ՀՀ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱ
ՇԻՐԱԿԻ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ

 

 

 

 

   
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ, ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶ, ՔԱՂԱՔ ԳՅՈՒՄՐԻ, ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ - 5Ա, ՀՀ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՇԻՐԱԿԻ ՀԱՅԳԻՏԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ
ԳՅՈՒՄՐԻՆ ԱՊՀ 2013թ. ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՄԱՅՐԱՔԱՂԱՔ

«ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՐԴԻԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ»

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ - 4-6 հոկտեմբերի, 2013թ.

Միջազգային գիտաժողովի կազմակերպիչը ՀՀ ԳԱԱ Շիրակի հայա­գի­տա­կան հետազոտությունների կենտրոնն էր, որը նման մեծածավալ գիտական միջոցառումների անցկացման լավ փորձ ունի:

«Պատմամշակութային ժա­ռան­գու­թյուն և արդիականություն» գի­տաժո­ղո­վը նպատակ էր հետապնդում մի կող­մից՝ հայտածել մեր երկրում հնա­գի­տա­կան, ազգաբանական, պատ­մա­գիտա­կան թեմատիկայով իրա­կա­նացվող հե­տա­­­զոտությունների արդի մա­­­կարդակը, քն­նարկել ուսում­­նա­սիր­վող մի շարք ի­րո­ղու­թյուն­ների ու հար­ցե­­­րի նորովի մեկ­նաբա­նություններ, մյուս կողմից` պայ­մանա­վորված ԱՊՀ և այլ երկրների գիտ­նա­կանների մասնակ­ցու­թյամբ` նը­պաս­տել մշակույթի մա­սունք­ների ու­սում­­նա­­­սիրության բնագա­վառում տար­բեր երկրներում կու­տակ­ված փորձի փո­խա­նակ­մանը, մասնա­գի­տական ու անձ­նա­յին շփումներին, միմ­յանց պատ­մա­մշա­կու­թային արժեք­նե­րին հաղոր­դակց­­վե­լուն: Գիտաժողովի անդրանիկ լիա­գու­մար նիստը, որ գումարվեց «Հոկ­տեմ­բեր» մշակութի կենտրոնում, նվիրված էր ՀՀ Գիտությունների ազգային ակա­դե­­­միայի 70-ամյակին: Ակա­­դեմիայի ան­ցած փառավոր ուղու, նրա ձեռքբերում­նե­­րի ու արդի մարտա­հրավերների մա­սին զեկուցմամբ հան­դես եկավ ԳԱԱ Շի­րակի հայա­գիտա­կան կենտրոնի տը­նօ­րեն, բանա­սիրու­թյան դոկտոր Ս.Հայ­րա­պետյանը:  Գիտաժողովի ծրագրում ընդգրկ­ված 147գիտական զեկուցում­նե­րի գե­րա­կշիռ մասի /87/հեղինակնե­րը Հա­յաս­տա­նի Հանրապետության ԳԱԱ հա­մա­կար­գի, նաև բուհերի հայագիտական ու ամբիոննե­րի ներկայացուցիչներ էին` հիմ­նակա­նում հանրապետության /և ոչ մի­այն/ գի­­տական շրջաններում քաջ հայտ­նի հնա­գետներ, բանագետներ, ազ­գա­գրա­գետներ, պատմաբաններ, ֆոլկ­լո­­րիստներ և բա­նա­­սեր­­ներ, նաև` երի­տա­­սարդ գիտ­նականների բավականին ներկայա­ցուց­չա­կան կազմ:Նույն թեմա­տի­կայով Գյում­­­­­րիում նախկինում անց­կաց­ված երկու միջազգային գիտաժո­ղովների /2007,2010/ համեմատությամբ հայ գիտ­նա­կանների մասնակցությունը վերջին գիտաժողովին ավելի ներկայա­ցուց­­չական եղավ և առավել արդյու­նա­վետ. հնագիտության, մարդաբա­նու­թյան և վի­մագրության մասնաճյուղում` 13 զե­կու­­­ցումներ, պատմագիտության և ժո­­ղո­­վրդագրության մասնաճյուղում` 14, ազ­գա­բանության, բանագիտության և էթ­նո­սոցիոլոգիայի մասնաճյու­ղում` 28, ճարտարապետության և արվեստա­բա­­նության մասնաճյուղում`18, բանա­սի­­րու­­թյան մասնաճյուղում`13: Մեր գիտ­­նա­կանների զեկույցների ճնշող մե­ծա­­մասնությունն աչքի ընկավ ուսում­նա­­սիրվող խնդիրների խորը իմացու­թյամբ, քննարկման ներկայացվող հար­ցա­դրումների լայն ընդգրկմամբ ու հա­ճախ նաև` նորովի մեկնաբանու­թյուն­նե­րով: Առանձնակի հետաքրքրությամբ լս­վեցին և աշխույժ քննարկումներ ա­ռա­­­ջացրին ճարտարապետներ Մ.Հաս­րաթ­­­յանի, Ա.Գրիգորյանի /Երևան/, ազ­գա­­գրա­գետ­ներ, Ժ.Խաչատրյանի /Ե­րև­ան/,Կ.Սահակյանի/Գյումրի/, Եր. Մար­­­գար­յանի, Հ.Սարգսյանի, Ս.Հմա­յակ­­յանի /Ե­րևան/, Հ.Հարությունյանի /Գյում­րի/, լեզ­վաբաններ Լ.Խաչատրյա­նի, Ջ.Բառ­նաս­յանի /Երևան/, գրակա­նա­գետներ Ս.Մխիթարյանի/Երևան/, Ա.Հա­կոբ­յանի /Գյումրի/, հնագետներ Լ.Եգան­յա­նի /Գյում­­րի/, Ա.Մանու­չար­յանի, Ա.Ժամ­­­կո­չ­­­յանի/Երևան/,պատ­մա­­­բան­ներ Ա. Հայ­­­րապետյանի,Ս.Պետ­րոս­յանի /Գյում­րի/,Ա.Վիրաբյանի,Ռ.Օ­­հան­ջան­յա­նի /Ե­­րևան/, Ս.Պապիկ­յանի/ԼՂՀ/, գրող Ա. Հովհաննիսյանի և այլոց գիտա­կան հա­ղոր­դումները: Դրանք նաև վկա­յու­թյունն են այն բանի, որ մեզանում վեր­ջին տա­րի­ներին նկա­տելի առաջ­ընթաց է ար­ձա­նագրվում հա­յագիտու­թյան բնա­գա­վառում,մեր ժողովրդի հսկա­յածավալ պատմա­մշա­կու­թային ժառան­գու­թյան ու­սումնա­սի­րության գոր­ծում, մաս­նա­վո­րապես հա­յոց նորա­գույն շըր­ջա­նի պատ­մության բազ­մաթիվ վիճա­հա­րույց հար­ցերի նո­րովի լուսա­բանման մեջ ազգաշահ և իրա­տեսական մոտե­ցում­ներում,ազգա­բա­նության բնագավառում ավանդականի կողքին նոր ուղ­ղու­թ­յուն­նե­րի` ազգա­հո­գե­­բա­նական, ազ­գասո­ցի­ո­լոգիական բնույթի հետազո­տու­թյուն­նե­րի թվաքա­նա­կի նկատելի ա­ճի, նաև դրանց որա­կա­կան մակար­դա­կի բարձ­րաց­ման մեջ: Գիտաժողովը հնարավորություն տվեց ի մոտո ծանոթանալու մի շարք հնա­գիտական հուշարձանների /Արտաշատ,Դվին,Մեծ Սեպասար,Հայկա­ձոր,Երերույք,Անի,Հովհաննավանք և այլն/ հետազոտման բնագավառում առ­կա նոր ձեռքբերումներին:Հատկա­պես կա­­րևորվեցին նոր սերնդի դաս­տիա­րակ­­­ման գործում ազգամշա­կու­թային ժա­­ռանգության տեղին օգտա­գործ­ման խնդիրը, ազգամշակութային տարած­քում ազգային արժեքների փո­խա­կեր­պում­­ների ուսումնասիրության անհրա­ժեշտությունը, մշակութային կապի­տա­լի դրսևորման ձևերն ու առանձ­նա­հատ­կու­թյունները, մշա­կու­թային երկ­խո­սու­թյան և փոխառնչու­թյուն­ների ար­դի­ա­կան հնչեղություն ունեցող հար­ցե­րը, ար­դի միգրացիոն երևույթների, ի մաս­նա­վորի,արտա­գաղթի սոցիալ-տըն­տե­սա­կան եւ բարո­յա­հոգեբանական պատ -

ճառ­ների անա­չառ ուսումնասի­րու­­թ­յունն ու մեկնաբա­նու­թյունը: Միև­նույն ժա­մանակ մի շարք զեկուցումներում իրավացիորեն նշվեց նաև պատ­մա­­մը­շակութային ժառանգու­թյան ու­սում­նա­սիրության գործում առ­կա դժ­վա­­րու­թ­յուն­ների պատճառով /հիմ­նա­կա­­նում ֆի­նանսական/ ազգագրական ու բանահյուսական գիտար­շավ­ների և սոցիո­լո­գի­ական հարցում­ների պակա­սի, հատ­կա­պես արտասահ­ման­յան գոր­ծու­ղում­նե­րի անբավարար քա­նա­կի, արտ­­երկրի մի­ջազգային գի­տա­ժո­ղովնե­րին մաս­նակ­ցելու սուղ հնա­րա­վո­րու­թյուն­ների մասին:  Վերջին շրջանում հայագիտության և հումանիտար գիտությունների բնա­գա­­վառում զգալի է դառ­նում երի­տա­սարդ գիտական կադրերի քանակական ա­­ճի միտումը, ինչն ակնհայտ  դրսևոր­վեց նաև Գյում­­­րու միջազգային գիտա­ժո­ղովում, որ­տեղ բավականին նկատելի ու ար­դյու­­նավետ էր ինչպես ՀՀ, այնպես էլ մաս­­­նակից մյուս երկրների երիտա­սարդ պատ­մաբանների, ազգագրա­գետ­նե­րի, հնա­գետների ու արվեստա­բան­նե­րի առ­կայությունը:  Գիտաժողովում  ներկայացվեցին մշակութային փոխառնչություններին վե­­րաբերող մի շարք հետաքրքիր հա­ղոր­­դումներ:
Դրանցով հանդես եկան ինչ­­­­պես հայ, այնպես էլ այլազգի հետա­զո­­տողներ` Ա.Գրիգորյան /Հայաստան/, Ա.Դագեսյան /Լիբանան/, Տ.Սարգսյան, Ն.Բերեժնայա /Ուկրաինա/, Ի.Սարու­խա­նովա,Ի.Կրոտենկո/Վրաստան/,Դ. Ա­ն­­նաև,Ջ.Ալլաբերդիևա,Ա.Աթաևա /Թուրքմենստան/, Լ.Բորիս, Ռ.Կոնդոր, Լ.Բուրիկինա, Ն.Դենիսովա/Ռուսաս­տան/, Վ.Պլոսկիխ /Ղրղըզստան/, Վ.Բե­սո­լով /Հյուս. Օսե­թիա/,Պ.Տոնապետյան, Մ.Դոմիեն /Ֆրանսիա/ և այլք:  Ժողովուրդների պատմամշակու­թա­յին ժառանգության ուսումնասիրու­թյունը համաշխարհային ժամանա­կա­կից հումանիտար գիտության հիմնա­խնդիրներից է, որը ներկայումս բուռն զարգացում է ապրում հատկապես հետ­խորհրդային տարածքի երկրներում: Այստեղից էլ` այն որոշակի հետա­քրք­րու­­թյունը, որ դրսևորվեց Գյումրու մի­ջազ­գային գիտաժողովի նկատմամբ ԱՊՀ երկրների հումանիտար բնա­գա­վառի գիտնականների կողմից: Գի­տա­ժո­ղովին մասնակցելու հայտ էին ներ­կայացրել այդ երկրների շուրջ 80 գիտ­նականներ, մասնակցեցին 52-ը` հայ­կա­­կան լսարանին ծանոթացնելով ռուս, հյուսիսկովկասյան, վրացի, ուկրաի­նա­ցի, թուրք­­­­­­­մեն, քուրդ, ղրղըզ և այլ ժողո­վուրդ­նե­րի պատմության, բանահյու­սու­թյան, ազ­գագրության, հնագիտա­կան հու­­շարձանների, հոգևոր ու նյու­թական արժեքների ուսումնա­սիրու­թյան, պահ­պան­ման և քարոզ­չու­թյան բնագա­վա­ռում առկա նորություն­ներին:  Գիտաժողովը, որ տեղի ունեցավ  «Գյում­­րին ԱՊՀ 2013թ. մշակութային մայ­րաքաղաք» միջպետական ծրագրի շրջանակներում, հայտավորված մաս­նա­կիցների աննախադեպ քանակով, քն­նարկվող հարցերի թեմա­տիկ բազ­մա­զա­նությամբ, մասնակից երկրների լայն աշ­խարհագրությամբ ու արդյու­նավետ կազ­մակերպվածությամբ վեր­ջին տարի­նե­րին հանրապետությունում տեղի ու­նե­ցած մեծամասշտաբ գիտա­գործ­նա­կան միջոցառումներից է: Գիտաժողովը փաստեց, որ վերջին եր­կու տասնամյակներին հանրապե­տու­­թյան երկրորդ քաղաքը ԳԱԱ Շիրա­կի հայագիտական հետա­զոտու­թյուն­նե­րի կենտրոնի ջանքե­րով իրավամբ դար­ձել է պատմամշա­կու­թային ժառանգու­թյան խնդիրներին նվիրված հանրապե­տա­կան ու միջազ­գա­յին գիտական մի­ջո­ցառումների մաս­նակիցների ճանաչ­ված հանդի­պա­տեղի:  Գիտաժողովը փաստեց նաև այն բուռն հետաքրքրությունը, որ գիտու­թյան աշխարհը դրսևորում է ժողո­վուրդ­­­ների հոգևոր և նյութական մշա­կույ­թի գիտական արժևորման և գնա­հա­տանքի հարցում: Հայաստանի և ար­տ­­­երկրի հնագետների, պատմա­բան­նե­րի, բանագետների, ազգագրա­գետ­նե­րի, բանասերների և հումանիտար ոլորտի այլ մասնագետների համատեղ գիտա­կան ֆորումն արձանագրեց ժողո­վուրդ­նե­րի պատմամշակութային ժա­ռան­­գու­թյան ժամանակակից ուսում­նասի­րու­թ­յուն­ների հիմնախնդրային ընդհանրու­թյուն­ներ ու առանձնահատ­կություններ, մոտեցումների տարբերու­թյուններ, մի­ա­ժամանակ օգնեց ծանո­թա­­նալու հու­մա­նիտար հետա­զո­տու­թյուն­ների բնա­գա­վառում տարբեր եր­կր­ների դրական փոր­ձին ու ձեռքբե­րումներին և, ան­շուշտ, նաև կնպաստի համատեղ գի­տա­կան ծրագ­րերի ի հայտ գալուն: Գիտաժողովը նաև ըստ ամենայնի նպաստեց հետխորհրդային տարածքի տարբեր ազգությունների գիտնական­նե­րի միջև անձնային շփումների ու կապերի,բարեկամական փոխհարաբե- րու­թյունների ձևավորմանը: Գիտաժողովի աշխատանքներին մաս­նակցում էին ՀՀ Շիրակի մարզպետ Ֆ.Ցոլակյանը,Գյումրու քաղաքապետ Ս.Բալասանյանը, ՀՀ ԳԱԱ հայագի­տու­թյան և հումանիտար գիտությունների բա­ժանմունքի ակադեմիկոս-քարտու­ղար Յու.Սուվար­յանը, Բաժանմունքի գի­տահետազոտական ինստիտուտների տնօրեններ, հայրենական գիտության ու մշա­կույթի բնագավառի բազմաթիվ ե­­րևելիներ:  Գյումրու միջազգային գիտական ֆորումի մասնակիցները նաեւ որոշե­ցին «Պատմամշակութային ժառանգու­թյուն և արդիականություն» խորագրով հա­­­ջորդ միջազգային գիտաժողովը ԱՊՀ եր­­կրների մասնակցությամբ Գյումրիում գու­մարել 2016թ. աշնանը:

 

  Հայաստանի Հանրապետություն
Շիրակի մարզ, քաղաք Գյումրի,
Վազգեն Սարգսյան - 5Ա
ՀՀ ԳԱԱ Շիրակի հայագիտական
հետազոտությունների կենտրոն

«Գիտական աշխատություններ»
scient.works@shirakcenter.sci.am

ՇՊՄԺ միջազգային գիտաժողով
shhch@shirakcenter.sci.am

  Քաղաքային՝ +374 312 69974
Բջջային՝ +374 94 213841
 
info@shirakcenter.sci.am © 2011-2023