8 |
ՇՀՀԿ ՊՈԱԿ կարող է գիտական կամ գիտատեխնիկական համագործակցություն իրականացնել
օտարերկյան իրավաμանական և ֆիզիկական անձանց հետ օրենսդրությամբ սահմանված կարգով,
կնքելով համապատասխան պայմանագրեր և համաձայնագրեր, մասնակցել միջազգային գիտական
ընկերությունների ու միությունների գործունեությանը: |
9 |
ՇՀՀԿ ՊՈԱԿ կարող է իրականացնել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները՝
|
|
ա) գիտամեթոդական, գիտակրթական և գիտատեխնիկական խորհրդատվության մատուցում
բ) մասնագիտական վերապատրաստում և վերավորակավորում
գ) գիտատեխնիկական հետազոտությունների և մշակումների իրականացում
դ) պետական առաջադրանքի կատարումից ազատ շարժական և անշարժ գույքի վարձակալության հանձնում:
|
10 |
Ձեռներկատիրական գործունեությունից ստացած շահույթն ուղղվում է ՇՀՀԿ ՊՈԱԿ կանոնադրական
խնդիրների իրականացմանը: |
11 |
ՇՀՀԿ ՊՈԱԿ կարող է լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներով զμաղվել միայն լիցենզիայի առկայության դեպքում |
|
III ՇՀՀԿ ՊՈԱԿ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ |
12 |
ՇՀՀԿ ՊՈԱԿ կառավարումն իրականացնում են հիմնադիրը՝ Հայաստանի Հանրապետությունը ի դեմս կառավարության, դրա լիազորագրված մարմինը ի դեմս ՀՀ ԳԱԱ և գործադիր մարմինը ի դեմս ՇՀՀԿ ՊՈԱԿ տնօրեն: |
13 |
Հիմնադիր լիազորություններըկ սահմանվում են «Պետական և ոչ պետական կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով: |
14 |
ՀՀ ԳԱԱ լիազորություններն են |
|
ա) սահմանված կարգով ՇՀՀԿ ՊՈԱԿ հիմնարկենրի, մասնաճյուղերի կամ ներկայացուցչություն ների ստեղծումը,
բ) ՇՀՀԿ ՊՈԱԿ կառավարման համակարգի սահմանումը,
գ) ՇՀՀԿ ՊՈԱԿ կառավարման մարմինների ձևավորումը և դրանց լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը,
դ) ՇՀՀԿ ՊՈԱԿ գործունեության նկատմամբ վերահսկողության իրականացումը,
ե) ՇՀՀԿ ՊՈԱԿ տնօրենի Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանների, հրահանգների, կարգադրությունների ու ցուցումների կասեցումը կամ դրանք ուժը կորցրած ճանաչելը,
զ) ՇՀՀԿ ՊՈԱԿ ամրացված պետական սեփականության օգտագործման և պահպանության նկատմամբ վերահսկողության իրականացումը,
է) ՇՀՀԿ ՊՈԱԿ լուծարման հանձնաժողովի ստեղծումը և լուծարման հաշվեկշռի հաստատումը,
ը) «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքով, հիմնադրի որոշումներով և սույն կանոնադրությամբ նախատեսված գործառույթների իրականացումը:
|
15 |
ՇՀՀԿ ՊՈԱԿ ընթացիկ գործունեության ղեկավարումն իրականացնում է տնօրենը, որը
պատասխանատու է ՇՀՀԿ ՊՈԱԿ գործունեության համար: Տնօրենին պաշտոնի նշանակում և
պաշտոնից ազատում է լիազորված պետական մարմինը: |
16 |
ՇՀՀԿ ՊՈԱԿ տնօրենի թեկնածությունն առաջարկելու իրավունք ունեն ՀՀ ԳԱԱ համապատասխան բաժանմունքի μյուրոն, ՇՀՀԿ ՊՈԱԿ գիտական խորհուրդը, ՇՀՀԿ ՊՈԱԿ գիտական անձնակազմը և
տվյալ մասնագիտության գծով ՀՀ ԳԱԱ-ի անդամները: Թեկնածուներն առաջադրվում են փակ գաղտնի
քվեարկությամμ ձայների պարզ մեծամասնությամբ:Թեկնածուները կարող են ներկայացնել ՇՀՀԿ
ՊՈԱԿ գիտական և գիտակազմակերպական աշխատանքների վերաբերյալ իրենց առաջարկությունները, որոնք քննարկվում են μաժանմունքի ընդհանուր ժողովում ՇՀՀԿ ՊՈԱԿ գիտական խորհրդի նեկայացուցիչների մասնակցությամբ: |
17 |
ՇՀՀԿ ՊՈԱԿ տնօրենը կարող է պաշտոնից ազատվել կազմակերպության գիտական անձնակազմի
առաջարկությամμ փակ գաղտնի քվեարկության հիման վրա, համապատասխան μաժանմունքի
առաջարկությամμ և ՀՀ ԳԱԱ-ի նախագահության որոշմամբ: |
18 |
ՇՀՀԿ ՊՈԱԿ տնօրենը՝
|
|
ա) հրականացնում է ՇՀՀԿ ՊՈԱԿ ընդհանուր ղեկավարումը,
բ) պատասխանատու է ՇՀՀԿ ՊՈԱԿ գիտական ուղղությունների ընտրության և իրականացման համար,
գ) կենսագործում է գիտական խորհրդի և վերադաս մարմինների որոշուները,
դ) հետևում է ՇՀՀԿ ՊՈԱԿ ֆինանսական և նյութատեխնիկական ապահովվածությունն ու գիտական
թեմաների կատարմանը,
ե) հաշվետու է ՀՀ ԳԱԱ նախագահությանը ինստիտուտի գիտական խորհրդի և
կոլեկտիվին՝ ՇՀՀԿ ՊՈԱԿ գործունեության համար,
զ) առանց լիազորագրի հանդես է գալիս ՇՀՀԿ ՊՈԱԿ անունից, ներկայացնում դրա շահերը և կնքում
գործարքներ,
է) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամμ, հիմնադիր ու լիազորված մարմնի որոշուներով
սահմանված կարգով տնօրինում է ՇՀՀԿ ՊՈԱԿ գույքը այդ թվում ֆինանսական միջոցները,
ը) տալիս է ՇՀՀԿ ՊՈԱԿ անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում
վերալիազորման իրավունքի լիազորագրեր,
թ) իականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհակասող և ՇՀՀԿ ՊՈԱԿ
կառավարման այլ մարմինների չվերապահված այլ լիազորություններ:
|
19 |
Տնօրենի ներկայացմամբ գիտական հարցերի գծով փոխտնօրենը և գիտական քարտուղարը ընտրվում
են գիտական խորհրդում, բաց քվեարկությամբ, ձայների պարզ մեծամասնությամμ և հաստատվում
բաժանմունքի բյուրոյում, հինգ տարի ժամկետով: |
20 |
Գիտական հարցերի գծով փոխտնօրենը և գիտկանա քարտուղարը ժամկետից շուտ կարող են
ազատվել զբաղեցրած պաշտոնից, բաժանմունքի բյուրոյի կողմից՝ տնօրենի առաջարկով: |
21 |
Գիտական հարցերի գծով փոխտնօրենի և գիտական քարտուղարի իրավունքներն ու պարտականությունները որոշվում են տնօրենի կողմից: |
22 |
ՇՀՀԿ ՊՈԱԿ գիտական խորհուրդն այդ կազմակերպության գիտական և գիտատեխնիկական
գործունեությունը համակարգող կոլեգիալ մարմինն է: Գիտական խորհրդի կառուցվածքը և
անդամների թիվը, տնօրենի առաջարկությամբ, հաստատում է ՀՀ ԳԱԱ-ի համապատասխան
բաժանմունքի բյուրոն: Ի պաշտոնե գիտական խորհրդի կազմի մեջ մտնում են՝ տնօրենը, գիտական
գծով փոխտնօրենը, գիտական քարտուղարը, արիկոմի նախագահը և երիտասարդ գիտնականների
խորհրդի նախագահը: ՀԱԻ ՊՈԱԿ առաջատար գիտնականները, տնօրենի ներկայացմամμ, ինչպես
նաև գիտական անձնակազմի առաջադրմամμ, գիտական խորհրդի կազմումը ընտրում են գիտական
անձնակազմի ընդհանուր ժողովում (համաժողովում) փակ գաղտնի քվեարկությամμ՝ ցուցակային
կազմի ձայների պարզ մեծամասնությամբ: ՇՀՀԿ ՊՈԱԿ չաշխատող ճանաչված մասնագետները
գիտական խորհրդի անդամ են ընտրվում տնօրենի ներկայացմամբ՝ μաց քվեարկությամբ: Ի պաշտոնե
և հրավիրված անդամների թիվը չպետք է գերազանցի գիտական խորհրդի անդամների թվի մեկ
երրորդը: |
23 |
Գիտական խորհրդի նախագահն ընտրվում է փակ գաղտնի քվեարկությամբ: Գիտակնա խորհուրդն
իրավասու է ընդունելու որոշումներ, եթե նիստին մասնակցում է նրա կազմի առնվազն երկու երրորդը:
Գիտական խորհուրդի որոշումն ընդունված է համարվում, եթե դրա օգտին քվեարկել է ներկաների
կեսից ավելին: Որոշումն ընդունվում է μաց քվեարկությամբ, եթե գիտական խորհուրդը որոշում չի
ընդունում փակ գաղտնի քվեարկություն կատարելու մասին: |
24 |
ՇՀՀԿ ՊՈԱԿ գիտական խորհուրդը՝ |
|
ա) քննարկում և հաստատում է ՇՀՀԿ ՊՈԱԿ գիտական հետազոտությունների հիմնական ուղղությունները, գիտահետազոտական աշխատանքների թեմատիկան ու ծրագրերը, գիտական կադրերի պատրաստման, միջազգային գիտական համագրծակցության հարցեր.
բ) համակարգում է գիտական թեմաներով կատարվող աշխատանքները.
գ) քննարկման և հրատարակության է երաշխավորվում ՇՀՀԿ ՊՈԱԿ աշխատողների ու տվյալ մասնագիտությամբ ՇՀՀԿ ՊՈԱԿ աշխատող այլ հեղինակների պլանային արտապլանային մենագրությունները, ժողովածուներ և այլն.
դ) առնվազն տարեկան մեկ անգամ քննարկում և հաստատում է տնօրենի և գիտական ստորաբաժանումների ղեկավարների հաշվետվություններն ու առաջարկությունները ՇՀՀԿ ՊՈԱԿ գիտական գործունեության վերաբերյալ.
ե) քննարկում է գիտության զարգացման հրատապ հարցեր, լսում գիտական հաղորդումներ.
զ) նշանակալի գիտական աշխատանքները, գյուտերն ու հայտնագործություններն առաջադրում է պարգևների, կազմակերպության գիտնականներին ներկայացնում գիտական կոչումների շնորհման ու առաջադրում ՀՀ ԳԱԱ -ի կազմում ընտրվելու համար.
է) ընտրում է ՇՀՀԿ ՊՈԱԿ հրատարակությունների խմμագիրներին, հաստատում խմբագրության կազմը:
|
25 |
ՇՀՀԿ ՊՈԱԿ ունի գիտական աստիճաններ, շնորհող մասնագիտական խորհուրդ, որի կազմի մեջ
մտնում են ինստիտուտի ԳԱԱ համակարգի և բաժինների առաջատար գիտնականները: |
|
IV ՇՀՀԿ ՊՈԱԿ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ |
26 |
ՇՀՀԿ ՊՈԱԿ կառուցվածքը մշակում է տնօրենը և հաստատվում գիտականխորհրդում: Այն ենթակա է
հետագա փոփոխությունների, լրացուների, ելնելովինստիտուտի հետազոտությունների հիմնական
ուղղություններից և ընթացիկխնդիրներից: |
27 |
ՇՀՀԿ ՊՈԱԿ կառուցվածքային ենթաμաժիններն են՝ գիտահետազոտական բաժինը, լաբորատորիան,
խումբը, թեմատիկ խումμը: Դրանք իրականացնում են հիմնարար և կիրառական հետազոտություններ,
մշակում և կատարելագործում գիտական հետազոտություններ, մեթոդաμանությունը և մեթոդիկան,
ապահովում գիտելիքների համապատասխան բնագավառի զարգացման հաջորդականությունը,
պատրաստում բարձրորակ գիտական կադրեր: |
28 |
Գիտահետազոտական μաժինը ինստիտուտի որոշակի ուղղություն ունեցող գիտական հիմնական
միավորն է: Բաժինը վրում է տվյալ ուղղության ողջ գիտական, դաշտային-հետազոտական և
կազմակրպչական աշխատանքները: |
29 |
ՇՀՀԿ ՊՈԱԿ գիտահետազոտական ստորաμաժանումների ղեկավարներն ընտրվում են
կազմակերպության գիտական խորհրդի կողմից 5 տարի ժամկետով: Ընտրությունների, պայմանների և
ժամկետների մասին մեկ ամիս առաջ մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով
տրվում է հայտարաություն: |
30 |
Գիտական ստորաμաժանումների ղեկավարների թեկնածուներ առաջադրելու իրավունքը պատկանում
է տնօրենին, ՇՀՀԿ ՊՈԱԿ գիտական խորհրդին կամ ստորաբաժանման գնիականանձնակազմին:
Թեկնածուների առաջադրման համար փաստաթղթերը ներկայացվում են կազմակերպության գիտական
քարտուղարին: Գրանցվում են այն թեկնածուները, ովքեր տալիս են ընտրություններին մասնակցելու
մասին գրավոր համաձայնություն: Գիտահետազոտական համապատասխան ստորաբաժանման
գիտական անձնակազմն իր ժողովում քննարկում է μոլոր գրանցված թեկնածուները և փակ գաղտնի
քվեարկությամբ, գիտական անձնակազմի անդամների առնվազն 2/3-ի մասնակցությամբ, իր կարծիքն է
հայտնում յուրաքանչյուր թեկնածության վերաբերյալ: Քնարկման և քվեարկության արդյունքների
մասին արձանագրությունը ներկայացվում է ՇՀՀԿ ՊՈԱԿ գիտական խորհուրդ: ՇՀՀԿ ՊՈԱԿ
իտահետազոտական ստորաբաժանման ղեկավարի պաշտոնում ընտրվելու մասին որոշումն
ընդունվում է գիտական խորհրդի կողմից փակ գաղտնի քվեարկությամբ ցուցակային կազմի ձայների
պարզ մեծամասնությամբ: Եթե քվեարկության երկու փուլի ընթացքում ընտրությունը չի կայանում,
ապա գիտահետազոտական ստորաբաժանման ղեկավարի պաշտոնակատարի նշանակման (2տարի
ժամկետով) մասին որոշումն ընդունում է ՇՀՀԿ ՊՈԱԿ տնօրենը: |
31 |
ՀՀ ԳԱԱ -ի անդամներին գիտահետազոտական ստորաμաժանումների ղեկավարների պաշտոններում
նշանակում է ՇՀՀԿ ՊՈԱԿ տնօրենը 5տարի ժամկետով, առանց մրցույթի և ընտրությունների: |
32 |
Տնօրենի ընդհանուր հարցերի կամ վարչատնտեսական մասի գծով տեղակալը նշանակվում է տնօրենի
կողմից՝ համաձայնեցնելով լիազորված մարմնի հետ: |
33 |
Ինստիտուտի գլխավոր հաշվատահը նշանակվում է տնօրենի կողմից ՀՀ ԳԱԱ
ֆինանսատնտեսագիտական բաժնի և կենտրոնական հաշվապահության համաձայնությամբ: |
|
|
|
Գլխավոր հաշվապահի իրավունքները որոշվում են գործող օրենսդրությամբ: |
|
V ՇՀՀԿ ՊՈԱԿ ԳՈՒՅՔԸ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ |
34 |
ՇՀՀԿ ՊՈԱԿ անժամկետ անհատույց օգտագործման իրավունքով տիրապետում է իրեն ամրացված
գույքը: |
35 |
ՇՀՀԿ ՊՈԱԿ գույքը և ֆինանսական միջոցները ձևավորվում են՝ |
|
ա) Հայաստանի Հանրապետության պետական ֆյուջեից հատկացված տրանսֆեկտներից.
բ) ՀՀ ԳԱԱ-ի կողմից տրամադրված միջոցներից.
գ) ձեռնարկատիրական գործունեությունից գոյացած միջոցներից.
դ) իրավաμանական անձանց և քաղաքացիների կամավոր վճարումներից ու նվիրատվությունից.
ե) դրամաշնորհներից.
զ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհակասող այլ միջոցներից:
|
36 |
ՇՀՀԿ ՊՈԱԿ պետական առաջադրանքի կատարումից ազատ շենքերն ու շինությունները, հողատարծքը,
ինչպես նաև արտադրական, պահեստային և մյուս կառույցները, ժամանակավորապես չօգտագործվող
սարքավորուներն ու փոխադրամիջոցները, ՀՀ ԳԱԱ-ի թույլտվությաոμ, կարող է ժամանակավորապես
վարձակալության հանձնել այլ կազմակերպությունների: Ստացված վարձավճարը կարող է
օգտագործվել կազմակերպության կանոնադրական նպատակների իրականացման համար: |
|
VI ՇՀՀԿ ՊՈԱԿ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ |
37 |
ՇՀՀԿ ՊՈԱԿ կարող է վերակազմավորվել կամ լուծարվել հիմնադրի որոշմամբ (կամ) Հայաստանի
Հանրապետության օրենսդրությամμ նախատեսված դեպքերու ու կարգով: |
38 |
ՇՀՀԿ ՊՈԱԿ լուծարման դեպքում կազմակերպության պարտատերերի պահանջների բավարարումից
հետո մնացած գույքը ուղղվում է ՀՀ պետական բյուջե: |