ՀՀ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱ
ՇԻՐԱԿԻ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ

 

 

 

 

   
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ, ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶ, ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ - 5, ՀՀ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՇԻՐԱԿԻ ՀԱՅԳԻՏԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ
 
 
ԳՅՈՒՄՐԻՆ ԱՊՀ 2013թ. ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՄԱՅՐԱՔԱՂԱՔ

«ԱՎԱՆԴԱԿԱՆ / ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ՓԱՌԱՏՈՆ

ԵՎ ԱՇՈՒՂԱԿԱՆ ԵՐԳԻ ՓԱՌԱՏՈՆ»
«Գյումրին՝ ԱՊՀ 2013թ. մշակու­թա­յին մայրաքաղաք» միջպետական ծրագրի շրջանակներում 2013թ. հոկ­տեմ­­բերի  4-5-ը ԳԱԱ Շիրակի հայագի­տական հետազոտությունների կենտրոնն  անցկացրեց «Ավանդական երա­ժշ­տու­թյան և աշուղական երգի միջազ­գա­յին փառատոն, որին մասնակցեցին շուրջ 50 վարպետ-կատարողներ, երաժշտական և պարային խմբեր, ար­վես­տագետներ Հայաստանի Հանրապե­տու­թյունից, Տաջիկստանից, Ղազախստանից և Թուրքմենիայից:  Հոկտեմբերի 2-ին փառատոնի շրջա­նակներում Գյումրու «Բեռլին» հյուրերի տանն անցկացվեց Կլոր սե­ղան՝ «Արևելյան ավանդական երաժշտության զար­գաց­ման արդի միտում­ները» թեմայով, որը նվիրված էր արևե­լյան դասական ե­րա­ժշտության ոլորտներից մեկին՝ մուղամաթին: Հայ ունկն­դրին պատմա­տե­սական ուսումնա­սիրու­թյունների հի­ման վրա ներկայաց­վեց տաջիկական Շաշմակոմ ժանրային համակարգի ավանդական նկարագիրն ու արդի զար­գա­­ցումների հանգա­մա­նալի վերլու­ծու­թ­յունը: Համերգ-դասա­խո­սությամբ հանդես եկավ Տաջիկստանի Հանրապե­տու­թյան ժողովրդական արտիստ, արվես­տա­­գիտության թեկնա­ծու, Դուշանբեի «Նա­վո» ավանդական երաժշտության ա­կադեմիայի տնօրեն Աբդուվալի Աբ­դու­­ռաշիդովը:Հաջորդիվ ծավալված աշ­խույժ երկխոսությամբ երևակվե­ցին մի շարք զուգահեռներ և ազգա­յին ինքնու­թյան դրսևորումներ հայ­կա­կան ու տաջ­կա­կան բանավոր ավան­դույթի պրոֆե­սիո­նալ երաժշտության այս ոլորտում: Հոկտեմբերի 3-ին ԳԱԱ Շիրակի հա­յագիտական հետազոտությունների կենտրոնում տեղի ունեցավ թեմատիկ քն­­նարկում՝ ԱՊՀ երկրներում երաժշ­տա­­կան հնէաբանության տարբեր ո­լորտ­­ներում կատարվող աշխա­տանք­ների, նոր ձեռքբերումների և դրանց համադրման, մշակութային զուգահեռ­ների անհրաժեշտ անցկացման վերա­բեր­յալ: Կենտրոնի տնօ­րեն՝  բան. գիտ. դոկտոր Ս.Հայրա­պետ­յանը, գիտքարտուղար՝ արվեստագի­տության թեկնածու Հ.Հարությունյանը, Թուրքմենիայի Պատմության ինստի­տուտի գիտաշխատողներ՝ պատմական գիտությունների թեկնածուներ Դուրդի­մուրադ Աննաևը և Ջումադուրդի Աննո­րազովը: Հայ հնագետնների, երաժ­շտա­գետների հետ քննարկվեցին պեղածո նվա­գարանների, դրանց ծա­գում­նա­բա­նու­թյան և ավանդական երաժշտության մեջ կրած փոխակեր­պում­ների ուսում­նա­սիրման խնդիրներ: Փառատոնի հանդիսավոր բացումը և առաջին համերգը տեղի ունեցան հոկ­տեմբերի 4-ին Գյումրու «Հոկտեմ­բեր» մշակութային կենտրոնում:Նա­խա­սը­րահում, որտեղ բացվել էր ՀՀ մշա­կույթի վաս­տակավոր գործիչ, նկար­չուհի Սու­սան­նա Մկրտչյանի Ալեքսանդրապոլ-Գյումրու քաղաքային մշակույթին նվիր­ված գեղանկարչական աշխատանքների ու կոլաժների ցուցադրությունը, հան­դես եկան Գյումրու քաղաքա­պետա­րա­նի, արվեստի դպրոցների դհոլահար­նե­րի և պարային խմբերը՝ավանդա­կան պա­րերի ժամանակակից բեմա­դրու­թ­յամբ: Աշուղ Շերամի «Ամեն առա­վոտ» երգը որպես կանացի ծանր պար, ներ­կա­յացրեց մենապարուհի Հ.Մկրտ­չյա­նը՝ Ալեքպոլի ավանդական հագուս­տի ար­դի­ականացված նմուշով: Փառատոնի հանդիսավոր բացումն սկսվեց կենտրոնի դահլիճում՝ ողջույնի և բարեմաղթանքների ջերմ ելույթ­ներով: Հանդես եկան Գյումրու փոխքա­ղա­քա­պետ Ռ.Սանոյանը, Շիրակի մարզ­պետի խորհրդական Հ.Կիրա­կոս­յանը, Գյում­րու քաղաքապետարանի մշա­կույթի բաժ­նի վարիչ Ա.Կա­րա­պետ­յանը, ՀՀ ԳԱԱ ՇՀՀ կենտրոնի գիտքար­տուղար, փառատոնի աշխատանքների համա­կար­­գող Հ.Հարությունյանը: Բա­նա­խոս­նե­րը կարևորեցին փառատոնը Գյումրու ա­վանդական երաժշտական մշակույթի հան­րահռչակման, հասարա­կության մեջ ազգային ոգու և ինքնու­թյան ամրա­պնդման տեսանկյուններից: Այնուհետև հատուկ ծրագրով հան­դես եկան Գյումրու ժողովրդական նվա­գա­րանների պետական նվագա­խումբն ու մենակատարները /երգիչներ՝ Մ.Մալ­խասյան,Ն.Հարությունյան,Ա.Մի­րաք­յան, Կ.Մայիլյան, թառահար Հ.Մու­րադ­յան, դուդուկահարՏ.Կարա­պետ­յան/, գյումրեցի կատարողներ, միջազ­գային մրցույթների դափնեկիրներ Գ.Նորոյա­նը, Կ.Շաբոյանը, Ա.Վալես­յանը: Տաջի­կա­­կան «Նավո» և «Իրոք» մակոմներով ելույթ ունեցավ Տա­ջիկ­ստա­նի Հանրա­պե­տության ժողովրդա­կան արտիստ Ա. Աբ­դուռաշիդովը: Փառատոնին համերգային ընդ­գրկուն և բազմաժանր ծրագրով հան­դես եկավ նաև ավանդական երաժշ­տու­թյան նորաստեղծ «Նարեկացի» ան­սամբլը /գեղ. ղեկավար՝Հովիկ Սահակ­յան/, որ­տեղ ընդգրկված էին նաև հայ­կա­կան հնագույն տավիղ, սանթուր և քամանչա նվագարանների ճշգրիտ կրկնօրի­նակ­ները: Հնչեցին հայ ժողո­վրդական, միջ­նա­դարյան գուսանական և հոգևոր եր­գե­րի եզակի նմուշներ: Համերգային ծրագրում յուրահա­տուկ տեղ էին զբաղեցրել խիստ ավան­դական ժանրերի արդի մեկնաբանում­ներ՝ վկայելով ավանդույթների պատ­շաճ և բնահուն զարգացման և արդիա­կա­նացման  հնարավորությունների մա­սին: Հոկտեմբերի 5-ին Գյումրու Աշուղ Շե­րամի անվան երաժշտական դպրոցի դահլիճում տեղի ունեցավ մուղամի վար­պետների համերգ-հանդիպում, որի բո­վանդակային հիմնա­դրույթները ծա­վալ­վեցին արևելյան հնագույն դասա­կան ժանրերից մեկի՝ մուղամի ազգային ինք­նատիպ նկարա­գրի, գեղագիտական ու գեղարվես­տա­կան պատշաճ մատուց­ման, ավան­դա­կան նվագարանների նը­վա­գացանկում նրա տեղի ու ան­հրա­ժեշ­տու­թյան, հատկապես մեզանում որո­շա­կի կարծրատիպերից ձերբազատ­վե­լու հիմ­նախնդիրների շուրջ: Գյումրեցի վար­պետ­ների նվագին ու դիտարկում­նե­­րին համահունչ էին Տաջիկստանի Հան­րա­պետության ժողովրդական ար­տիստ Ա.Աբդուռաշիդովի տեսակետնե­րը բանա­վոր ավանդույթի այս կարևոր ժանրի մեր­օրյա դրսևորումների ստեղ­ծա­գոր­ծական փնտրտուքների ու լու­ծում­ների մասին:Հայ ևտաջիկ վար­պետ­ները հա­մա­դրեցին դասական Չար­գյահ մու­ղամի մեկնաբանությունները:  Հոկտեմբերի 5-ին Գյումրու «Պրոգ­րես» համալսարանի դահլիճում տեղի ու­նեցավ հայ աշուղական երգի համերգ-մր­ցույթ, որին մասնակցեցին չորս ա­շուղ­­­ներ՝ սազանդարների անսամբլի /քա­­­­մանչա, թառ, ուդ, դուդուկ, դհոլ/ նվա­գակցությամբ: Միայն հեղինակային կատարումներով հանդես եկան աշուղ­ներ Երամը/Երևան/, Աստղանուշը /Ե­րևան/, Սահանուշը /Սպիտակ/ և շի­րակ­ցի միակ աշուղ Արամայիսը /Կրա­սար-Գյումրի/:Աշուղական ավան­դա­կան տաղաչափությամբ հորինված եր­գե­րի ծավալուն շարքն ավարտվեց ա­շուղ­ների հարց ու պատասխան երգե­րով, որոնք հիշեցրին հեռավոր աշու­ղա­կան
մեջլիսների սրամիտ հարցերն ու վարպետ պատասխանները: Մերօրյա աշուղներին լիովին հաջողվեց դահլի­ճում ստեղ­­­ծել և տևականորեն պահել աշու­ղական անմիջական երգաստեղ­ծու­թյան և մրցակցության թեժ մթնո­լոր­տը, ինչը հնագույն այս արվեստի ավան­դա­­կա­նու­թյան վիթխարի ներուժի վկա­յու­­թյունն էր: Գյումրու «Ավանդական երաժշ­տու­թյան միջազգային փառատոն»-ը ա­շուղական մրցույթի շիկացած ստեղ­ծա­գոր­ծական մթնոլորտում էլ ամփոփ­վեց ոչ միայն մասնակից աշուղների ջերմ բարեմաղթանքներով, այլև կազ­մակերպիչ՝ ՇՀՀ կենտրոնի տնօրեն Ս. Հայ­­րապետյանի խոսքով այն մասին, որ Գյում­րիում վաղուց հասունացել է և այ­ս­օր կենսականորեն անհրաժեշտ է հիմ­նել ավանդական երաժշտության կենտ­րոն՝ խնամքով ի մի բերելով Ալեք­պոլ-Լե­նինականի հմուտ վարպետ-կա­տա­րող­ների ձայնագրություններն ու դը­րանց ուսումնասիրությունները, ավե­լաց­նելով մերօրյա ժամանակակից կա­տա­րումները՝ վառ պահելով ավան­դա­կան բանավոր արվեստի չխամրող հը­մայք­­ն  ու գեղագիտական ներգոր­ծու­թյունը: Փառատոնը գնահատվեց որպես յու­րօրինակ խթան՝վերականգնելու և շա­­­րունակ զարգացնելու Գյումրու աշու­ղա­կան դպրոցի ավանդույթները: Փա­ռա­տոնի շրջանակներում տեղի ունե­ցած հան­դիպումները, որոնք վերած­վե­ցին ստեղծագործական երկխոսու­թյուն­ների, անտարակույս, շարունակվելու են հեռանկարային ծրագրերում:

 

  Հայաստանի Հանրապետություն
Շիրակի մարզ, քաղաք Գյումրի,
Վազգեն Սարգսյան - 5
ՀՀ ԳԱԱ Շիրակի հայագիտական
հետազոտությունների կենտրոն
Քաղաքային՝ +374 312 69974, 61353 
Բջջային՝ +374 94411228
Էլ. փոստ՝  hkentron@mail.ru
 
shirakcenter.sci.am © 2011-2017