ՀՀ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱ ՇԻՐԱԿԻ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ
Արմեն Սերգոյի Հայրապետյան ԳԱԱ ՇՀՀ կենտրոնի տնօրեն a.hayrapetyan@shirakcenter.sci.am
ԳԱԱ ՇՀՀ կենտրոնի գիտաշխատողների գիտական սեմինարներ - 2019
Ինգա Ավագյան 1. «Սարդուրյան տարեգրությունը պատմական Շիրակի մասին» - 2019 թ. հուլիս, Շիրակի մարզային գրադար: 2. «Ալեքսանդրապոլի ռազմական եկեղեցիների շուրջ» - 2019 թ. օգոստոս, Գյումրու քաղաքապետարանի կոնֆերենս դահլիճ:
Արտաշես Բոյաջյան 1. «Ալեքսանդրապոլի գավառի սահմանների վարչատարածքային փոփոխությունները» - 2019 թ. օգոստոս, ՇՀՀ Կենտրոնի դահլիճ:
Լարիսա Եգանյան 1. «2018թ. Վաղ բրոնզիդարյան հուշարձանների պեղումները Շիրակում» - 2019 թ. մարտ, ՇՀՀ Կենտրոնի դահլիճ։ 2. «Ուրարտական մշակույթի նոր գտածոներ Շիրակից» - 2019 թ․ մայիս, ՇՀՀ Կենտրոնի դահլիճ։
Համազասպ Խաչատրյան 1. «Ազատանի հուշարձանախմբի 2018թ. պեղումների արդյունքները» - 2019 թ․ փետրվար, ՇՀՀ Կենտրոնի դահլիճ։ 2․ «Ջրափիի ջրասույզ դամբարանադաշտը» - 2019 թ․ փետրվար, ՇՀՀ Կենտրոնի դահլիճ։
Կարինե Ալեքսանյան 1. «Մարմնակրթական գործի կազմակերպումը Ալեքսանդրապոլի գավառում 1918-1923թթ: Վահան Չերազ» - 2019 թ․ հունիս, Շիրակի ուսուցիչների միություն գիտակրթական կենտրոն:
Հասմիկ Մատիկյան 1. «Բանահյուսական օրորոցային տեքստի լեզվա-բանագիտական քննություն» – 2019 թ․ հունիս, Շիրակի ուսուցիչների միություն գիտակրթական կենտրոն:
Լուսինե Պետրոսյան 1. «Մեծ Հայքը Օրոնտես-Երվանդի և նրա հաջորդների օրոք» - 2019 թ․ ապրիլ, ՇՀՀ Կենտրոնի դահլիճ:
Կարինե Բազեյան 1․ «Ալեքսանդրապոլի քաղաքային կենցաղն ու մշակույթը XIX դ.վերջի- XX դ. սկզբի լուսանկարներում» – 2019 թ․ մայիս, ՇՀՀ Կենտրոնի դահլիճ: 2․ «Ալեքսանդրապոլցիների ավանդական ամուսնական սովորույթներն ու հարսանիքը» – 2019 թ․ հոկտեմբեր, ՇՀՀ Կենտրոնի դահլիճ:
Կարինե Սահակյան 1. «Տոներն ու տոնական մշակույթը Շիրակի մարզում։ Զատիկ» – 2019 թ․ ապրիլ, Շիրակի սոցիալ-կրթական կենտրոն:
Գևորգ Այվազյան 1. «Ալեքսանդրապոլի ազատագրական խմբակի գործունեությունը» - 2019 թ. մարտ, ՇՀՀ կենտրոնի դահլիճ: 2. «Կանանց մասնակցությունը Ալեքսանդրապոլ և Կարս քաղաքների հասարակական կյանքին /XIX դ․ II կես- XX դ․ սկիզբ/» - 2019 թ. հոկտեմբեր, ՇՀՀ կենտրոնի դահլիճ:
Արկադի Ակոպով 1. «Տայքի ամրաշինական կառույցները» - 2019 թ․ նոյեմբեր, ՇՀՀ Կենտրոնի դահլիճ:
Արմեն Հայրապետյան 1. «Ռուսական իշխանությունների ժողովրդագրական քաղաքականությունն Արևելյան Հայաստանում XIXդ. և XXդ. սկզբին (Ալեքսանդրապոլի գավառի օրինակով)» - 2019 թ. հունիս, ՇՀՀ կենտրոնի դահլիճ: 2. «Ս.Դ. Հնչակյան կուսակցության Ալեքսանդրապոլի «Արագած» մասնաճյուղի գործունեությունը 1895-1904թթ.» - 2019 թ. հոկտեմբեր, ՇՀՀ կենտրոնի դահլիճ:
Հասմիկ Հարությունյան 1. «Կոմիտասը և իր ժամանակը» - 2019 թ․ ապրիլ, Գյումրու արվեստների ակադեմիայի մեծ դահլիճ 2. «Կոմիտասի շիրակյան գրառումները» - 2019 թ․ օգոստոս, Հառիճավանքի Թրբանճեան ընծայարան
Բենիկ Վարդանյան /հայցորդ/ 1. «Հին Հայաստանի Ուշ Բրոզի դարի էլիտայի ներկայացուցիչների թաղման ծիսակարգը» - 2019 թ․ մայիսի առաջին շաբաթ, ՇՀՀ Կենտրոնի դահլիճ:
Վարդուհի Մելքոնյան /ասպիրանտ/ 1․ «Լենինականի խորհրդային շրջանի ընտանիքի ազգագրական ուսումնասիրության շուրջ» - 2019 թ․ օգոստոս, ՇՀՀ Կենտրոնի դահլիճ:
Անդրանիկ Շահինյան /հայցորդ/ 1․ «էթնիկ կոնֆլիկտներ ու էթնիկ ռիսկեր . թուրք հասարակության օրինակով: էթնիկական ինքնության վարքային դրսեվորումները » - 2019 թ․ ապրիլ, ՇՀՀ Կենտրոնի դահլիճ։
ՀՀ ԳԱԱ ՇԻՐԱԿԻ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆԸ 2019թ. սեպտեմբերի 27-29-ին Գյումրիում գումարում է «ՇԻՐԱԿԻ ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ. ՀԱՅԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐ» 10-րդ միջազգային գիտաժողովը
Զեկուցումները պետք է նվիրված լինեն Հայաստանի պատմության, հնագիտության, ազգաբանության, բանագիտության, հայ մշակույթի հարցերին: Գիտաժողովին մասնակցելու հայտը /տես՝ կից/ և զեկուցման հիմնադրույթները /1-2 էջի սահմաններում, շարվածքը՝ հայերեն-sylfaen, ռուսերեն և անգլերեն-Times New Roman, տառաչափը՝ 12, միջտողայինը՝ 1,5/ խնդրում ենք ուղարկել կենտրոնի էլ. փոստին, մինչև մարտի 30-ը: Կազմհանձնաժողովի կողմից ընտրված մասնակիցները կտեղեկացվեն մինչև ապրիլի 20-ը, նրանց զեկուցումների հիմնադրույթները առանձին ժողովածուով կտպագրվեն նախքան գիտաժողովը: Գիտաժողովում արված զեկուցումները /մինչև 10 էջ, շարվածքը՝ հայերեն-sylfaen, ռուսերեն կամ անգլերեն-Times New Roman, տառաչափը՝ 12, միջտողայինը՝ 1,5/ հոդվածների տեսքով կհրատարակվեն գիտաժողովից հետո կենտրոնի «Գիտական աշխատություններ» պարբերական ժողովածուի հատորներում: Գիտաժողովը կունենա նաև հարուստ մշակութային ծրագիր: Գիտաժողովի աշխատանքային լեզուները՝ հայերեն, ռուսերեն և անգլերեն:
Կազմկոմիտեն հոգում է բոլոր հյուրերի սննդի, հանգստի և գիշերակացի ծախսերը:
ШИРАКСКИЙ ЦЕНТР АРМЕНОВЕДЧЕСКИХ ИССЛЕДОВАНИЙ НАН РА с 27 по 29 сентября 2016 г. проводит в Гюмри 10-ую международную научную конференцию “ИСТОРИКО-КУЛЬТУРНОЕ НАСЛЕДИЕ ШИРАКА: СОВРЕМЕННЫЕ ПРОБЛЕМЫ АРМЕНОВЕДЕНИЯ ”
Доклады должны посвящаться вопросам истории, археологии, этнологии, фольклористики и культуры Армении. Заявка на участие в работе международной научной конференции (форма прелaгается) и тезисы докладов (в объеме 1-2 страниц, набор: на армянском-Sylfaen, на русском и английском-Times New Roman, размер шрифта-12, междустрочный инт.-1.5) просим прислать на эл. почту Ширакского центра арменоведческих исследований НАН РА до 30 марта. Утвержденные оргкомитетом участники будут осведомлены до 20 апреля, тезисы их докладов опубликуются в отдельном сборнике до начала конференции. Доклады, сделанные на конференции (до 10 страниц, набор: на армянском-Sylfaen, на русском или английском-Times New Roman, размер шрифта-12, междустрочный инт.-1.5) будут опубликованы после конференции, в периодическом сборнике Центра «Научные труды». Конференция будет насыщена культурной программой.Рабочие языки конференции: армянский, русский, английский. Оргкомитет берет на себя расходы питания, отдыха и проживания всех гостей.
«Գիտական աշխատություններ» scient.works@shirakcenter.sci.am
ՇՊՄԺ միջազգային գիտաժողով shhch@shirakcenter.sci.am