ՀՀ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱ
ՇԻՐԱԿԻ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ

 

 

 

 

   
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ, ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶ, ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ - 5, ՀՀ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՇԻՐԱԿԻ ՀԱՅԳԻՏԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ
 
ԳՅՈՒՄՐԻՆ ԱՊՀ 2013թ. ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՄԱՅՐԱՔԱՂԱՔ
ԳՅՈՒՄՐՈՒՆ, ԱՅՈ՛, ՏՈՆԵՐ ԵՆՔ ՊԱՐՏՔ
 
«Գյումրին ԱՊՀ 2013 թ. մշա­կու­թա­յին մայրաքաղաք» ծրագրի շրջա­նակ­նե­րում ԳԱԱ ՇՀՀ կենտրոնը նոյեմ­բերի 13-ին Գյումրու ժողովրդական ճարտա­րա­պե­տության և քաղաքային կենցաղի թան­գարանի բակում անցկաց­րեց Հացի փառատոն /ծրագրի ղեկա­վար՝ կենտ­րո­նի ավագ գիտաշխատող Կարինե Սա­հակ­յան, համադրող՝ Ռոզա Հովհան­նիս­յան/: Շիրակի մարզի ազգաբնակչությունը և Գյումրի քաղաքի տասնյակ  հազա­րա­վոր բնակիչները տոնը դարձրին ԱՊՀ ժողովուրդների տոնախմբություն: Հացի փառատոնը ծառայեց ազգային ավան­դույթների վերականգնման նպատակին, ժողովրդական մշակույթը,ազգային ծե­սե­րն ու տոներն ավելի կազմա­կերպ­ված դարձնելուն որպես համայնքի զար­գացման գրավական: Տոնին, որն անց­կացվում էր «Գյումրու օրվա» շրջանակ­ներում, մասնակցեցին նաև ՀՀ վարչա­պետ Տ.Սարգսյանը, ՀՀ մշակույթի նա­խարար Հ.Պողոսյանը, Շիրակի մարզ­պետ Ֆ.Ցոլակյանը, Գյումրու քաղա­քապետ Ս.Բալասան­յանը, բազմաթիվ հյու­րեր Սփյուռքից և արտերկրից:  Տոնին հացարարման իրենց մշա­կույ­թով մասնակցեցին Շիրակի մարզի գրե­թե բոլոր գյուղերը, Արագածոտնի մար­զի մի շարք  գյուղերի բնակ­չու­թյու­նը, ինչպես նաև Հայաստանի ազգա­գը­րա­­­կան տարբեր շրջանների ներկայա­ցու­­ցիչներ: Հացատոնը Գյումրիում սկս­վեց Անդաստանի կարգով: Տոնի մաս­նա­կիցներին բաժանվեցին խաչ­բուռ­ներ, ցորենից հյուսված կենաց ծառեր: Տոնա­կա­տարության վայրում հողամշա­կույ­թով ներկայացվեց Շիրակի մարզի քար­տե­զը /նկարիչ՝ Ե.Մեյրոյան/:
Տեղանքը զար­­դար­ված էր հատիկապաշտություն ար­­տահայտող խորհրդանիշերով /Աշո­րա աստվածուհու, Արևագալի, արու և էգ թռչունների ցորնազարդ կոլաժներ/, ցու­ցադրվեցին հայկական ավանդական գոր­գեր, արծաթե ապարանջաններ, կա­նա­ցի գոտիներ՝ ռիթմիկ կրկնվող հաս­կե­րի պատկերներով: Գեղարվեստական ցուցադրում­նե­րով հացարարմանը նվիրված տոնին մաս­նակցեցին բազմաթիվ նկարիչներ ու ար­վեստագետներ, անհատ ստեղծա­գոր­­ծողներ /ԼԱգուլեցի, Ս.Մկրտչյան, Հ.Վար­դանյան, Վ.Թոփչյան և այլք/: Տոնակատարությանը ազգագրական ոգի ու շունչ հաղորդեցին «Կարին» ավան­դա­­կան երգի-պարի համույթը /գեղ. ղե­կա­վար՝ Գ.Գինոսյան/, Գյումրու Սբ Յոթվերք եկեղեցու երգչախումբը, ԳՊՄԻ-ի ե­րաժշտության բաժնի երգ­չա­խումբը, Դա­­վիթ և Արմենուհի Ամալ­յան­ների, ճա­նաչված  տենոր Վանո Թադեոյի կատարումները, որոնք բացա­ռապես նվիրված էին հացին ու հողին, գութանի փառա­բան­մանը: Տոնական օրվա կիզա­կե­տը թոն­րի հիմնարկեքն էր՝մասնակցությամբ Գյումրու մի քանի նախա­կրթա­րան­­նե­րի սա­­ների, որոնք իրենց ձեռնա­փե­րի մեջ սր­բազան դողով պահել էին ցո­րենի հա­տիկ­ներ՝ թոնրի հիմքում շաղ տա­լու հա­մար:

Տոնակատարության ընթացքում եղան նաև մի շարք ցուցադրություններ՝ բրուտագործների աշխատանքների, Շիրակի մարզի հացամշակութային բույսերի ընտրանու, ավանդական տարբեր ուտեստների, հացարարման տարբեր փուլերի, հացի հետ կապված հավատալիքների ու պաշտամունքային ձևերի: Տոնի ընթացքում բաժանվեց լավաշ հացի մատաղ: Որպես ամփոփում տոնական օրվա՝ հնչեց «հաց» բառը աշխարհի տարբեր լեզուներով: Հացի տոնի խորհուրդն էր՝ միավորել մարդկանց, այն դարձնել հոգեվիճակ, դարձ կատարել դեպի այն արժեքները, որոնք ապրեցնող են և վկայում են մեր ժողովրդի արարող ոգին: Հացի փառատոնի հաջողությունն ակնհայտ էր, ինչն էլ հանդիսացավ այն ավանդական դարձնելու գրավական:

 

  Հայաստանի Հանրապետություն
Շիրակի մարզ, քաղաք Գյումրի,
Վազգեն Սարգսյան - 5
ՀՀ ԳԱԱ Շիրակի հայագիտական
հետազոտությունների կենտրոն
Քաղաքային՝ +374 312 69974, 61353 
Բջջային՝ +374 94411228
Էլ. փոստ՝  hkentron@mail.ru
 
shirakcenter.sci.am © 2011-2017