նվիրված Պատմության և մշակույթի հուշարձանների պետական գործակալության աշխատակից Վ. Ծատուրյանի ելույթը: ՇՀՀ կենտրոնի գիտաշխատող Լ.Պետրոսյանի հաղորդման թեման էր ՙԵրվանդավանի ճակատամարտը և դրա հետևանքները՚: Խոսվեց այն մասին, որ հիշյալ ճակատամարտում կրած պարտությունը հանգեցրեց ոչ միայն Երվանդ Վերջինի սպանությանը, այլև Երվանդունի արքայատոհմի գահակալման ընդհատմանը և նրա փոխարինմանը մի նոր, առավել հզոր Արտաշիսյան արքայատոհմով: Հայաստանի վաղքրիստոնեական կոթողների աշխարհագրության ու պատմական նշանակության մասին խոսեց Երևանի պետական համալսարանի դասախոս Լ.Միքայելյանը: Գյումրու մանկավարժական ինստիտուտի դասախոս Վ. Աբրահամյանը խոսեց Գագիկ Ա Բագրատունու և նրա հաջորդների օրոք Անիի թագավորության տարածքների ու սահմանների մասին: ԳԱԱ ՇՀՀ կենտրոնի ավագ գիտաշխատող Ա. Հայրապետյանի հաղորդումը նվիրված էր XVI-XVIIIդդ. Արևելյան Շիրակի վարչաքաղաքական իրավիճակին:դումը նվիրված էր 1915-18թթ. Ալեքսանդրապոլի հասարակական կազմակերպությունների որբախնամ գործունեությանը, իսկ երկրորդը՝ 1918-20թթ. Ալեքսանդրապոլի Արևմտահայ գաղթականությանը: 1918թ. դեկտեմբերին Ալեքսանդրապոլի գավառից թուրքերի հեռանալուց հետոշուրջ 320000 թուրքահայ գաղթականների խնամատարության դժվարագույն հարցին ուլուծումներին անդրադարձը ցույց է տալիս քաղաքային ինքնավարության գաղթականական կոմիտեի գործունեության անարդյունավետությունը, որը բերում է բազմաթիվ զոհերի: ՇՀՀ կենտրոնի ասպիրանտ Գ.Այվազյանը խոսեցXIXդ. վերջին Ալեքսանդրապոլի գավառում տիրող ագրարային հարաբերությունների մասին:Բերված փաստերը վկայում են, որ XIXդ. 90-ական թթ. ծանր կյանքի համայնապատկերի բաղադրիչներից մեկը գյուղական բնակչությանը հողով ապահովելու խնդիրն էր: Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Գյումրու մասնաճյուղի դասախոս Ա.Գևորգյանի հաղորդման մեջ բազմաթիվ փաստերի համադրման միջոցով համակարգվեցին 1988թ. Արցախյան շարժման զարգացման փուլերը Լենինականում: Դրասխանակերտի /Բենիամին/ տաճարի նախագծի վերականգնմանն էր նվիրված ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող Ֆ.Տեր-Մարտիրոսովի հաղորդումը: Աքեմենյան պատմաշրջանի հայ մշակույթի այս եզակի կոթողը հնարավորինս խորքային պատկերացումներ է տալիս տվյալ ժամանակաշրջանի տաճարաշինության ու պաշտամունքային արարողակարգի մասին: ՇՀՀ կենտրոնի ավագ գիտաշխատող Լ. Եգանյանի հաղորդումը վերաբերում էր 2000թ. Մարմաշենում հայտնաբերված քարե վիշապների ծիսական բովանդակությանը, որ կապվում է ջրի պաշտամունքի հետ: Սեպագիր աղբյուրներում Շիրակին վերաբերող նյութերին անդրադարձավ Հնագիտության ու ազգագրության ինստիտուտի գիտաշխատող Ս.Հմայակյանը: Դիտարկվեցին ուրարտական այն արձանագրությունները, որոնք Շիրակում հիշատակում են վեց իշխանություններ և ցեղապետություններ՝ միավորված Էրիախի թագավորության կազմում:ՙԿումայրի՚ արգելոց-թանգարանի գիտաշխատող Ի. Ավագյանի հաղորդումը նվիրված էր XX դարասկզբին Ալեքսանդրապոլի տարածքում հայտնաբերված նյութերին, որոնք 1929թ. Հակոբ Կարանյանը նվիրել էր Հայաստանի պատմության պետական թանգարանին: ԳԱԱ պատմության ինստիտուտի գիտաշխատող Կ. Թոխատյանի հաղորդումը վերաբերում էր Հայաստանի հյուսիսում, այդ թվում նաև Շիրակում հայտնաբերված ժայռապատկերներին և պաշտամունքային կառույցների որմնագրերին: Մասնաճյուղի աշխատանքները եզրափակեց Գյումրու մանկավարժական ինստիտուտի դասախոս Ք. Սարգսյանը՝ խոսելով Շիրակում X-XIIIդդ. կանանց շինարարական և նվիրատվական գործունեության մասին՝ վկայված միջնադարի հայ պատմիչների երկերում:

    Բ մասնաճյուղի անդրանիկ նիստնսկսվեց ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող Ս.Պողոսյանի հաղորդումով, որը նվիրված էր Շիրակի ավանդական զարդահամալիրին: Մանրազնին նկարագրության ամփոփման մեջ կարևորվեց ոսկե և արծաթե զարդերի նկատմամբ շիրակցիների հակվածությունը, դրանք սերնդեսերունդ աղջիկներին փոխանցելու սովորույթը: Նույնինստիտուտից հանդես եկան նաև ազգագրագետներ Հ. Սարգսյանը՝ ՙXIXդ. արևմտահայերի ներգաղթի դերը Գյումրի-Ալեքսանդրապոլի արհեստագործական ավանդույթների ձևավորման մեջ՚ և Ն.Մարգարյանը՝ ՙԼենինական-Երևան մրցակցության արտահայտությունները 70-80-ականների զվարճախոսություններում և սրամտություններում՚ հաղորդումներով: Մ.Գալստյանը խոսեց արդի շրջանում Շիրակի մարզի բնակչության աշխատանքային միգրացիոն գործընթացների մասին, Է.Խեմչյանի և Ս.Վարդանյանի հաղորդումը նվիրված էր Շիրակի բանահյուսական ժառանգությանը (ըստ ՀԱԻ-ի բանահյուսական արխիվի նյութերի), իսկ պատմական միջավայրի պահպանության ծառայության աշխատակից Հ. Գալստյանի զեկուցման թեման Շիրակի Վահրամաբերդ գյուղի արդի բանահյուսությունն էր: ՇՀՀ կենտրոնի գիտաշխատողներից այս մասնաճյուղում հանդես եկան՝ Կ.Բազեյանը՝ Ալեքսանդրապոլի թաղային կռիվների՝ որպես ժամանցի յուրօրինակ դրսևորումների մասին հետաքրքիր հաղորդումով, Ալեքսանդրապոլի օրինակի վրա Գ.Աղանյանը գնահատեց համքարությունների դերը XIXդ. հայոց սոցիոնորմատիվ մշակույթում, իսկ Ա.Բոյաջյանի հաղորդումը նվիրված էր 1946-47թթ. հայրենադարձների զբաղվածությանն ու Լենինականում նրանց սոցիալական վիճակին: Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի դասախոս Ն.Գաբրիելյանը խոսեց արդի շրջանում Շիրակի մարզի բնակչության միգրացիոն գործընթացների մասին, իսկ Գյումրու մանկավարժական ինստիտուտի ամբիոնի վարիչ Ե.Վարդանյանը՝ Գյումրիում գենդերային հավասարությանընկալման և հեռանկարների հարցի շուրջ:Շիրակի ՙՏան սրբերի՚ ժողովրդական հավատալիքներին էր վերաբերում Սմբատ աբեղա Պողոսյանի հաղորդումը: Արևելագիտության ինստիտուտի գիտատող Կ.Սամվելյանը խոսեց նկարչուհի Մարիամ Ասլամազյանի կտավների ազգագրական հենքի մասին: ՇՀՀ կենտրոնի գիտաշխատող Կ.Սահակյանի և Տեխնիկական էսթետիկայի համառուսաստանյան գիտահետազոտական ինստիտուտի գիտաշխատակից Կ.Գալոյանի համատեղ հաղորդումը նվիրված էր Գյումրունոր բրենդին՝ որպես Հոբ Երանելու հոգեբանական բարդույթի հաղթահարման յուրահատուկ ձևի:

    Գ մասնաճյուղի աշխատանքներն սկսվեցին արվեստագիտության դոկտոր, ԳԱԱ թղթակիցանդամ Մ. Հասրաթյանի Անիի քաղաքաշինությանը նվիրված հաղորդումով, որտեղ խոսվեց նաև 2007թ. Անիում ֆրանսիական հնագիտական արշավախմբի կատարած աշխատանքների արդյունքների մասին: Գիտնականը քննադատաբար արտահայտվեց թուրքերի կողմից վերջերս իրականացված որոշ վերականգնողական աշխատանքների մասին, որոնք խեղաթյուրում են ոչ միայն Անիի պատմությունը, այլև ճարտարապետական անաղարտությունը: Ճարտարապետության թանգարան-ինստիտուտի տնօրեն Ա.Հայկազուն-Գրիգորյանի ուշագրավ զեկուցումը նվիրված էր Անիի պաշտպանական կառույցների հորինվածքային և գործառնական առանձնահատկություններին: Երաժշտագիտական հաղորդումներից առաջինը Հր.Աճառյան համալսարանի ամբիոնի վարիչ Խ. Բադիկյանի զեկուցումն էր՝ նվիրված Կոմիտասի՝ Շիրակում կատարած բանահավաքչական աշխատանքների տարեգրությանը: ԳԱԱ արվեստի ինստիտուտի գիտաշխատող Ա.Բաղդասարյանի հաղորդումը Ալեքսանդրապոլում մեծ ժողովրդականություն վայելող աշուղական հայրենասիրական երգի ժանրային առանձնահատկությունների, երաժշտության և խոսքի հորինվածքային բազմազանության մասին էր: Նույն ինստիտուտի փոխտնօրեն Ա.Ասատրյանի ելույթը նվիրված էր XXդ. սկզբին Ալեքսանդրապոլ Լենինականում ստեղծագործական, հասարակական և մանկավարժական գործունեություն ծավալած կոմպոզիտոր Դանիել Ղազարյանին: Արժևորվեց հատկապես նրա ջանքերով այստեղ բացված երաժշտական ստուդիայի պատմական նշանակությունը, ինչպես նաև այստեղ բեմադրված մանկական օպերաների ու անզուգական երգերի մեծ ժողովրդականությունը: Ալեքսանդրապոլի քաղաքային ու աշուղական երգարվեստին էր նվիրված Երևանի Գրականության ու արվեստի թանգարանի բաժնի վարիչ Մ. Հարոյանի հաղորդումը Կ.Կոստանյանի «Ինչ երգեր էինքլսումմեր մանկության օրերում» հուշագրության մասին: ՇՀՀ կենտրոնի գիտաշխատողներ Հ. Հարությունյանն ու Հ. Ափինյանը խոսեցին Շիրակի և մասնավորապես, Գյումրու երաժշտական ժառանգության արդի հիմնախնդիրների մասին: Առաջինը կանգ առավ բանավոր ավանդույթի պրոֆեսիոնալ երաժշտության՝ հատկապես մուղամների՝ մերձավոր արևելյան դասական երաժշտության համատեքստում դիտարկելու խնդրի վրա, երկրորդը՝ իր ՙԴիտարկումներ Շիրակի ժողովրդական երաժշտության ուսումնասիրման խնդրի շուրջ՚ հաղորդման մեջ խոսեց Շիրակի երաժշտական ժառանգության համալիր ուսումնասիրության անհրաժեշտության մասին, որը հնարավոր կլինի իրականացնել մի քանի գիտական հաստատությունների համատեղ ջանքերով: Երևանի կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի դասախոս Ն. Հայրապետյանն անդրադարձավ ժամանակակից Գյումրեցի կոմպոզիտոր Արմեն Հարությունյանի վոկալ շարքերին՝ գրված Սիամանթոյի բանաստեղծություններով: Շիրակի կերպարվեստին էին նվիրված ՇՀՀ կենտրոնիահարման յուրահատուկ գիաշխատող Լ. Աթանեսյանի և Երևանի Գեղարվեստի ակադեմիայի Գյումրու մասնաճյուղի դասախոս Ա. Մարգարյանի ելույթները: Լ.Աթանեսյանը ՙԳյումրեցի նկարիչներ՚ շարքից առանձնացրել էր Գևորգ Բրուտյանի ստեղծագործությունը, որի բազմաթիվ գրաֆիկական աշխատանքներն արժևորվեցին որպես Ալեքսանդրապոլի քաղաքային կենցաղի ուսովորույթների կենդանի պատկերներ: Ա. Մարգարյանը ևս կարևորել էր Լենինականի քաղաքային դրոշմի տիպական գծերի արտացոլումը մեկ այլ արվեստագետի՝ Մարիամ Ասլամազյանի գեղանկարչության մեջ: Մասնաճյուղում հանդես եկան նաև գրականագետներ. Հայաստանի գրողների միության Գյումրու բաժանմունքի նախագահ Ա.Կարապետյանի հաղորդումը Շիրակի արդի բանաստեղծության համապատկերի փորձ էր, իսկ ՇՀՀ կենտրոնի գիտաշխատող Ռ. Հովհաննիսյանը իր բովանդակալից խոսքում անդրադարձավ գյումրեցի վաղամեռիկ բանաստեղծ Աշոտ Ավդալյանի բանարվեստի արտահայտչամիջոցներին ու լեզվի պատկերավորման համակարգին: Կարնո բարբառի՝ Շիրակում գրառված խոսվածքներին էր նվիրված Սլավոնական համալսարանի ամբիոնի վարիչ Ջ.Բառնասյանի հաղորդումը Շիրակի տարբեր գյուղերից հավաքված 500 խոսվածքային միավորների մեջ հանդիպող առավոտ օրապահին վերաբերող բառ անվանումների հոմանիշային բազմազանության մասին: Ա.Հայրապետյանի «Դարձվածային միավորներն Ալեքսանդրապոլի հեքիաթներում» հաղորդման մեջ բացահայտվեցին ժողովրդախոսակցական դարձվածքներում բնակչության լեզվամտածողության, աշխարհընկալման, կենցաղի առանձնահատկությունների տիպական դրսևորումները: Մասնաճյուղի նիստերում արվեցին նաև հայոց լեզվի դասավանդման մեթոդաբանությանը վերաբերող հաղորդումներ (Թ. Ալեքսանյան, Ժ.Ռոստոմյան): «Շիրակի պատմամշակութային ժառանգությունը» հանրապետական յոթերորդ գիտաժողովը խիստ ներկայացուցչական էր. նրա աշխատանքներին մասնակցում էին Հայաստանի Հանրապետության 25 գիտական, մշակութային հիմնարկություններ, տարբեր բուհերի հումանիտար և հայագիտական ամբիոններ: Շուրջյոթ տասնյակ զեկուցումները ուղեկցվում էին բուռն քննարկումներով և ամփոփվեցին եզրափակիչ լիագումար նիստում (21 հոկտեմբերի)՝ արժևորելով շիրակագիտության ներկա ձեռքբերումների նշանակությունը հայագիտության համատեքստում, նաև որոշում կայացվեց ՇՊՄԺ հանրապետական ութերորդ գիտական նստաշրջանը գումարել 2010թ. հոկտեմբերին: Իր գիտական և կազմակերպչական ամենաբարձր մակարդակով գիտաժողովը նրա բազմաթիվ մասնակիցների հիշողության մեջ կմնա որպես հայագիտության իսկական տոն Շիրակի սրտում՝ Գյումրիում:

Հյուսիսային Հայաստան


  • Ծրագիր

    «ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԽԱՉՈՒՂԻՆԵՐՈՒՄ պատմամշակութային համադրություններ)» խորագրով միջազգային գիտաժողով անցկացվեց 2021թ. հոկտեմբերի 22-23-ին Գյումրու պատմական կենտրոնին առանձին շուք տվող դասական շինություններում՝ Երիտասարդության պալատում ու Գյումրու գեղագիտության ազգային կենտրոնում։ Աշխատում էր հայագետների այս տարվա չորրորդ և վերջին միջազգային գիտաժողովը, որին կազմակերպչի՝ ԳԱԱ Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնի հրավերով, գրեթե առանց բացակայությունների, մասնակցում էր հայագետների մի հոծ բանակ: Անշուշտ, տրամադրող էին և՛ գիտաժողովի խորագիրը, և՛ Գյումրու անկրկնելի գեղեցիկ աշունը: Ի դեպ, ինչպես միշտ, այս անգամ էլ ավանդույթը չխախտվեց. բարձրակարգ սնունդ ու գիշերակաց, ծանոթություն քաղաքի պատմաճարտարապետական կենտրոնին ու մարդկանց և ամենագլխավորը՝ հոյակապ կազմակերպված գիտաժողով: Զեկուցումները գերազանցապես նվիրված էին Հայաստանի հյուսիսային շրջանների ազգագրական խնդիրներին, հին ու նոր պատմության մի շարք հիմնահարցերին, հնագիտական նոր հետազոտությունների հանրայնացմանը, մեր երկրի հյուսիսի ժողովրդական ճարտարապետության ու երգարվեստի գանձերին:



    Առանձնակի հետաքրքրությամբ լսվեցին «Խաղտիք - Համշենը հայոց բնօրրանի և պետականության մաս», «Ռուս և եվրոպացի ճանապարհորդները Հյուսիսային Հայաստանում (մինչև 1820թ.)», «Կոմիտասի շիրակյան գրառումները», «Վենետիկի Մխիթարյանների հոգևոր ներկայությունն Ալեքսանդրապոլի հասարակական կյանքում», «Ալեքսանդրապոլի գեղարվեստական կյանքը XX դարի սկզբին», «Շիրակի գեղարվեստական գործվածքը 19-րդ դ. վերջին և 20-րդ դարի սկզբին», «Տեղական զրույցներ Գյումրի-Ալեքսանդրապոլի հայտնի գերդաստանների մասին», «Շիրակի մարզի բնակչության ազգային փոքրամասնությունների թվի շարժընթացը (XXդ. վերջ-XXIդ. սկիզբ)» և այլ գիտական զեկուցումներ: Մեր և արտերկրի շուրջ երկու տասնյակ հաստատությունների գիտաշխատողների այս և այլ բազմաթիվ զեկուցումներ լավագույն վկայությունն էին այն իրողության, որ Հայաստանի հյուսիսն այսօր էլ մեծաթիվ հայագետների հետաքրքրությունների շրջանակում է: Գիտաժողովի երաշխավորությամբ 33 զեկուցումներ տեղ կգտնեն Կենտրոնի «Գիտական աշխատություններ» պարբերականի 2021թ. 24-րդ հատորի 3-րդ պրակում:


  • Ծրագիր

    «ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԽԱՉՈՒՂԻՆԵՐՈՒՄ (պատմամշակութային համադրություններ)» խորագրով միջազգային երկրորդ գիտաժողովն անցկացվեց 2023թ. սեպտեմբերի 23-24-ին Գյումրիում՝ ԳԱԱ Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնում։ Կազմակերպչի՝ ԳԱԱ ՇՀՀ կենտրոնի հրավերով, գրեթե առանց բացակայությունների, մասնակցում էր հայագետների մի հոծ բանակ: Գիտաժողովը նվիրված էր պատմական Մեծ Հայքի հյուսիսային շրջանների՝ Տայք և Գուգարք աշխարհների, ինչպես նաև Այրարատ աշխարհի Վանանդ և Շիրակ գավառների պատմության և մշակույթի տարբեր հիմնախնդիրների և կնճռոտ հարցերի լուսաբանմանը։ Այսօր հայկական պատմամշակութային ժառանգությունը հարևանների կողմից յուրացման վտանգի տակ է։ Խոսքը վերաբերում է, մասնավորապես, Անիի Տիգրան Հոնենցի եկեղեցուն, Ախթալային, Հնեվանքին, Քոբայրին և այլ հուշարձանների։ Նույն վտանգը սպառնում է նաև վերջին տարիներին Ադրբեջանին անցած տարածքներում գտնվող հայկական պատմամշակութային հուշարձաններին։



    Այս իրավիճակում անհրաժեշտ է գիտական համակողմանի և բազմոլորտ ուսումնասիրություններով նոր շունչ տալ երկրամասի պատմամշակութային ժառանգության ուսումնասիրությանը և արժանի պատասխան տալ պատմության կեղծարարության փորձերին։ Գիտաժողովում ընթերցված զեկուցումները գերազանցապես նվիրված էին Հայաստանի հյուսիսային շրջանների ազգագրական խնդիրներին, հին ու նոր պատմության մի շարք հիմնահարցերին, հնագիտական նոր հետազոտությունների հանրայնացմանը, մեր երկրի հյուսիսի ժողովրդական ճարտարապետության գանձերին: Միջազգային երկրորդ գիտաժողովին ներկայացված զեկուցումների գերակշիռ մասը խմբագրական խորհրդի երաշխավորությամբ մեկ ամիս անց գիտական հոդվածների տեսքով հանձնվեց ընթերցողների դատին՝ որպես գիտաժողովի նյութերի ժողովածու՝ 17 հոդվածներով, որոնք վերաբերում են Հյուսիսային Հայաստանի պատմության, հնագիտության, ազգագրության, ճարտարապետության և արվեստի տարբեր կնճռոտ հիմնահարցերի: Ժողովածուն հրատարակվել է ՀՀ ԿԳՍՄՆ գիտության կոմիտեի ֆինանսավորմամբ՝ 21T-2A292 ծածկագրով «Տայքը IX-XI դարերում (պատմաճարտարապետական ուսումնասիրություն)» Կենտրոնում իրականացվող գիտական թեմայի շրջանակներում:

Երիտասարդ պատմաբանի դպրոց

  • ՀՀ ԳԱԱ Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնի նախաձեռնությամբ և Հայագիտական ուսումնասիրությունները ֆինանսավորող համահայկական հիմնադրամի ֆինանսավորմամբ հուլիսի 15-21-ը Գյումրիում անցկացվեց «Շիրակի ճարտարապետությունը հնագույն շրջանից մեր օրերը» խորագրով ամառային դպրոց: ՀՀ Շիրակի մարզի օրինակով իրականացվեց Հայկական ճարտարապետության պատմության ամփոփ ծրագիր, որի նպատակն էր մասնակիցներին սովորեցնել տեսնել, հասկանալ, վերլուծել ու ներկայացնել մարզի պատմաճարտարապետական ժառանգությունը։

    Առաջին, երրորդ և հինգերորդ օրերին կազմակերպվեցին լսարանային դասընթացներ: Անդրադարձան ճարտարապետության զարգացման փուլերին, ճարտարապետության նշանակությանը հայկական մշակույթի պատմության մեջ, հնագույն հուշարձաններին և դրանց առանձնահատկություններին Հայկական լեռնաշխարհում: Լսարանային երկրորդ հանդիպման ժամանակ քննարկման առարկա դարձան Հայաստանի վաղ և զարգացած միջնադարի ճարտարապետության նվաճումները: Շեշտը դրվեց Անի-Շիրակի հայկական ճարտարապետական դպրոցի լուսաբանման վրա։ Լսարանային վերջին օրը սկսվեց Հայաստանի ուշ միջնադարի ճարտարապետական նվաճումների ներկայացմամբ։ Հաջորդիվ, շեշտը դրվեց Կումայրի-Ալեքսանդրապոլ-Լենինական-Գյումրիի XIXդ.-ից մինչև մեր օրերի քաղաքաշինական, պաշտպանական, հոգևոր, հասարակական, բնակելի և այլ բնույթի ճարտարապետական կառույցների ներկայացման վրա։

    Ճարտարապետական ամառային դպրոցի երկրորդ, չորրորդ և վեցերորդ օրերին կազմակերպվեցին դաշտային գործնական աշխատանքներ: Տեսական գիտելիքներն ամրապնդելու նպատակով դպրոցի մասնակիցներն այցելեցին Հոռոմի, Սպանդարյանի և Բենիամինի հնավայրեր, Մարմաշենի վանական համալիր, Արթիկի Ս. Գևորգ և Ս. Աստվածածին եկեղեցիներ, Հառիճի վանական համալիր, Գուսանագյուղի դղյակ-ամրոց, Երերույքի տաճար, Ալեքսանդրապոլի «Սև Բերդ», «Պայտաձև ամրոց», Գյումրիի Ս. Ամենափրկիչ և Ս. Աստվածածին եկեղեցիներ, պաշտամունքային ու հասարակական նշանակության այլ կառույցներ: Աշխատանքային վերջին օրն անցկացվեց մրցույթ՝ «Վարպետի նշանների հայտնաբերում» խորագրով, որից հետո դպրոցի մասնակիցներին շնորհվեցին հավաստագրեր, նաև առաջարկվեց էլեկտրոնային հարթակում թողնել կարծիքներ՝ հետագայում Դպրոցի աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու համար։

  • ՀՀ ԳԱԱ Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնի նախաձեռնությամբ և Հայագիտական ուսումնասիրությունները ֆինանսավորող համահայկական հիմնադրամի ֆինանսավորմամբ, հուլիսի 1-7-ը Ջրաձորի հնավայրում իր աշխատանքներն սկսեց «Երիտասարդ հնագետների 2-րդ միջազգային ամառային դպրոցը», որին մասնակցեցին Երևանի, Վանաձորի, Շիրակի և Վրաստանի Սամցխե-Ջավախեթիի համալսարանների պատմության բաժնի ուսանողները։ Առաջին չորս օրերի ընթացքում ուսանողները մասնակցեցին հնավայրի պեղումներին և լսեցին հնամարդաբան Հ. Սիմոնյանի դասախոսությունը հնամարդաբանական հետազոտությունների մեթոդաբանության վերաբերյալ։

    Ամառային դպրոցի ընթացքում ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի փորձարարական հնագիտության լաբորատորիայի գիտաշխատող Իվան Սեմյանը ներկայացրեց օբսիդիանի մշակման քարեդարյան տեխնոլոգիաները: Ուսանողները փորձարկեցին ռետուշավորման, ցլեպման և այլ գործողություններ, պատրաստեցին նաև օբսիդիանից գործիքներ։ Դաշտային աշխատանքների ընթացքում ստացած գիտելիքները ամրապնդվեց Գյումրու պատմական միջուկի և «Կումայրի» պատմամշակութային արգելոց-թանգարան ճանաչողական այցերով: Հինգերորդ օրը ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի փորձարարական հնագիտության լաբորատորիայի գիտաշխատող Իվան Սեմյանը ներկայացրեց բրոնզեդարյան սպառազինության վերակազմված որոշ նմուշներ՝ պարսատիկ, նիզակ և սակր։ Ուսանող մասնակիցները հետազոտեցին բրոնզեդարյան սպառազինության օգտագործման տեխնիկան և կատարեցին պարսատիկով փորձնական քարանետումներ։

    Ուսանողները լսեցին պ.գ.թ. Բ. Վարդանյանի դասախոսությունը Հայաստանի բրոնզի դարի վերաբերյալ, ապա Ի. Սեմյանը փորձարկեց Մերձավոր Արևելքում տարածված երկփող երաժշտական գործիք՝ ավլոս, որից հետո նաև ներկայացրեց բրոնզի ձուլման տեխնոլոգիան և ուսանողների մասնակցությամբ պատրաստեց Լճաշենի դամբանադաշտից գտնված ուշբրոնզեդարյան նետասլաք։ Վեցերորդ և յոթերորդ օրերին դպրոցին մասնակից ուսանողները շարունակեցին Ջրաձորի ամրոցում բացված տուֆաշեն մոնումենտալ կառույցի պեղումները։ Ակնկալվում է, որ «Երիտասարդ հնագետների միջազգային ամառային դպրոցը» կդառնա հայ-վրացական գիտամշակութային համագործակցության յուրօրինակ հարթակ: Ամառային դպրոցի աշխատանքները լայնորեն լուսաբանվեցին հայաստանյան և օտարերկրյա լրատվամիջոցների կողմից:

  • ՀՀ ԳԱԱ Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնը ՀՀ ԳԱԱ հայագիտական հետազոտությունները ֆինանսավորող համահայկական հիմնադրամի աջակցությամբ, սույն թվականի հուլիսի 11-17-ին Շիրակի մարզի Ջրաձորի բրոնզ-երկաթեդարյան հնավայրն ուսումնասիրող նոր արշավախմբի հիման վրա, կազմակերպեց «ԵՐԻՏԱՍԱՐԴ ՀՆԱԳԵՏՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԱՌԱՅԻՆ ԴՊՐՈՑ»։ Ջրաձորի հնագիտական ամառային դպրոցը Հայաստանի և Ջավախքի բուհերի հայ ուսանողների համար հնարավորություն էր ստանալ գործնական գիտելիքներ հնագիտությունից և հարակից մի շարք այլ գիտաճյուղերից։ Ջրաձորի ամառային հնագիտական դպրոցին մասնակցում էին Հայաստանից Վանաձորի պետական համալսարանի պատմության բաժնի, իսկ Վրաստանից՝ Սամցխե-Ջավախեթի համալսարանի պատմության բաժնի ուսանողները։ Ամառային հնագիտական դպրոցի մասնակիցները այցելության առաջին օրը ճանաչողական այցեր կատարեցին Գյումրու պատմական թաղամասերում, Գյումրու պատմության թանգարանում, որի ընթացքում ուսանողներին ներկայացվեցին Շիրակի մարզի հնագիտության հիմնահարցերը։

    2023թ. հուլիսի 11-ից ամառային դպրոցի ուսանողների մասնակցությամբ սկսվեց Ջրաձորի բրոնզ-երկաթեդարյան ամրոցի պեղումները։ Պեղումների առաջին օրն ուսանողները սովորեցին պեղավայր դնելու մեթոդները, ծանոթացան հնագիտական աշխատանքային գործիքներին։ Պեղումների առաջին օրն ուսանողները բացեցին երկաթեդարյան կառույցի պատերից։ «Երիտասարդ հնագետների միջազգային ամառային դպրոց»-ի 3-րդ աշխատանքային օրը ուսանողներն աշխատեցին Ջրաձորի ամրացված երկրորդ դարավանդի մուտքի և աշտարակի մոտ դրված պեղավայրում։ Պեղումներով վերջիններս հայտնաբերեցին խեցեղենի բեկորներ, կենդանական ոսկորներ և օբսիդիանից իրեր։ «Երիտասարդ հնագետների միջազգային ամառային դպրոց»-ի 4-րդ աշխատանքային օրը հյուրընկալեց Պահպանության ծառայություն ՊՈԱԿ-ի գիտաշխատող, հնամարդաբան Հասմիկ Սիմոնյանին և վերականգման լաբորատորիայի վարիչ Տիգրան Զաքյանին։ Հնամարդաբան Հ. Սիմոնյանը մարդաբանական մնացորդների կիրառմամբ ուսանողներին ներկայացրեց հնամարդաբանության ուսումնասիրության սկզբունքները, իսկ վերականգման լաբորատորիայի վարիչ Տիգրան Զաքյանը ամառային դպրոցի մասնակիցներին հնավայրում պեղված խեցեղենի բեկորներով ներկայացրեց խեցեղենի վերականգման մեթոդները:

    Հնագիտական ամառային միջազգային դպրոցի հինգերորդ աշխատանքային օրն ուսանողները շարունակեցին Ջրաձորի ամրացված դարավանդի և պարսպի պեղումները: Պեղավայրում ուսանողների մասնակցությամբ տեղի ունեցան երկու փորձարարական հնագիտության երկու դասընթաց։ Հնագետ, «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի «Կարմիր բլուր» մասնաճյուղի վարիչ Իվան Սեմյանը ներկայացրեց բրոնզի ստացման հնագույն տեխնոլոգիան՝ բրոնզեդարյան մետաղագործության նույնական տեխնոլոգիաների կիրառմամբ։ Գիտափորձի ընթացքում պատրաստվեց բրոնզից զարդ։ Քարեդարյան տեխնոլոգիաների վերականգնող վարպետ Նիկոլայ Ցոյը ներկայացրեց օբսիդիանի մշակման սկզբունքները, բույսերի միջոցով թելերի ու հանգույցների պատրաստման եղանակները։ Գիտափորձի ընթացքում պատրաստվեցին նետասլաքներ և նիզակի ծայրեր: Աշխատանքային վերջին օրը մասնակից ուսանողներն այցելեցին Մարմաշենում ուրարտական թագավոր Արգիշթի Ա-ի թողած սեպագիր արձանագրության տարածք և միջնադարյան վանական համալիր։ Մարմաշենի վանական համալիրում հնագետ՝ հնագույն տեխնոլոգիաների վերականգնող մասնագետ Իվան Սեմյանն ուսանողներին ներկայացրեց քարեդարյան, բրոնզեդարյան և ժամանակակից երաժշտական գործիքների կատարման եղանակները՝ վարգան, ավլոս և դուդուկ։ «Երիտասարդ հնագետների միջազգային ամառային դպրոցը» ՀՀ ԳԱԱ Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնի կողմից կազմակերպված առաջին հայ-վրացական նմանատիպ նախաձեռնությունն էր։ Հայ-վրացական ամառային հնագիտական միջազգային դպրոցը ոչ միայն կարևոր էր հնագիտական գիտելիքների ձեռքբերման և հետագա կիրառման տեսակետից, այլև ամրապնդեց Հայաստան և Վրաստան մշակութային և կրթական կապերը։

  • Նոյեմբերի 23-29-ին Գյումրիում տեղի ունեցավ «Պատմության դասերը. 1920-2020թթ. հին խնդիրներ և նոր մարտահրավերներ» երիտասարդ գիտնականների աշնանային դպրոցը: ԳԻտաժողովին ներկայացված ՝էին մեկ տասնյակից ավելի գիտական զեկուցումդասախոսություններ՝ հոդվածների տեսքով, և նպատակ ունեին նորովի լուսաբանելու շուրջ մեկ դար առաջ տեղի ունեցած իրադարձությունների շղթան, զինելու երիտասարդ պատմաբաններին հարյուրամյա պատմական փաստերի օբյեկտիվ վերլուծության և ընկալման ընդունակությամբ, ինչը կօգնի խուսափելու հին սխալների ներկայիս վտանգավոր կրկնությունից:
    Ռ. Հովհաննիսյան

  • Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնում 2015թ. հուլիսի 20-ից 30-ը տեղի ունեցավ երիտասարդ պատմաբանների հանրապետական ամառային դպրոց «Հայոց ցեղասպանության ճանաչման և պատմական իրավունքի վերականգնման հիմնահարցեր» խորագրով: Ավանդական դարձած այս ամառային դպրոցը նվիրված էր Հայոց ցեղասապանության 100-րդ տարելիցին և նպատակ ուներ հայ երիտասարդության մեջ ամրագրել համայն հայության որդեգրած նոր ուղեգիծը՝ պահանջատիրությունը: Դպրոցի դասընթացներն իրականացվեցին դաշտային և լսարանային եղանակներով: Դաշտային դասընթացներն անցկացվեցին Շիրակի մարզի պատմական այն վայրերում, որոնք խորհրդանշում էին հայոց ցեղասպանության հետ կապված որոշակի իրողություններ (մեծ թվով հայ բնակչության կոտորածներ և ինքնապաշտպանական մարտեր): Մասնավորապես դաշտային դասընթացներ անցկացվեցին Ձիթհանքով, Սառնաղբյուր, Հարթագյուղ և Արփենի գյուղերում: Այս տեսակետից արժանի է հիշատակության այցելությունը Արփենի գյուղի թուրքական վայրագություններին զոհ գնացած բնակիչների և գաղթականների հուշարձան - գերեզմանին, որը սեփական միջոցներով կառուցել էր գյուղի բնակիչ Հովսեփ Ենգոյանը: Ուսանելի էր հատկապես հուշակոթող գերեզմանին գրված տողերը «Ուգուցու դեն իմաց կացեք, թուրքի առաջ թվանք բացեք»: Ամառային դպրոցի դասընթացներն իրականացվեցին ինտերակտիվ մեթոդներով՝ ապահովելով մասնակիցների առավել ակտիվություն: Տեսական դասընթացները զուգակցվեցին թեստային, գործնական աշխատանքներով և կլոր սեղաններով: Դպրոցի մասնակիցներին նախապես հանձնարարվում էր ուսումնասիրել դրանց վերաբերյալ գրականությունը: Մասնավորապես նրանց առաջարկվում է ուսումնասիրել թուրքագետ Արտակ Շաքարյանի «Ուղեցույց երիտասարդ դեսպանին: Փաստարկներ հայոց ցեղասպանության մասին», գրքույկը, ինչպես նաև ԿԱԻ գլխավոր մասնագետ Արման Մալոյանի կազմած մատենագիտական ցանկը հայոց ցեղասպանության վերաբերյալ: Դպրոցի մասնակիցները Շիրակի և Լոռու մարզերի,Գյումրի և Երևան քաղաքների երիտասարդ պատմաբաններ էին, որոնց որոշ մասը երկրորդ տարին է, որ մասնակցում էր դպրոցի աշխատանքներին: Ի դեպ նրանցից մեկին՝ Վ. Հախոյանին հնարավորություն տրվեց հանդես գալու դասախոսությամբ: Երիտասարդ պատմաբանը ներկայացրեց իր ուսումնասիրությունները հայրենի Հարթագյուղի մասին: Դասախոսական կազմը հիմնականում Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնի գիտաշխատողներն էին, ինչպես նաև ՀՀ ԿԳՆ Կրթության ազգային ինստիտուտի, Հայաստանի ազգային արխիվի և ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատողներ: Դպրոցում հիմնական գաղափարը Հայոց ցեղասպանության ճանաչման ռազմավարությունից հատուցման ռազմավարության անցման, պատմական արդարության վերկանգնման գաղափարն էր:Կ.Ալեքսանյանը «Հայաստանը և Թուրքիան 100 ամյակի նախաշեմին և հետո» դասախոսությամբ ամփոփեց հայ-թուրքական հարաբերությունները, ցեղասպանության 100-րդ տարելիցի նախապատրաստական աշխատանքները Հայաստանում և Թուրքիայում, ինչպես նաև դրանց արդյունքները: Փաստելով, որ ցեղասպանության 100-րդ տարելիցը կարևոր հանգրավան է դարձել հայ – թուրքական հարաբերությունների հետագա ընթացքի համար, Կ.Ալեքսանյանը նշեց, որ այդ հարաբերությունները այսուհետև կարգավորելու են մի կողմից ինքն իրեն բացահայտող թուրք հասարակությունը և մյուս կողմից՝ պահանջատեր հայությունը Հայաստանում և Սփյուռքում:

    Արծարծված առանցքային հարցերից էին Արևելյան Հայաստանում 1918-1921թթ. թուրքական ցեղասպանության քաղաքականության շարունակականության և թուրքական ժխտողականության դրսևորումների հիմնահարցերը: Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնի գիտաշխատողներ, պատմական գիտությունների թեկնածուներ Կ.Ալեքսանյանի և Ա.Հայրապետյանի դասախոսություններում արծարծվում են Արևելյան Հայաստանում, մասնավորապես Ալեքսանդրապոլի գավառում թուրքական ցեղասպան քաղաքականության շարունակականության, թուրքական ժխտողականության դրսևրումների, արևմտահայ գաղթականների դրության և թվաքանակի հիմնահարցերը: Իսլամացած հայերի հիմնահարցերին անդրադարձան ՇՀՀԿ կենտրոնի գիտաշխատող պ.գ.թ. Ա.Ակոպովը և ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող Գրիգոր Աղանյանը: Դպրոցի աշխատանքներում առանձնակի կարևորվում էր պատմական հիշողությունների դերը հայ ազգի ինքնության պահպանման գործում: ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող պ.գ.դ. Հ.Մարությանի կողմից ներկայացված դասախոսությունը վերաբերում էր արցախյան շարժման գործում պատմական հիշողության դերի բացահայտմանը: Մեկ այլ դասախոսությամբ Հ.Մարությանն անդրադարձավ է նաև Հայոց ցեղասպանության եւ հրեից հոլոքոստի հիշողությունների կառուցվածքային առանձնահատկություններին: ՇՀՀԿ գիտաշխատողներից մ.գ.թ.Լ.Աթանեսյանը ներկայացնում է նկարիչՎ.Խաչատրյանի «Հուշեր» նկարաշարը, Ի. Ավագյանը՝Ա. Մակարյանի հուշապատումը 1920թ. կոտորածների վերաբերյալ: «Մեծ մամիս հուշերը» գործնական աշխատանքի միջոցով դպրոցի մասնակիցները պատմում են ականատեսներից իրենց փոխանցված հուշերը: Հայոց ցեղասպանության հիշողությունների հիմնահարցին են վերաբերում նաև ՇՀՀԿ գիտաշխատողներ հ.գ.թ. Կ.Սահակյանի Ցեղասպանության երրորդ սերունդ» /Անտոնիո Արսլանի վեպերի հիման վրա / և Ռ. Հովհաննիսյանի՝ «Հայ ոգու հետեղեռնյան կենսաշարժը Հակոբ Հարությունի «Կապույտ հազ» գրքում» դասախոսությունները: Եղեռնը վերապրողների սերնդի ճակատագրին է անդրադարձել Կ.Սահակյանը Անտոնիա Արսլանի «Զմյուռնաիայի ճանապարհը» և «Արտույտների ագարակը» գրքերի վելուծությամբ: Պատիժ թե պարգև համարելով վերապրողների կյանքը, նրանց պատգամը և ուղերձն է փոխանցում սերունդներին, ներել, բայց երբեք մոռանալ: Անվերջ պատմել իր տոհմի պատմությունը՝ շարունակ վերադառնալով իր արմատներին: Թողնելով իր շեն օջախը՝ հայը հոգին թողել է այնտեղ, իսկ գաղթի ճամփին եղել է ընդամնեը նրա բզկտված մարմինը Եղեռնը վերապրողների սերնդի ճակատագրին է անդրադարձել Կարինե Սահակյանը Անտոնիա Արսլանի «Զմյուռնաիայի ճանապարհը» և «Արտույտների ագարակը» գրքերի վելուծությամբ: Պատիժ թե պարգև համարելով վերապրողների կյանքը, նրանց պատգամը և ուղերձն է փոխանցում սերունդներին, ներել, բայց երբեք մոռանալ: Անվերջ պատմել իր տոհմի պատմությունը՝ շարունակ վերադառնալով իր արմատներին: Թողնելով իր շեն օջախը՝ հայը հոգին թողել է այնտեղ, իսկ գաղթի ճամփին եղել է ընդամնեը նրա բզկտված մարմինը: Ցեղասպանությունից փրվելու գործում արհեստների դերին էր նվիրված ՇՀՀԿ գիտաշխատող Կարինե Բազեյանի դասախոսույթունը: «Հիշողության մշակույթը մեր օրերում. անցյալի հիշողությունը բե՞ռ է տվյալ ժողովրդի համար, թե՞ հարստություն» կլոր սեղանի քննարկումներով ամփոփվում է հիշողությունների դերի վերաբերյալ դասախոսությունները: Դպրոցը անդրադառնում է նաև Հայոց ցեղասպանության դասավանդման մեթոդներին, կարևորելով ինչպես տեսական գիտելիքների յուրացման, այնպես էլ կիրառական գիտելիքների ձեռքբերման կարողությունները և Ցեղասպանության վերաբերյալ վերաբերմունքի ձևավորումը: Մասնավորապես Դպրոցում անցկացված «Ողջ մնալու արվեստը» և «Մեծ մամիս հուշերը» գործնական աշխատանքների միջոցով դպրոցի մասնակիցներին հնարավորություն տրվեց ձեռք բերել կիրառական հմտություններ: Դպրոցն առանձնապես կարևորեց երիտասարդական աշխատանքների դերը Հայոց ցեղասպանության ճանաչման և պահանջատիրության գործում: Թուրք երիտասարդնեի հետ աշխատելու, թուրք հասարակության ներսում ինքնության բացահայտմանն աջակցելու խնդիրներն իր դասախոսությունում արծարծեց Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնի տնօրեն Արթուր Նաջարյանը: Եվ վերջապես, առանձնապես կարևորվեց համայնքների ներկայացուցիչների մասնակցությունը դպրոցի աշխատանքներին, որը նրանց հնարավորություն տվեց ներկայացնելու իրենց գյուղի պատմությունը, և ընդհանրապես, ձեռք բերել հետազոտական հմտություններ:

    ՈՒՂԵԳԻԾ:

    Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցում տարվող քաղաքականության մեջ նկատելի է դարձել մի նոր՝ էական շեշտադրում, այն է` ցեղասպան երկիրը, բացի իր ոճիրն ընդունելուց, պետք է փոխհատուցի դրա հետևանքով հայ ժողովրդի կրած նյութական վնասը: Համայն հայությունն այսօր իր առաջնահերթ խնդիրը համարում է ոչ թե ցեղասպանության ակնհայտ իրողության փաստումը, այլ ցեղասպանության հետևանքների հաղթահարման արծարծումը իրավական հարթության մեջ:

    1. Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցում տարվող քաղաքականության մեջ նկատելի է դարձել մի նոր՝ էական շեշտադրում, այն է` ցեղասպան երկիրը, բացի իր ոճիրն ընդունելուց, պետք է փոխհատուցի դրա հետևանքով հայ ժողովրդի կրած նյութական վնասը: Համայն հայությունն այսօր իր առաջնահերթ խնդիրը համարում է ոչ թե ցեղասպանության ակնհայտ իրողության փաստումը, այլ ցեղասպանության հետևանքների հաղթահարման արծարծումը իրավական հարթության մեջ :

    2. Դպրոցը ընդգծեց երիտասարդ սերնդի տրավմատիկ հիշողություն վերափոխման անհրաժեշտությունը՝ նշելով, որ 2015 թվականը մեկնակետ է նոր պայքարի՝ հանուն ցեղասպանության հիմնախնդիրների իրազեկության բարձրացման, ճիշտ հոգեբանական կրթության կազմակերպման, հիշողության նոր մշակույթի ձեւավորման եւ պայքարի նոր միջոցների ու հնարավորությունների կիրառման:

    3. Դպրոցը կարեւորեց ինտերակտիվ մեթոդների, մասնավորաբար, գործնական պարապմունքների : Եվ կլոր սեղանների կազմակերպման արդյունավետությունը Հայոց ցեղասպանության արդի հիմնահարցերին վերաբերող դասախոսություններով հաղորդված տեսական գիտելիքների ամրապնդման, դրանց նորովի ընկալման գործում:

    4. Երիտասարդ գիտնականների ամառային դպրոցը դարձնել շարունակական՝ ընդգրկելով ունկնդիրներ նաեւ Սփյուռքից: Այդ նպատակով Կենտրոնում ստեղծել մշտական աշխատանքային խումբ:

    5. Ելնելով դպրոցի դերի եւ նշանակության կարեւորությունից, հիմնվելով նրա արդյունքների եւ աշխատանքային խմբի ձեռք բերած փորձի վրա՝ հայցել ԿԳՆ գիտության կոմիտեի աջակցությունը Կենտրոնում երիտասարդ գիտնականների ամառային դպրոցը դարձնելու ամենամյա:

    Անդրադարձներ ԶԼՄ-ներում

    Մեկնարկեց երիտասարդ պատմաբանների հանրապետական ամառային դպրոցը

    Պատմաբանների դպրոցը Շիրակում

    «Հիշում ենք և պահանջում», Գյումրիում մեկնարկեց երիտասարդ պատմաբանների հանրապետական ամառային դպրոցը

    Երիտասարդ պատմաբանների հանրապետական ամառային դպրոցը բանաձեվ է ընդունել

  • 2014թվականի օգոստոսի 18 - 24-ը Գյումրիում կազմակերպվեց «Շիրակի պատմամշակութային ժառանգության ուսումնասիրություն» երիտասարդ պատմաբանների հանրապետական ամառային դպրոցը, որը նախաձեռնել էր ՀՀ ԳԱԱ Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնը: Ոչ ֆորմալ կրթության արդյունավետ այս ձեւը նոր գիտելիքներով հարստանալու եւ ամառային յուրահատուկ հանգիստ կազմակերպելու հիանալի հնարավորություն է ընձեռում: Դպրոցի բացումը տեղի ունեցավ օգոստոսի 18-ին՝ «Արաքս» հյուրանոցային համալիրի նիստերի սրահում: Մասնակիցներին՝ Շիրակի մարզի տարբեր գյուղերի եւ Գյումրու դպրոցների պատմության ուսուցիչներին, ասպիրանտներին ու մագիստրանտներին ողջունեցին դպրոցի աշխատանքների համակարգող Կարինե Ալեքսանյանն ու ՇՀՀ կենտրոնի տնօրեն Սերգո Հայրապետյանը: Նրանց խոսքում հատուկ կարեւորվեցին հայագիտության եւ հատկապես ՇՀՀ կենտրոնի վերջին տարիների ձեռքբերումները հայագիտությամբ զբաղվելու հակումներ ունեցող երիտասարդ մասնագետներին հասու դարձնելու, դպրոց եւ գիտություն կապը ամրապնդելու խնդիրները: Արդի կրթական համակարգում ոչ ֆորմալ կրթության տեղին ու դերին անդրադարձավ քաղաքական գիտությունների թեկնածու Վ. Մաթեւոսյանը:

    Օգոստոսի 19-ին դպրոցի աշխատանքները սկսվեցին բացօթյա դասախոսություններով՝ Հերհերի ձորում: Արմեն Հայրապետյանի «Արեւմտահայ գաղթականությունը Շիրակում /19-րդ դ.–20-րդ դարասկիզբ/» եւ Կարինե Ալեքսանյանի «Ալեքսանդրապոլի գավառը թուրքական ռազմակալման շրջանում» զեկուցումները նվիրված էին Շիրակի պատմության 20-րդ դարի սկզբի այն ողբերգական շրջանին, որի ամենացավալի դրվագներից մեկն առնչվում է հենց այս վայրին: Ջաջուռ գյուղում գտնվող Մինաս Ավետիսյանի տուն-թանգարանում խոսվեց 21-րդ դարասկզբի Գյումրու կերպարվեստի մասին /զեկուցող՝ Լաուրա Աթանեսյան/: Դպրոցի երրորդ օրը սկսվեց Ազատան գյուղի զինվորական փառքի թանգարանում, որտեղ ծավալվեց զրույց-բանավեճ ազգային գաղափարախոսության համատեքստում ապագա զինվորի հոգեկերտվածքի ձեւավորման թեմայի շուրջ: Հանդես եկավ նաեւ Գ.Այվազյանը՝ «Ալեքսանդրապոլի կրթամշակութային կյանքը 19-րդ դարասկզբին» թեմայով: Դպրոցի մասնակիցներին հնարավորություն տրվեց մասնակցելու Ազատան գյուղի մերձակայքում գտնվող հնավայրում կատարվող պեղումների աշխատանքներին, անձամբ շփվելու Կենտրոնի եւ հայ-գերմանական հնագիտական համատեղ արշավախմբի անդամների հետ եւ ունկնդրել Կենտրոնի գիտաշխատող, հնագետ Հ.Խաչատրյանի «Շիրակի հնագիտական ուսումնասիրությունը երեկ եւ այսօր» թեմայով զեկուցումը:

    Օգոստոսի 21-ին դպրոցի մասնակիցները ուղեւորվեցին Սպանդարյան գյուղ, որտեղ նախ հնարավորություն ունեցան ծանոթանալու գյուղի պատմական անձնագիրը հանդիսացող ուրարտական ժամանակաշրջանի սեպագիր արձանագրությանը /պատմական գիտությունների դոկտոր Ս.Պետրոսյանի մանրակրկիտ մեկնաբանություններով/, ապա այցելեցին գյուղի Վ.Այվազյանի անվան միջնակարգ դպրոցում գտնվող գյուղի պատմության թանգարան, ուր պահվում են այդ տարածքում հայտնաբերված հնագիտական եւ պատմագիտական արժեքավոր նյութեր: Ուսումնական այդ օրվա բացօթյա դասախոսություններն անցկացվեցին Հառիճավանք այցելության ընթացքում: Ներկայացվեցին Ս.Պետրոսյանի «Շիրակի հնագույն պատմության հիմնախնդիրներ՝ նոր մեկնաբանությամբ» եւ Արկադի Ակոպովի «Հյուսիսային Հայաստանի պատմական հուշարձանների պատկանելության վիճահարույց հիմնահարցեր» զեկուցումները:

    Հաջորդ ուսումնական օրն ամբողջությամբ անցկացվեց Գյումրիում՝ Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանում: Մասնակիցները նախ ծանոթացան Վարպետի ընտանիքի եւ Գյումրիում ապրած տարիների թանկարժեք մասունքներին, ապա ունկնդրեցին Կարինե Բազեյանի «Արհեստների եւ տնտեսական զբաղմունքների արդի վիճակը Շիրակումե, Ռ. Հովհաննիսյանի «Շիրակի արդի գրական կյանքըե եւ Հասմիկ Հարությունյանի «Շիրակի ավանդական երաժշտության արդի վիճակըե զեկուցումները: Դպրոցի եզրափակիչ աշխատանքային օրը սկսվեց Գ.Աղանյանի «Ալեքսանդրապոլի քաղաքային համայնքը եւ ինքնակառավարումըե զեկուցումով, ապա ամփոփվեցին դպրոցի աշխատանքները՝ կլոր սեղանով: Ամփոփիչ խոսքով հանդես եկան Կարինե Ալեքսանյանը եւ Սերգո Հայրապետյանը: Թեեւ կարճատեւ, սակայն արդյունավետ աշխատանքի արդյունքում երիտասարդ պատմաբանների ամառային դպրոցը լավագույնս հասավ իր նպատակին՝ կամրջելով ՇՀՀ կենտրոնի եւ երիտասարդ մասնագետների ստեղծագործական որոնումներն ու բարենպաստ հիմքեր դրեց հետագա համագործակցության համար: Վերջում Շիրակի Հայագիտական Հետազոտությունների կենտրոնի տնօրեն Սերգո Հայրապետյանը բոլոր մասնակիցների հանձնեց հավաստագրեր:


    Անդրադարձներ ԶԼՄ-ներում

    Պետք է անել ամեն ինչ հայագիտության ոլորտում նվաճումներ ունենալու համար

    Վրացագետն անհանգստացած է Հյուսիսային Հայաստանի պատմական հուշարձանների պատկանելիությանհարցերով

    Շիրակի պատմաբանների ամառային դպրոց

Գիտական ընթերցումներ

Պատմագիտական ընթերցումներ

  • Սեպտեմբերի 28-30-ին Հայագիտական ուսումնասիրությունները ֆինանսավորող համահայկական հիմնադրամի աջակցությամբ ԳԱԱ Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնում անցկացվեց «Պատմական Տայքը պատմության խաչուղիներում (պատմամշակութային համադրություններ)» միջազգային գիտաժողովը: Ներկայացվեցին Պատմական Տայքի և հարակից շրջանների պատմության, ազգաբանության, արվեստի և ճարտարապետության թեմաներով 27 զեկուցումներ: Գիտաժողովի մասնակիցների կողմից ընդունվեց ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ: Մեծ Հայքի Տայք նահանգն իր 8 գավառներով հարուստ է պատմամշակութային ժառանգությամբ և աչքի է ընկնում պահպանված հուշարձանների աննախադեպ բազմազանությամբ: Պահպանվել են բազմաթիվ ամրոցներ, պաշտմունքային, հասարակական, բնակելի կառույցներ ու համալիրներ։ Տայոց աշխարհի ճարտարապետությունը հետաքրքիր կերպով զուգահեռվում է Մեծ Հայքի Սյունիք, Այրարատ, Գուգարք, Տուրուբերան և այլ աշխարհների նմանատիպ ժառանգության հետ, և ըստ կառուցապատման և քաղաքաշինական լուծումների ընդհանուր զարգացմամբ այն անցել է Հայկական լեռնաշխարհի և նրա հարակից շրջանների բնակավայրաշինության ավանդույթների զարգացման բոլոր փուլերով:

    Մեր օրերում առավել քան հրատապ է պատմական Մեծ Հայքի այս գողտրիկ հատվածի մշակութային ժառանգության բազմակողմանի փաստագրումն ու պահպանությունը, քանի որ դրանք նյութական լուռ վկաներն են մեր՝ հայերիս բնիկության: Թուրքական իշխանություններն այստեղ կառուցում են ջրամբարների ցանց՝ ջրի տակ թողնելով ամբողջական բնակավայրեր։ Մեծ թվով հուշարձաններ էլ բզկտվում են գանձագողերի կողմից։ Այս պարագայում անհրաժեշտ է առավել ուշադրություն դարցնել միջգիտակարգային հետազոտությունների իրականացմանը, քանի որ որոշ կառույցների հետ, ցավոք, հնարավոր է որ, առնչվում ենք վերջին անգամ։ Միջազգային գիտաժողովի մասնակիցներս կոչ ենք անում ՀՀ ԿԳՄՍ նախարարությանն ու հասարակական կազմակերպություններին՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնել մեր ժառանգության փաստագրմանն ու միջգիտակարգային հետազոտություններին, որպեսզի անդառնալիորեն չկորցնենք այդքան կարևոր հազարամյակներով ավանդված մշակույթը:

  • 2011թ. լրացավ Անիի՝ հայ Բագրատունիների մայրաքաղաք հռչակման 1050-ամյակը: Այս նվիրական տարելիցը յուրովինշեցին ՀՀ ԳԱԱ Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնի աշխատակիցները: Նրանք սեպտեմբերի 10-12-ին սրբազան ուխտագնացություն կատարեցին դեպի Հայաստան՝ հայոց տիեզերական մայրաքաղաք Անիում նշելու բաղձալի հոբելյանը: Սա բացառիկ ու աննախադեպ երևույթ էր ինչպես Կենտրոնի գիտական կյանքում, այնպես էլ Անիի Մայր տաճարում կատարված հիշատակի խնկարկումներում: Անիի Սրբ.Աստվածածին կաթողիկե եկեղեցու խոնարհագմբեթ կամարների ներքո, Տերունական աղոթքի օրհնաբուխ հնչյունների մուտքով սկսվեցին գիտական ընթերցումները՝ նվիրված միջնադարյան Անիի պատմությանը, մշակութային կյանքին: Քաղաքի արհեստների, ճարտարապետության, հնագիտության, կերպարվեստի, երաժշտության և այլ ոլորտներին նվիրված ելույթներով հանդես եկան կենտրոնիտնօրեն, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սերգո Հայրապետյանը, գիտաշխատողներ Կարինե Սահակյանը (ՙԱնին շեն, աշխարհն ավեր, աշխարհը շեն, Անին ավեր՚), Կարինե Բազեյանը (ՙԱնիի ասեղնագործության և դրա ժառանգորդման շուրջ՚), Հասմիկ Հարությունյանը (ՙԱնիի նշանավոր երաժիշտները՚), Լաուրա Աթանեսյանը (ՙԱնիի մանրանկարչությունը՚), մանկավարժ Սուսաննա Կոշտոյանը (ՙԱնին պատմական խաչուղիներում՚) և այլք:

    Գիտական ընթերցումներին ներկա էին մեծ թվով ուխտագնացներ ու զբոսաշրջիկներ աշխարհի տարբեր անկյուններից, և նրանց մեջ մեծ թիվ էին կազմում Արևմտյան Հայաստանում ապրող մեր հայրենակիցները: Անին՝ որպես հայ միջնադարյան մշակույթի օրրան, եղել և մնում է հայ ազգային հանճարի անբացատրելի աշխարհատեսության գեղագիտական ընկալումների անսպառ գանձարան: Անիագիտության յուրաքանչյուր համաժողով մի նոր էջ ու հայտնություն է բերում ունկնդրին անկախ նրա մասնագիտական հետաքրքրություններից: Այդ պատճառով շիրակյան կենտրոնի հաղորդումները լսվեցին մեծագույն հետաքրքրությամբ ու ավարտվեցին բազում հարցերով՝ դուրս գալով գիտական նեղ շրջանակներից:Հեռավոր կարոտակեզ հայրենակիցների անիաբուխ հանդիպումը խնկարկվեց Մայր տաճարում մի անբացատրելի միակամությամբ. երբևէ ազգովին այստեղ պատարագելու և տիրոջ իրավունքով ժառանգելու այս տիեզերական քաղաքամայրը վերականգնելու սուրբ պարտքը: Այս ուխտագնացությունը նշանակալի էր նաև նրանով, որ համընկնում էր Հայ Առաքելական եկեղեցու տերունական տոներից մեկին՝ Սուրբ Խաչին: Ուխտավորները բաց չթողեցին երջանիկ հնարավորությունը ներկա գտնվելու Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու խաչի տեղադրումից հետո կատարվող անդրանիկ Սուրբ պատարագին: Վանա լճում՝ ՙինչպես բիբը աչքի մեջ՚ վեր հառնած այս հեքիաթային տաճարում, ազգովին աղոթք բարձրացվեց առ Աստված մեր գերեվարված հայրենիքի սուրբ մասունքների փրկության, մեր փոքրիկ մայր հողի բարգավաճման և ուժեղացման համար: Սուրբ Խաչի տոնակատարությունը շիրակցի ուխտավորները շարունակեցին և սրբազան զգացողությունների գագաթնակետին հասան դեռևս հրաշքով կանգուն Վարագա Սուրբ Նշան եկեղեցում: Այնպիսի զգացողություն էր տիրում, կարծես խաչանախշ հինավուրց պատերից ներս հնչում էին Մկրտիչ Խրիմյանի ու նրա շուրջը համախմբված ճեմարանականների աղոթքների արձագանքները: Բոլորին համակել էր օրհնության ու խնկաբույր աղոթքների անբացատրելի հուզախռովքը: Վերադառնալով Շիրակ աշխարհ՝ ՇՀՀ կենտրոնի բոլոր աշխատակիցները մի անբացատրելի ուժ ու ավյունով պատրաստվում են նորանոր ուխտագնացությունների ու ակնկալում հայագիտական բացահայտումներ իրագործել պատմական հրաշափառ հայրենիքում: